ՄԱՏԹԵՈՍ12
  • 1Որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ։
  • 2Այն ժամանակ Յիսուսը շաբաթ օրը գնաց արտերի միջովը, եւ նորա աշակերտները սովեցին, եւ սկսեցին հասկ պոկել եւ ուտել։
  • 3Եւ երբոր Փարիսեցիները տեսան, նորան ասեցին. Ահա քո աշակերտներն անում են ինչ որ արժան չէ շաբաթ օրն անել։
  • 4Նա էլ ասեց նորանց. Դուք չէ՞ք կարդացել, թէ ինչ արաւ Դաւիթը, երբոր ինքը սովեց եւ նորա հետ լինողներն էլ.
  • 5Ինչպէս Աստուծոյ տունը մտաւ եւ առաջաւորութեան հացը կերաւ, որ օրինաւոր չէր նորան ուտել, եւ ոչ էլ նորա հետ լինողներին, բայց միայն քահանաներին։
  • 6Կամ չէ՞ք կարդացել օրէնքումը, որ քահանաները շաբաթ օրերումն տաճարի մէջ շաբաթը պղծում են, եւ անմեղ են։
  • 7Բայց ես ասում եմ ձեզ՝ որ տաճարիցն էլ մեծն է այստեղ։
  • 8Բայց եթէ գիտէիք՝ ի՛նչ է «Ողորմութիւն եմ ուզում եւ ոչ թէ զոհ.» դուք չէիք դատապարտիլ անմեղներին։
  • 9Որովհետեւ մարդի Որդին շաբաթի էլ տէրն է։
  • 10Եւ Յիսուսը այն տեղից գնաց՝ եկաւ նորանց ժողովարանը։
  • 11Եւ ահա մի մարդ կար՝ ձեռքը չորացած. Նորան հարցրին եւ ասեցին թէ Շաբաթ օրը արժա՞ն է բժշկութիւն անել, որ նորանից չարախօսեն։
  • 12Եւ նա ասեց նորանց. Ո՞վ կ’լինի ձեզանից այն մարդը, որ մէկ ոչխար ունենայ, եւ եթէ նա շաբաթ օրը ընկնի փոսի մէջ, մի՞թէ չի բռնիլ նորան եւ վեր հանիլ։
  • 13Ապա ո՞րքան առաւել է մարդը ոչխարից. Ապա ուրեմն արժան է շաբաթ օրը բարիք գործել։
  • 14Այն ժամանակ ասեց այն մարդին. Ձեռքդ մեկնիր, նա էլ մեկնեց, եւ նա ողջ եղաւ ինչպէս միւսը։
  • 15Բայց Փարիսեցիները դուրս գնացին եւ նորա դէմ խորհուրդ արին, թէ ինչպէս կորցնեն նորան։
  • 16Եւ Յիսուսն իմանալով՝ հեռացաւ այն տեղից, եւ շատ ժողովուրդներ գնացին նորա ետեւից. Եւ նա նորանց ամենին բժշկեց։
  • 17Եւ նորանց սաստեց՝ որ նորան յայտնի չ’անեն.
  • 18Որ կատարուի Եսայի մարգարէի ձեռով ասուածը որ ասում է.
  • 19Ահա իմ ծառան, որին ես ընտրեցի, եւ իմ սիրելին՝ որին իմ անձը հաւանել է. Իմ Հոգին նորա վերայ կ’դնեմ, եւ նա հեթանոսներին իրաւունք կ’պատմէ։
  • 20Նա ոչ կ’հակառակէ, եւ ոչ կ’աղաղակէ, եւ ոչ էլ հրապարակների մէջ մէկը նորա ձայնը կ’լսէ։
  • 21Ջախջախուած եղէգը չի փշրիլ, եւ հանգչող պատրոյգը չի հանգցնիլ մինչեւ որ դատաստանը յաղթութեան հանէ։
  • 22Եւ հեթանոսները յոյս կ’դնեն նորա անունին։
  • 23Այն ժամանակը մի կոյր եւ համր դիւահար բերուեցաւ նորա մօտ, եւ նա նորան բժշկեց. Այնպէս որ կոյրը եւ համրը խօսեց էլ տեսաւ էլ։
  • 24Եւ բոլոր ժողովուրդները զարմացան եւ ասում էին. Մի՞թէ սա է Դաւիթի որդին.
