ԶԱՔԱՐԻԱ4
  • 1Եւ ետ դառաւ ինձ հետ խօսող հրեշտակը եւ ինձ զարթեցրեց ինչպէս որ մի մարդ կ’զարթեցնեն իր քնիցը։
  • 3Եւ երկու ձիթենի նորա կշտին՝ մէկը բաժակի աջ կողմիցը եւ մէկը նորա ձախ կողմիցը։
  • 4Եւ ես պատասխանեցի եւ ասեցի ինձ հետ խօսող հրեշտակին թէ Սորանք ի՞նչ են, տէր իմ։
  • 5Եւ ինձ հետ խօսող հրեշտակը պատասխանեց ինձ եւ ասեց. Մի՞թէ չ’գիտես թէ սորանք ինչ են. Եւ ես ասեցի. Ոչ, տէր իմ։
  • 6Եւ նա պատասխանեց եւ ասեց ինձ թէ Սա Տիրոջ խօսքն է առ Զօրաբաբէլ՝ ասելով. Ոչ թէ զօրութիւնով, եւ ոչ թէ ոյժով, այլ իմ հոգովը, ասում է Զօրաց Տէրը։
  • 7Դու ո՞վ ես, ով մեծ սար. Դու Զօրաբաբէլի առաջին մի դաշտ ես. Եւ նա դուրս պիտի հանէ գլխի քարը աղաղակներով Շնո՜րհք, շնո՜րհք նորան։
  • 8Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
  • 9Զօրաբաբէլի ձեռքերն են հիմնել այս տունը, եւ նորա ձեռքերն էլ պիտի աւարտեն. Եւ կ’գիտենաս, որ Զօրաց Տէրն է ինձ ձեզ մօտ ուղարկել։
  • 10Որովհետեւ ո՞վ է փոքր բաների օրը անարգում. Եւ ուրախանում ու նայում են Զօրաբաբէլի ձեռքի կապարագնտակին, սորանք եօթնեանք Տիրոջ աչքերն են, որոնք ման են գալիս բոլոր երկրումը։
  • 11Եւ ես պատասխան տուի ու ասեցի նորան. Ի՞նչ են այս երկու ձիթենիքը աշտանակի աջ կողմին եւ նորա ձախ կողմին։
  • 12Եւ երկրորդ անգամ պատասխանեցի եւ ասեցի նորան. Ի՞նչ են այս երկու ձիթենիի հասկերը, որոնք երկու ոսկի խողովակների միջով ոսկի իւղը թափում են իրանցից։
  • 13Եւ նա ինձ ասեց թէ Մի՞թէ չ’գիտես թէ սորանք ինչ են. Եւ ես ասեցի. Ոչ, տէր իմ։
  • 14Եւ նա ասեց. Սորանք են երկու օծեալները, որոնք կանգնում են բոլոր երկրի Տիրոջ առաջին։
← Ցանկ