ՂԵՒՏԱՑՈՑ4
  • 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 2Խօսիր Իսրայէլի որդիներին հետ եւ ասիր. Եթէ մէկ անձ սխալմամբ մեղանչէ, եւ Եհովայի բոլոր այ պատուէրների դէմ, որ պիտի չ’անուին, նորանցից մէկն անէ,
  • 3Եթէ օծուած քահանան մեղանչէ ժողովուրդը յանցաւոր անելով, նա իր գործած մեղքի համար արջառներից մի անարատ զուարակ մատուցանէ Եհովային մեղքի պատարագ։
  • 4Եւ զուարակը բերէ ժողովքի խորանի դուռը Եհովայի առաջը, եւ իր ձեռքը զուարակի գլխին դնէ, եւ Եհովայի առաջին մորթէ զուարակը։
  • 5Եւ օծուած քահանան զուարակի արիւնիցն առնէ եւ ժողովքի խորանը բերէ։
  • 6Եւ քահանան իր մատը արիւնին թաթախէ, եւ արիւնիցը սրսկէ եօթը անգամ Եհովայի առաջին սրբարանի վարագոյրի դիմացը։
  • 7Եւ քահանան արիւնիցը քսէ Եհովայի առաջին անուշահոտ խունկի սեղանի եղջիւրների վերայ, որ ժողովքի խորանումն է. Եւ զուարակի մնացած բոլոր արիւնը թափէ ժողովքի խորանի դրան մօտ եղած ողջակէզի սեղանի յատակի վերայ։
  • 8Եւ մեղքի պատարագ եղած զուարակի բոլոր ճարպը վեր առնէ նորանից, այսինքն փորոտիքը ծածկող ճարպը՝ եւ փորոտիքի վերայ եղած բոլոր ճարպը.
  • 9Եւ երկու երիկամունքը՝ եւ նորանց վերայ եւ մսանանց վերայ եղած ճարպը՝ եւ լեարդի վերայի թաղանթը երիկամունքներովը մէկտեղ հանէ,
  • 10Ինչպէս որ հանվում է խաղաղութեան զոհի արջառիցը. Եւ քահանան ողջակէզի սեղանի վերայ այրէ նորանց։
  • 11Եւ զուարակի մորթը՝ եւ նորա բոլոր միսը՝ գլխովը եւ ոտքերովը, եւ նորա փորոտիքը եւ աղբը,
  • 12Այսինքն զուարակը բանակիցը դուրս մի մաքուր տեղ մոխիր թափուած տեղը հանէ, եւ այրէ նորան փայտերի վերայ կրակով. Մոխիր թափուած տեղը այրուի։
  • 13Եւ եթէ Իսրայէլի բոլոր ժողովքը սխալուի, եւ բանը ծածուկ մնայ ժողովքի աչքիցը, եւ անեն Եհովայի բոլոր պատուէրներից մէկն, որ պիտի չ’անուի, այն ժամանակ յանցաւոր լինին։
  • 14Եւ իմացուի նորանց այն արած մեղքը, ժողովքը արջառներից մի զուարակ մատուցանեն մեղքի պատարագ, եւ նորան բերեն ժողովքի խորանի առաջը։
  • 15Եւ ժողովքի ծերերն իրանց ձեռքերը զուարակի գլխին դնեն Եհովայի առաջին. Եւ զուարակը մորթեն Եհովայի առաջին։
  • 16Եւ օծուած քահանան զուարակի արիւնիցը բերէ ժողովքի խորանը։
  • 17Եւ քահանան իր մատը արիւնին թաթախէ, եւ եօթն անգամ սրսկէ Եհովայի առաջին՝ վարագոյրի դիմացը։
  • 18Եւ արիւնիցը քսէ ժողովքի խորանի մէջ Եհովայի առաջին եղած սեղանի եղջիւրներին. Եւ մնացած բոլոր արիւնը թափէ ժողովքի խորանի դրան մօտ եղած ողջակէզի սեղանի յատակի վերայ։
  • 19Եւ նորա բոլոր ճարպը վեր առնէ նորանից, եւ սեղանի վերայ այրէ։
  • 20Եւ այս զուարակին այնպէս անէ ինչպէս որ արաւ մեղքի պատարագ եղած զուարակին։ Եւ քահանան նորանց համար քաւութիւն անէ, եւ նորանց թողութիւն լինի։
  • 21Եւ բանակիցը դուրս հանէ զուարակը, եւ այրէ նորան ինչպէս որ առաջի զուարակն այրեց. Ժողովքի համար մեղքի պատարագ է այս։
  • 22Երբոր մի իշխան մեղք գործելու լինի, եւ անէ սխալմամբ իր Եհովայ Աստուծոյ պատուէրներից մէկը, որ պիտի չ’անուի, այն ժամանակ յանցաւոր լինի։
  • 23Եթէ իր արած մեղքն իրան իմացնուի, իր համար այծերից մի արու անարատ նոխազ պատարագ բերէ.
  • 24Եւ իր ձեռքը նոխազի գլխին դնէ, եւ մորթէ նորան Եհովայի առաջին ողջակէզի մորթուելու տեղը. Մեղքի պատարագ է այս։
  • 25Եւ քահանան մեղքի պատարագի արիւնիցն իր մատովն առնէ, եւ քսէ ողջակէզի սեղանի եղջիւրներին, եւ նորա մնացած արիւնը թափէ ողջակէզի սեղանի յատակի վերայ։
  • 26Եւ նորա բոլոր ճարպը՝ սեղանի վերայ այրէ խաղաղութեան զոհի ճարպի պէս. Եւ քահանան նորա մեղքի համար քաւութիւն անէ, եւ թողութիւն լինի նորան։
  • 27Եւ եթէ երկրի ժողովրդից մէկը մեղանչէ՝ անելով Եհովայի պատուէրների մէկն, որ պիտի չ’անուի, այն ժամանակ յանցաւոր լինի։
  • 28Եթէ նորա արած մեղքն իրան իմացնուի, իր արած մեղքի համար իր պատարագը այծերից մի անարատ էգ այծ բերէ։
  • 29Եւ իր ձեռքը մեղքի պատարագի գլխին դնէ, եւ մեղքի պատարագը մորթէ ողջակէզի տեղը։
  • 30Եւ քահանան իր մատովը նորա արիւնիցն առնէ, եւ քսէ ողջակէզի սեղանի եղջիւրներին, եւ մնացած բոլոր արիւնը թափէ սեղանի յատակի վերայ։
  • 31Եւ նորա բոլոր ճարպը հանէ ինչպէս որ հանվում է խաղաղութեան զոհի ճարպը. Եւ քահանա այրէ նորան սեղանի վերայ անոյշ հոտի համար Եհովայի առաջին. Եւ քահանան նորա համար քաւութիւն անէ, եւ նորան թողութիւն լինի։
  • 32Եւ եթէ գառն մատուցանելու լինի մեղքի պատարագ, մի անարատ էգ գառ բերէ.
  • 33Եւ իր ձեռքը մեղքի պատարագի գլխին դնէ, եւ մորթէ նորան մեղքի պատարագ՝ ուր որ ողջակէզները մորթում են մեղքի պատարագ։
  • 34Եւ քահանան իր մատովը մեղքի պատարագի արիւնիցն առնէ, եւ քսէ ողջակէզի սեղանի եղջիւրներին. Եւ մնացած բոլոր արիւնը թափէ սեղանի յատակի վերայ։
← Ցանկ