ԶԱՔԱՐԻԱ7
  • 1Եւ եղաւ որ Դարեհ թագաւորի չորրորդ տարումը Տիրոջ խօսքը եղաւ Զաքարիային իններորդ ամսի՝ այսինքն Քասղեւի չորսին,
  • 2Երբոր Սարասարին եւ Ռէկէմմելէքին եւ նորա մարդկանցը Աստուծոյ տունը ուղարկեցին, որ Տիրոջ առաջին աղօթք մատուցանեն.
  • 3Ասելով Զօրաց Տիրոջ տան վերայ եղող քահանաներին եւ մարգարէներին. Արդեօ՞ք լաց լինեմ հինգերորդ ամիսը ինձ պահելով, ինչպէս որ այսքան տարիներ արել եմ։
  • 4Եւ Զօրաց Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
  • 5Ասիր այս երկրի բոլոր ժողովրդին եւ քահանաներին թէ Երբոր ծոմ էիք պահում եւ սուգ անում հինգերորդ ու եօթներորդ ամիսները ահա այս եօթանասուն տարին, մի՞թէ ինձ համար էիք ծոմ պահում։
  • 6Եւ երբոր ուտում էիք, ու երբոր խմում էիք, մի՞թէ ձեզ համար չէիք ուտում եւ ձեզ համար խմում։
  • 7Մի՞թէ նոյն խօսքերը չ’հրատարակեց Տէրը առաջի մարգարէների ձեռովը, քանի որ Երուսաղէմը եւ նորա շրջակայ քաղաքները շէն եւ հանգիստ էին, եւ հարաւային ու դաշտային կողմերը շէն էին։
  • 8Եւ Տիրոջ խօսքը եղաւ Զաքարիային ասելով.
  • 9Այսպէս է ասում Զօրաց Տէրը թէ Արդար դատաստան արէք, եւ ողորմութիւն ու գթութիւն արէք ամեն մէկդ իր եղբօրը.
  • 10Եւ որբեւայրիին ու որբին, օտարականին ու տնանկին մի զրկէք, եւ միմեանց դէմ չարութիւն մի մտածէք ձեր սրտերումը։
  • 11Բայց նորանք մերժեցին ականջ դնել, եւ ուսը խոտորեցին, եւ իրանց ականջները ծանրացրին որ չ’լսեն։
  • 12Եւ իրանց սիրտը անդամանդի պէս շինեցին, որ չ’լսեն օրէնքը եւ այն խօսքերը որ Զօրաց Տէրը իր հոգովը առաջի մարգարէների ձեռովը ուղարկեց. եւ մեծ բարկութիւն եղաւ Զօրաց Տիրոջ կողմանէ։
  • 13Եւ եղաւ որ ինչպէս նա կանչեց, ու նորանք չ’լսեցին, այնպէս էլ նորանք կանչեցին եւ ես չ’լսեցի, ասում է Զօրաց Տէրը։
  • 14Եւ ես փոթորիկով քշեցի նորանց ամեն ազգերի մէջ, որոնց նորանք չ’գիտէին, եւ երկիրը ամայացաւ նորանց ետեւից անցուդարձից, եւ ցանկալի երկիրը ամայի արին։
← Ցանկ