ՈՎՍԵ14
  • 1Ետ դարձիր, ով Իսրայէլ, քո Տէր Աստուծուն մօտ. որովհետեւ դու գլորուել ես անօրէնութեան պատճառով։
  • 2Ձեզ հետ խօսքեր վեր առէք եւ ետ դարձեք Տիրոջ մօտ. Ասեցէք նորան. Ամեն անօրէնութիւն վեր առ, եւ ընդունիր բարութեամբ, եւ մենք պիտի մատուցանենք մեր շրթունքների զուարակները։
  • 3Ասորեստանցին մեզ չի փրկիլ. ձիերի վերայ չենք հեծնիլ, եւ մեր ձեռաց գործերին չենք ասել միւսանգամ. Ով մեր Աստուած. որովհետեւ որբը քեզանից կ’գտնէ ողորմութիւն։
  • 4Նորանց խոտորմունքը պիտի բժշկեմ, նորանց պիտի ձրի սիրեմ, որովհետեւ իմ բարկութիւնը ետ է դառել նորանցից.
  • 5Ես ցօղի պէս պիտի լինեմ Իսրայէլի համար. Նա շուշանի պէս պիտի ծաղկէ, եւ արմատներ պիտի գցէ Լիբանանի պէս։
  • 6Նորա ոստերը պիտի տարածուին, եւ նորա վայելչութիւնը ձիթենիի պէս, եւ նորա բուրմունքը Լիբանանի պէս պիտի լինի։
  • 7Ետ պիտի դառնան նորա հովանում նստողները. Պիտի կենդանանան ցորենով, եւ ծաղկեն որթի պէս, նորա յիշատակը Լիբանանի գինիին պէս պիտի լինի։
  • 8Եփրեմը պիտի ասէ. Ես էլ ի՞նչ ունիմ կուռքերի հետ։ Ես լսեցի նորա խնդրուածքը, եւ նորան խնամեցի, ես կանաչ մայրի ծառի պէս եմ. ինձանից է քո պտուղը գտնուելու։
  • 9Ո՞վ է իմաստուն, որ հասկանայ այս, կամ հասկացող, որ գիտենայ սորանց. Որովհետեւ ուղիղ են Տիրոջ ճանապարհները եւ արդարները գնում են նորանցով. Իսկ յանցաւորները կ’գլորուին նորանցում։
← Ցանկ