ԶԱՔԱՐԻԱ14
  • 1Ահա մէկ օր է գալիս Տիրոջ համար, եւ քո աւարը պիտի բաժանուի քո մէջ։
  • 2Եւ ես պիտի ժողովեմ բոլոր ազգերը Երուսաղէմի վերայ պատերազմի համար, եւ քաղաքը պիտի առնուի, եւ տները պիտի կողոպտուին, եւ կանայքը՝ պղծուին, եւ քաղաքի կէսը՝ գերի գնայ. Բայց ժողովրդի մնացորդը պիտի քաղաքիցը չ’կտրուի։
  • 3Եւ Տէրը դուրս պիտի գայ, եւ պիտի պատերազմէ այն ազգերի հետ. Ինչպէս նորա պատերազմի օրը՝ ճակատամարտի օրումը։
  • 4Եւ նորա ոտները կանգնած կ’լինեն այն օրը Ձիթենեաց սարի վերայ, որ Երուսաղէմի առաջն է դէպի արեւելք, եւ կ’պատառուի Ձիթենեաց սարը միջիցը դէպի արեւելք ու արեւմուտք. Խիստ մեծ ձոր կ’լինի, եւ սարի կէսը կ’քաշուի դէպի հիւսիս, եւ կէսը՝ դէպի հարաւ։
  • 5Եւ դուք կ’փախչէք իմ սարերի ձորը. Որովհետեւ սարերի ձորը պիտի հասնի Ասալ. Եւ դուք պիտի փախչէք ինչպէս որ գետնաշարժիցը փախաք՝ Յուդայի Ոզիա թագաւորի օրերումը. Եւ պիտի գայ իմ Տէր Աստուածը բոլոր սուրբերը քեզ հետ։
  • 6Եւ այն օրը պիտի լինի, որ լոյս չի լինիլ, պայծառները կ’աղօտանան։
  • 7Եւ մէկ օր կ’լինի՝ Տիրոջը յայտնի, ոչ ցերեկ եւ ոչ գիշեր. Եւ իրիկուայ ժամանակին լոյս կ’լինի։
  • 8Եւ պիտի լինի որ այն օրը կենդանի ջրեր դուրս կ’գան Երուսաղէմից նորանց կէսը դէպի արեւելեան ծովը, եւ նորանց կէսը դէպի արեւմտեան ծովը. Ամառ ու ձմեռ կ’լինի։
  • 9Եւ Տէրը Թագաւոր կ’լինի բոլոր երկրի վերայ. Այն օրը մէկ կ’լինի Տէրը, եւ նորա անունն էլ մէկ։
  • 10Բոլոր երկիրը դաշտի պէս պիտի դառնայ Գաբաայից մինչեւ Ռիմմօնը Երուսաղէմի հարաւային կողմը. Եւ պիտի բարձրանայ եւ իր տեղը բնակուէ Բենիամինի դռնից մինչեւ Առաջի դռան տեղը՝ մինչեւ Անկեան դուռը. Եւ Անանայէլի աշտարակից մինչեւ թագաւորի հնձանները։
  • 11Եւ պիտի բնակուեն նորանում, եւ նզովք է՛լ չի լինիլ եւ Երուսաղէմն ապահով պիտի բնակուէ։
  • 12Եւ սա պիտի լինի այն հարուածը՝ որով Տէրը պիտի հարուածէ բոլոր ժողովուրդներին, որոնք պատերազմեցին Երուսաղէմի դէմ. Նորանց մարմինը պիտի հալուի՝ իրանց ոտներին վերայ կանգնած եւ նորանց աչքերը պիտի հալուին իրանց խորշերումը. Եւ նորանց լեզուն պիտի հալուի իրանց բերանումը։
  • 13Եւ պիտի լինի այն օրը որ Տիրոջ խռովութիւնը մեծ պիտի լինի նորանցում, եւ ամեն մարդ պիտի բռնէ իր ընկերի ձեռքը, եւ նորա ձեռքը պիտի բարձրանայ իր ընկերի ձեռքի դէմ։
  • 14Եւ Յուդան էլ է պատերազմելու Երուսաղէմի դէմ, եւ պիտի ժողովուի բոլոր շրջակայ ազգերի ստացուածքը, ոսկի ու արծաթ եւ հանդերձներ շատ առատութեամբ։
  • 15Եւ այն ձիերի, ջորիի եւ ուղտի ու էշի եւ բոլոր անասունների հարուածը, որ կ’լինեն այն բանակների մէջ, պիտի այս հարուածի պէս լինի։
  • 16Եւ բոլոր այն ազգերից մնացածը, որոնք եկել էին Երուսաղէմի վերայ, վեր պիտի գնան տարուց տարի Զօրաց Տիրոջ Թագաւորին երկրպագելու, եւ տաղաւարահարաց տօնը կատարելու։
  • 17Եւ պիտի լինի որ երկրի ազգատոհմներից ով որ վեր չ’գնայ Երուսաղէմ Զօրաց Տիրոջ Թագաւորին երկրպագելու, նորանց վերայ անձրեւ չի լինելու։
  • 18Եւ եթէ Եգիպտոսի ազգատոհմը վեր չ’ելնէ եւ չ’գայ, ( որ նորանց վերայ անձրև չէ գալիս.) պիտի լինի նորանց վերայ այն հարուածը, որով Տէրը պիտի զարկէ այն ազգերին որ վեր չ’գնացին, որ տօնէին տաղաւարահարաց տօնը։
  • 19Սա պիտի լինի Եգիպտոսի պատիժը եւ այն ամեն ազգերի պատիժը, որ վեր չ’գնացին տաղաւարահարաց տօնը տօնելու։
  • 20Այն օրը ձիերանց սանձերի զարդի վերայ լինելու է ՍՐԲՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ եւ Տիրոջ տան կաթսաները սեղանի առաջի կոնքերի պէս պիտի լինեն։
  • 21Եւ Երուսաղէմում ու Յուդայում ամեն կաթսայ սուրբ պիտի լինի Զօրաց Տիրոջը, եւ բոլոր զոհ անողները պիտի գան եւ նորանցից առնեն ու նորանց մէջ եփեն, եւ այն օրը այլ եւս Քանանացի չի լինելու Զօրաց Տիրոջ տանը։
← Ցանկ