ԹՎՈՑ20
  • 1Եւ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքը Սին անապատը եկան առաջին ամսումը, եւ ժողովուրդը Կադէսի մէջ բանակ տուաւ. Եւ Մարիամը այնտեղ մեռաւ, եւ այնտեղ թաղուեցաւ։
  • 2Եւ ժողովքը ջուր չ’ունէր, եւ Մովսէսի եւ Ահարօնի վերայ հաւաքուեցան,
  • 3Եւ ժողովուրդը Մովսէսի հետ վիճելով խօսեցին եւ ասեցին. Երանի՜ թէ մենք էլ մեռնէինք, երբ որ մեր եղբայրները մեռան Եհովայի առաջին.
  • 4Եւ ի՞նչու բերիք Եհովայի ժողովրդին այս անապատը, որ մենք եւ մեր անասունները այս տեղ մեռնենք։
  • 5Եւ ի՞նչու մեզ Եգիպտոսիցը հանեցիք՝ մեզ այս վատ տեղը բերելու համար. Ոչ սերմի տեղ է, ոչ էլ թզենիների եւ այգիների եւ նռնենիների, եւ խմելու համար անգամ ջուր չ’կայ։
  • 6Եւ Մովսէսն ու Ահարօնը ժողովքի առաջիցը գնացին ժողովքի խորանի դուռը եւ իրանց երեսի վերայ ընկան. Եւ Եհովայի փառքը նորանց երեւեցաւ։
  • 7Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 9Եւ Մովսէսն Եհովայի առաջիցը առաւ գաւազանը ինչպէս որ նա իրան պատուիրեց։
  • 10Եւ Մովսէսն ու Ահարօնը ժողովեցին ժողովքը ապառաժի առաջին, եւ ասեց նորանց. Լսեցէք հիմա, ով ապստամբներ, այս ապառաժից ջուր հանե՞նք ձեզ համար։
  • 11Եւ Մովսէսն իր ձեռքը բարձրացրեց, եւ գաւազանովը երկու անգամ ապառաժին զարկեց. Եւ շատ ջուր դուրս ելաւ, եւ ժողովքը եւ նորանց անասունները խմեցին։
  • 12Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ. Որովհետեւ ինձ չ’հաւատացիք՝ ինձ Իսրայէլի որդկանց աչքերի առաջին փառաւորելու, նորա համար դուք այս ժողովուրդը չէք տանիլ այն երկիրը՝ որ նորանց տուի։
  • 13Մերիբայի ջուրը սա է, որի վերայ Իսրայէլի որդիքը Եհովայի դէմ վիճեցին, եւ Նա փառաւորուեցաւ նորանց մէջ։
  • 14Եւ Մովսէսը Կադեսից դեսպաններ ուղարկեց Եդովմի թագաւորի մօտ, թէ Այսպէս է ասում քո եղբայր Իսրայէլը. Գիտես մեզ պատահած բոլոր նեղութիւնը.
  • 15Որ մեր հայրերն իջան Եգիպտոս, եւ մենք բնակուեցինք Եգիպտոսում շատ ժամանակ, եւ Եգիպտացիները չարչարեցին մեզ եւ մեր հայրերին։
  • 16Եւ մենք դէպի Եհովան աղաղակեցինք, եւ նա լսեց մեր ձայնը, եւ հրեշտակ ուղարկեց, եւ մեզ Եգիպտոսից հանեց. Եւ ահա մենք քո սահմանի ծայրի Կադէս քաղաքումն ենք.
  • 17Խնդրեմ թող անցնենք քո երկրովը, մենք արտով եւ այգիներով չենք անցնիլ, եւ հորերից ջուր չենք խմիլ. Արքունի ճանապարհովը կ’գնանք, աջ կամ ձախ կողմը չենք խոտորիլ մինչեւ որ քո սահմանիցն անցնենք։
  • 18Եւ Եդովմն ասեց նորան. Իմ միջովը չես անցնիլ, եթէ ոչ՝ սրով քեզ դէմ կ’գամ։
  • 19Եւ Իսրայէլի որդիքն ասեցին նորան. Մենք մեծ ճանապարհովը կ’անցնենք, եւ եթէ ես եւ իմ անասունները քո ջրիցը խմենք, նորա գինը կ’հատուցանեմ. Առանց մի որ եւ է բանի՝ իմ ոտքերովը կ’անցնեմ։
  • 20Եւ նա ասեց. Չես անցնիլ. Եւ Եդովմը մեծ բազմութիւնով եւ հզօր ձեռքով նորանց դէմ դուրս եկաւ։
  • 21Այսպէս Եդովմն արգիլեց իր սահմանից Իսրայէլին ճանապարհ տալ. Եւ Իսրայէլը դարձաւ նորանից։
  • 22Եւ Կադեսից չուեցին, եւ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքը եկան Հովր սարը։
  • 23Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ Հովր սարումը Եդովմի երկրի սահմանի մօտ ասելով.
  • 24Ահարօնն իր ժողովրդի վերայ աւելանայ. Որովհետեւ նա չի մտնելու այն երկիրը որ Իսրայէլի որդկանց տուի՝ Մերիբայի ջրի մօտ իմ հրամանի դէմ ձեր ապստամբութիւն անելու համար։
  • 25Վեր առ Ահարօնին եւ նորա որդի Եղիազարին եւ վեր հանիր նորանց Հովր սարը.
  • 26Եւ Ահարօնին իր զգեստներիցը մերկացրու եւ նորա որդի Եղիազարին հագցրու նորանց. Եւ Ահարօնն իր ժողովրդի վերայ կ’աւելանայ, եւ այնտեղ կ’մեռնէ։
  • 27Եւ Մովսէսը Եհովայի պատուիրածին պէս արաւ. Եւ բոլոր ժողովքի աչքի առաջին վեր ելաւ Հովր սարը։
  • 28Եւ Մովսէսը մերկացրեց Ահարօնին նորա զգեստներիցը, եւ նորա որդի Եղիազարին հագցրեց նորանց. Եւ Ահարօնը մեռաւ այնտեղ սարին գլխին. Եւ Մովսէսը եւ Եղիազարը սարիցն իջան։
  • 29Եւ երբ բոլոր ժողովքը տեսան, որ Ահարօնը մեռաւ, Իսրայէլի բոլոր տունը Ահարօնի համար երեսուն օր լաց եղան։
← Ցանկ