  • 25Բայց Փարիսեցիները լսելով ասեցին. Դա դեւերն ուրիշ բանով չէ հանում, բայց միայն դեւերի իշխան Բէեղզեբուղի ձեռովը։
  • 26Եւ Յիսուսը նորանց խորհուրդներն իմանալով, ասեց նորանց. Ամեն թագաւորութիւն որ իր դէմ բաժանուած է՝ կ’աւերուի, եւ ամեն քաղաք կամ տուն որ իր դէմ բաժանուած է՝ չի մնալ։
  • 27Եւ թէ որ սատանան սատանային հանում է, իր դէմ բաժանուեցաւ. Էլ ի՞նչպէս նորա թագաւորութիւնը կ’կենայ։
  • 28Եւ եթէ ես Բէեղզեբուղով եմ հանում դեւերը, ձեր որդիքն ի՞նչով են հանում. Սորա համար նորանք կ’լինին ձեր դատաւորները։
  • 29Բայց եթէ ես Աստուծոյ Հոգիովն եմ հանում դեւերը, ուրեմն Աստուծոյ արքայութիւնը ձեզ վերայ հասել է։
  • 30Կամ ի՞նչպէս մէկը կարող է զօրաւոր մարդի տունը մտնել՝ եւ նորա կարասիները յափշտակել. Եթէ առաջ չ’կապէ այն զօրաւորին, եւ յետոյ նորա տունը կ’յափշտակէ։
  • 31Ով որ ինձ հետ չէ, ինձ հակառակ է. Եւ ով որ ինձ հետ չէ ժողովում՝ ցրվում է։
  • 32Սորա համար ասում եմ ձեզ. Ամեն մեղք եւ հայհոյանք կ’թողուի մարդկանց, բայց Հոգիին դէմ հայհոյանքը չի թողուիլ մարդկանց։
  • 33Եւ ո՛վ որ մարդի Որդիին դէմ բան ասէ՝ կ’թողուի նորան. Բայց ով որ Սուրբ Հոգիին դէմ ասէ, նորան չի թողուիլ ոչ այս աշխարհքումը եւ ոչ գալու աշխարհքումը։
  • 34Կամ ծառը բարի արէք՝ եւ նորա պտուղն էլ բարի, կամ ծառը չար արէք՝ եւ նորա պտուղն էլ չար. Որովհետեւ ծառը պտղիցը կ’ճանաչուի։
  • 35Իժերի զաւակներ, դուք ի՞նչպէս կարող էք բարի խօսել՝ որ չար էք. Որովհետեւ սրտի աւելացածիցը կ’խօսի բերանը։
  • 36Բարի մարդն իր սրտի բարի գանձիցը բարիքները կ’հանէ, եւ չար մարդը չար գանձիցը չար բաներ կ’հանէ։
  • 37Բայց ասում եմ ձեզ, թէ ամեն դատարկ խօսքի համար, որ մարդիկ խօսեն՝ դատաստանի օրը համար պիտի տան։
  • 39Այն ժամանակ դպիրներիցը եւ Փարիսեցիներիցը ոմանք պատասխան տուին եւ ասեցին. Վարդապետ, ուզում ենք քեզանից մի նշան տեսնել։
  • 40Նա էլ պատասխան տուաւ եւ նորանց ասեց. Չար եւ շնացող ազգը նշան է ուզում, եւ նշան չի տրուիլ նորան, բայց միայն Յովնան մարգարէի նշանը։
  • 41Որովհետեւ ինչպէս Յովնանը երեք օր եւ երեք գիշեր կէտի փորումն էր, այնպէս մարդի Որդին երեք օր եւ երեք գիշեր երկրի սրտումը կ’լինի։
  • 42Նինուէացի մարդիկը վեր կ’կենան դատաստանումը այս ազգի հետ, եւ կ’դատապարտեն սորան. որ նորանք Յովնանի քարոզութիւնովն ապաշխարեցին. Եւ ահա Յովնանիցը մեծն է այստեղ։
  • 43Հարաւի թագուհին վեր կ’կենայ դատաստանումը այս ազգի հետ, եւ կ’դատապարտէ սորան. Որ երկրի ծայրերից եկաւ Սողոմոնի իմաստութիւնը լսելու. Եւ ահա Սողոմոնիցն էլ մեծն է այստեղ։
  • 44Եւ երբոր պիղծ ոգին դուրս է գալիս մարդից, անջուր տեղերում ման է գալիս հանգիստ խնդրելով, եւ չէ գտնում։
  • 45Այն ժամանակ ասում է, Ետ դառնամ իմ տունը՝ որտեղից դուրս եկայ, եւ գալիս է նորան գտնում է պարապ, սրբուած եւ յարդարուած։
  • 46Այն ժամանակ գնում է իրանից էլ աւելի չար եօթն ուրիշ ոգիներ է առնում իր հետ, եւ մտնում բնակվում է այնտեղ. Եւ այն մարդի յետինն աւելի չար է լինում քան թէ առաջինը. Այսպէս կ’լինի եւ այս չար ազգին։
  • 47Եւ նա տակաւին ժողովուրդների հետ խօսելիս, ահա նորա մայրը եւ նորա եղբայրները դուրսը կանգնած՝ ուզում էին նորա հետ խօսել։
  • 48Եւ մէկն ասեց նորան. Ահա մայրդ եւ եղբարքդ դուրսը կանգնած՝ ուզում են քեզ հետ խօսել։
  • 49Նա էլ պատասխան տուաւ իրան ասողին եւ ասեց. Ո՞վ է իմ մայրը, եւ ո՞վ են իմ եղբայրները։
  • 50Եւ իր ձեռքը դէպի իր աշակերտները մեկնելով ասեց. Ահա իմ մայրը եւ իմ եղբայրները։
← Ցանկ