ՄԱՏԹԵՈՍ2
  • 1Եւ երբոր Յիսուսը ծնուեց Հրէաստանի Բեթլէհէմումը Հերովդէս թագաւորի օրերումը, ահա արեւելքից մոգեր եկան Երուսաղէմ,
  • 2Եւ ասեցին. Ո՞րտեղ է Հրէաների ծնուած թագաւորը. Որովհետեւ մենք տեսանք նորա աստղը արեւելքումը, եւ եկանք նորան երկրպագելու։
  • 3Եւ երբոր Հերովդէս թագաւորը լսեց՝ շփոթուեցաւ, եւ բոլոր Երուսաղէմը նորա հետ։
  • 4Եւ նա բոլոր քահանայապետներին եւ ժողովրդի դպիրներին ժողովելով՝ նորանցից հարցրեց, թէ ո՞րտեղ պիտի ծնուի Քրիստոսը։
  • 5Եւ նորանք ասեցին նորան. Հրէաստանի Բեթլէհէմումը. Որովհետեւ այսպէս է գրուած մարգարէի ձեռովը.
  • 6Եւ դու, Բեթլէհէմ՝ Յուդայի երկիր, բնաւ փոքրագոյն չես Յուդայի իշխանների մէջ. Որովհետեւ քեզանից իշխան պիտի դուրս գայ, որ իմ Իսրայէլ ժողովուրդին հովուէ։
  • 7Այն ժամանակ Հերովդէսը մոգերին թագուն կանչելով, նորանցից ստուգեց այն երեւող աստղի ժամանակը։
  • 8Եւ նորանց Բեթլէհէմ ուղարկելով ասեց. Գնացէք ստոյգ իմացէք այն երեխայի համար, եւ երբոր գտնէք, ինձ իմացրէք, որ ես էլ գամ երկրպագեմ նորան։
  • 9Եւ նորանք՝ երբոր լսեցին թագաւորիցը՝ գնացին. Եւ ահա այն աստղը, որ տեսան արեւելքումը, նորանց առաջին գնում էր, մինչեւ որ եկաւ կանգնեց այն տեղի վերայ, ուր էր երեխան։
  • 10Եւ երբոր նորանք տեսան այն աստղը, մեծ ուրախութիւնով ուրախացան շատ։
  • 11Եւ երբոր տունը մտան, գտան երեխային իր մայր Մարիամի հետ, եւ ընկնելով երկրպագեցին նորան, եւ իրանց գանձերը բացին՝ ընծայ տուին նորան՝ ոսկի եւ կնդրուկ եւ զմուռս։
  • 12Եւ երազում հրաման առան յետ չ’դառնալ Հերովդէսի մօտ. Եւ ուրիշ ճանապարհով գնացին իրանց երկիրը։
  • 13Եւ երբոր նորանք այն տեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակն երեւեցաւ երազում Յովսէփին եւ ասեց. Վեր կաց՝ վեր առ երեխային եւ նորա մօրը, եւ փախիր Եգիպտոս, եւ մնա այնտեղ, մինչեւ որ ասեմ քեզ. Որովհետեւ Հերովդէսը որոնելու է երեխային որ կորցնէ նորան։
  • 14Եւ նա վերկացաւ վեր առաւ երեխային եւ նորա մօրը գիշերով, եւ տեղափոխուեցաւ գնաց Եգիպտոս, եւ այնտեղ էր մինչեւ Հերովդէսի վախճանը.
  • 15Որ կատարուի Տէրիցն ասուածը մարգարէի ձեռովը, որ ասում է. Եգիպտոսից կանչեցի իմ որդիին։
  • 16Այն ժամանակ Հերովդէսը տեսնելով թէ խաբուեցաւ մոգերիցը, շատ բարկացաւ. Եւ ուղարկեց կոտորեց այն ամեն երեխաներին, որ Բեթլէհէմումը եւ նորա չորս կողմերումն էին երկու տարեկաններին եւ նորանցից ցածերին, այն ժամանակին նայելով որ ստուգեց մոգերիցը։
  • 17Այն ժամանակ կատարուեցաւ Երեմիա մարգարէի ձեռով ասուածն, որ ասում է.
  • 18Ձայն լսուեցաւ Ռամայի մէջ՝ ողբ եւ լաց եւ կոծ. Ռաքէլը իր որդկանց վերայ լաց էր լինում, եւ չէր կամենում մխիթարուիլ, որովհետեւ չ’կան։
  • 19Եւ երբոր Հերովդէսը մեռաւ, ահա Տիրոջ հրեշտակն երազում երեւեցաւ Յովսէփին Եգիպտոսումը,
  • 20Եւ ասեց. Վեր կաց՝ վեր առ երեխային եւ նորա մօրը եւ գնա Իսրայէլի երկիրը. Որովհետեւ երեխայի կեանքը որոնողները մեռել են։
  • 21Եւ նա վերկացաւ՝ վեր առաւ երեխային եւ նորա մօրը եւ եկաւ Իսրայէլի երկիրը։
  • 22Եւ լսելով թէ Արքեղայոսն է թագաւորում Հրէաստանի վերայ իր հայր Հերովդէսի տեղ, վախեցաւ գնալ այնտեղ, եւ երազում պատգամ առնելով՝ գնաց Գալիլեայի կողմերը.
  • 23Եւ եկաւ բնակուեց այն քաղաքումը որ Նազարէթ է ասվում. Որ կատարուի մարգարէների ձեռով ասուածը թէ՝ Նազովրեցի կ’կոչուի։
← Ցանկ