ՈՎՍԵ5
  • 2Եւ ապականութիւնով մոլորուողները խորասոյզ եղան, բայց ես նորանց ամենին պիտի խրատեմ։
  • 3Ես ճանաչում եմ Եփրեմին, եւ Իսրայէլը ծածկուած չէ ինձանից. Որովհետեւ դու հիմա շնացար, ով Եփրեմ, Իսրայէլը պղծուած է։
  • 4Թոյլ չեն տալիս նորանց գործերը, որ ետ դառնան իրանց Աստուծոյ մօտ. Որովհետեւ նորանցում շնութեան հոգի կայ, եւ Տիրոջը չեն ճանաչում։
  • 5Եւ Իսրայէլի հպարտութիւնը պիտի խոնարհուի նորանց առաջին, եւ Իսրայէլն ու Եփրեմը պիտի գլորուին իրանց անօրէնութեամբը, Յուդան էլ պիտի գլորուի նորանց հետ։
  • 6Նորանք իրանց ոչխարներովն ու արջառներովը պիտի գնան Տիրոջը որոնելու, բայց պիտի չ’գտնեն, նա քաշուել է նորանցից։
  • 7Նորանք անհաւատարմութիւն արին Տիրոջը, որ օտար որդիներ ծնան. Հիմա ամիսը պիտի ուտէ նորանց իրանց վիճակներովը։
  • 8Շեփոր հնչեցրէք Գաբաայումը, փող՝ Ռամայումը, բարձրաձայն կանչեցէք Բեթաւանումը, քո ետեւիցը, ով Բենիամին։
  • 9Եփրեմը ամայի պիտի դառնայ իր յանդիմանութեան օրը. Իսրայէլի ցեղերումը ճշմարտութիւնն իմացրի։
  • 10Յուդայի իշխանները սահմանը փոխողների պէս եղան, նորանց վերայ պիտի թափեմ ջրերի պէս իմ բարկութիւնը։
  • 11Եփրեմը ճնշուած է եւ դատաստանով փշրուած, որ յօժարակամ գնաց հրամանի ետեւիցը։
  • 12Բայց ես ցեցի պէս եմ Եփրեմի համար, եւ ուտիճի պէս՝ Յուդայի տան համար։
  • 13Եւ Եփրեմը տեսաւ իր ցաւը եւ Յուդան՝ իր վէրքը, եւ Եփրեմը գնաց Ասորեստան, եւ Յարէբ թագաւորի մօտ ուղարկեց. Բայց նա կարող չէ ձեզ առողջացնել, եւ չի առողջացնիլ ձեր վէրքը։
  • 14Որովհետեւ ես առիւծի պէս եմ Եփրեմի համար, եւ առոյգ առիւծի պէս՝ Յուդայի տան համար. ես՝ ես պիտի պատառեմ ու գնամ, պիտի տանեմ եւ ազատող պիտի չ’լինի։
  • 15Գնում եմ՝ ետ եմ դառնում իմ տեղը, մինչեւ որ իրանց յանցանքը խոստովանեն եւ իմ երեսը որոնեն. երբոր նորանք նեղութեան մէջ լինեն կանուխ պիտի ինձ դիմեն։
← Ցանկ