ՈՎՍԵ8
  • 1Փողը բերանի՜դ. արծիւի պէս յարձակվում է Տիրոջ տան վերայ թշնամին, որովհետեւ զանց արին իմ ուխտը, եւ իմ օրէնքի դէմ յանցանք գործեցին։
  • 2Դէպի ինձ են աղաղակում. Ով Աստուած, մենք Իսրայէլս ճանաչում ենք քեզ։
  • 3Իսրայէլը մերժեց բարին, թշնամին պիտի հալածէ նորան։
  • 4Նորանք թագաւոր դրին, բայց ոչ թէ ինձանից. Իշխաններ դրին, բայց ես չ’իմացայ. իրանց արծաթն ու իրանց ոսկին իրանց համար կուռքեր շինեցին, որպէս զի բնաջինջ լինեն։
  • 5Քո որթը մերժուեցաւ, ով Սամարիա, վառուեցաւ իմ բարկութիւնը նորանց վերայ. մինչեւ ե՞րբ պիտի նորանք չ’կարողանան սրբուիլ։
  • 6Որովհետեւ նա էլ է Իսրայէլիցը. Արուեստաւորը շինեց նորան, եւ նա Աստուած չէ. Որովհետեւ փշուր փշուր պիտի դառնայ Սամարիայի որթը։
  • 7Որովհետեւ քամի սերմեցին եւ մրրիկ պիտի հնձեն. Նա հասկ չ’ունի. Բոյսը չի շինելու խիւսը. Եթէ շինէ էլ՝ օտարներն են կուլ տալու։
  • 8Իսրայէլը կուլ գնաց. Հիմա ազգերի մէջ պիտի լինեն անախորժ ամանի պէս։
  • 9Որովհետեւ նորանք գնացին Ասորեստան. վայրենի էշը ման է գալիս իրան համար. Եփրեմը սիրականներ է վարձում։
  • 10Թէեւ վարձեն էլ ազգերի մէջ, ես նորանց պիտի ժողովեմ. Եւ նորանք կ’հանգստանան մի քիչ իշխանաց թագաւորի բեռիցը։
  • 11Որովհետեւ Եփրեմը շատացրեց սեղանները մեղանչելով, սեղանները նորա համար մեղքի պատճառ եղան։
  • 12Եւ ես նորան գրեցի իմ բիւրաւոր օրէնքները. Իսկ նորանք օտարոտի բանի պէս համարուեցան։
  • 13Իբրեւ իմ ընծաների զոհեր նորանք միս են զոհում եւ ուտում, Տէրը նորանց չէ հաւանում. հիմա նա պիտի յիշէ նորանց անօրէնութիւնը եւ պատժէ նորանց մեղքերը. նորանք Եգիպտոս պիտի ետ դառնան։
  • 14Որովհետեւ Իսրայէլը մոռացաւ իր Արարչին եւ պալատներ շինեց. Եւ Յուդան շատացրեց պարսպաւոր քաղաքները։ Բայց ես կրակ պիտի ուղարկեմ նորանց մէջ, եւ նա պիտի լափէ նորա պալատները։
← Ցանկ