ԹՎՈՑ17
  • 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 2Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ առ նորանցից իրանց հայրերի տների համեմատ մէկ մէկ գաւազան՝ այսինքն իրանց հայրերի տների բոլոր իշխաններից տասնեւերկու գաւազան. Ամեն մարդի անունը իր գաւազանի վերայ գրիր։
  • 3Եւ Ահարօնի անունը գրիր Ղեւիի գաւազանի վերայ. Որովհետեւ նորանց հայրերի տան իշխանի համար մէկ գաւազան պիտի լինի.
  • 4Եւ նորանց դնես ժողովքի խորանումը վկայութիւնի առաջին, ուր որ ձեզ պիտի հանդիպեմ։
  • 5Եւ կ’լինի այն մարդի գաւազանը, որին որ ես ընտրել եմ, կ’ծաղկէ, եւ ես կ’դադարեցնեմ ինձանից Իսրայէլի որդկանց տրտունջը, որոնք տրտնջում են ձեզ վերայ։
  • 7Եւ Մովսէսը դրաւ գաւազանները Եհովայի առաջին վկայութեան խորանումը։
  • 8Եւ եղաւ որ հետեւեալ օրը Մովսէսը վկայութեան խորանը մտաւ. Եւ ահա Ղեւիի տան կողմից տրուած Ահարօնի գաւազանը ծաղկել էր, եւ ծլեց եւ ծաղկեց եւ նուշեր հասցրեց։
  • 9Եւ Մովսէսը բոլոր գաւազանները Եհովայի առաջից դուրս հանեց Իսրայէլի բոլոր որդկանց առաջը եւ նորանք տեսան. Եւ ամեն մէկն իր գաւազանն առաւ։
  • 10Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ետ դարձրու Ահարօնի գաւազանը վկայութիւնի առաջին որ ապստամբների համար իբրև նշան պահուի, եւ նորանց տրտունջը ինձանից վեր առնես որ չ’մեռնեն։
  • 11Եւ Մովսէսն արաւ ինչպէս որ Եհովան իրան պատուիրել էր, այնպէս արաւ։
  • 12Եւ Իսրայէլի որդիքը խօսեցին Մովսէսի հետ ասելով. Ահա մեռնում ենք, կորչում ենք. Մենք ամենքս կորչում ենք.
  • 13Ամեն ով որ Եհովայի խորանին մօտենայ՝ մեռնում է. Միթէ ամենքս էլ մեռնե՞նք։
← Ցանկ