ՈՎՍԵ7
  • 1Ես Իսրայէլին բժշկելիս յայտնուեցաւ Եփրեմի անօրէնութիւնը եւ Սամարիայի չարութիւնները, որովհետեւ նորանք ստութիւն են գործում, գողը ներս է մտնում, աւազակների գունդը դրսումը մերկացնում է։
  • 2Եւ իրանց սրտումը չեն ասում թէ Ես յիշում եմ նորանց բոլոր չարութիւնը, հիմա նորանց գործերը պաշարում են նորանց. Նորանք իմ երեսի առաջին են։
  • 3Իրանց չարութիւնովը ուրախացնում են թագաւորին, եւ իրանց ստութիւններովը՝ իշխաններին։
  • 4Նորանք ամենքը շնացողներ են, մի թոնիրի նման որ վառուած է հաց թխողիցը, որ դադարում է արծարծելուց՝ խմոր հունցելուց մինչեւ նորա թթուելը։
  • 5Մեր թագաւորի օրումը հիւանդացան իշխանները գինիի տաքութիւնիցը, նա մեկնեց իր ձեռքը ծաղր անողների հետ։
  • 6Որովհետեւ նորանք իրանց սիրտը թոնիրի պէս են շինել իրանց դարանումը, բոլոր գիշերը գնում է նորանց հացթուխը, առաւօտը նա վառվում է բոցավառ կրակի պէս։
  • 7Նորանք ամենքը տաքացել են թոնիրի պէս. Եւ ուտում են իրանց դատաւորներին. նորանց բոլոր թագաւորներն ընկել են. նորանցում ինձ կանչող չ’կայ։
  • 8Եփրեմը խառնուել է ժողովուրդներին, Եփրեմը դառել է մի չ’դարձուած կարկանդակ։
  • 9Օտարները կերան նորա զօրութիւնը, բայց ինքը չ’գիտէ. Ալեւորութիւն էլ է թափուել վերան, դարձեալ ինքը չ’գիտէ։
  • 10Եւ Իսրայէլի զօրութիւնը խոնարհուել է նորա հանդէպ, բայց նորանք ետ չեն դառնում իրանց Տէր Աստուծոյ մօտ, եւ այսու ամենայնիւ նորան չեն որոնում։
  • 11Եւ Եփրեմը եղել է մի միամիտ աղաւնիի պէս՝ անխելք. Եգիպտացիներին են կանչել, Ասորեստան են գնում։
  • 12Հէնց որ նորանք գնացին, ես իմ վարմը պիտի տարածեմ նորանց վերայ, նորանց պիտի իջեցնեմ երկնքի թռչունի պէս, եւ նորանց պիտի պատժեմ ինչպէս որ լուր է տրուել նորանց ժողովքին։
  • 13Վա՜յ նորանց, որ փախան ինձանից, աւերո՜ւմ նորանց, որ ինձ դէմ յանցաւոր եղան. Թէեւ ես նորանց փրկեցի. Բայց նորանք ինձ դէմ ստութիւններ են խօսում։
  • 14Եւ նորանք չ’աղաղակեցին ինձ դէմ իրանց սրտովը, երբոր ողբում էին իրանց անկողինների վերայ, նորանք ցորենի եւ գինիի համար խռնվում են, խոտորում են ինձ դէմ։
  • 15Եւ ես խրատեցի, զօրացրի նորանց բազուկը, իսկ նորանք ինձ դէմ չարութիւն խորհեցին։
  • 16Նորանք դառնում են, բայց ոչ թէ դէպի Բարձրեալը, նորանք խաբեբայ աղեղի պէս են դառել, նորանց իշխանները սրով պիտի ընկնեն իրանց լեզուի կատաղութիւնից. Նա նորանց նախատինքը կ’լինի Եգիպտոսի երկրումը։
← Ցանկ