ՄԱՏԹԵՈՍ13
  • 1Որովհետեւ ով որ իմ Հօր կամքը կատարէ որ երկնքումն է, նա է իմ եղբայրը, քոյրը եւ մայրը։
  • 2Այն օրը Յիսուսը տանիցը դուրս գալով ծովի եզերքումը նստեց։
  • 3Եւ շատ ժողովուրդներ նորա մօտ ժողովուեցան, մինչեւ որ նա նաւը մտաւ նստեց. Եւ բոլոր ժողովուրդը ծովեզրին կանգնել էր։
  • 4Եւ նորանց հետ շատ բաներ խօսեց առակներով ասելով.
  • 5Ահա սերմ ցանողը դուրս գնաց սերմ ցանելու. Եւ նա սերմելիս՝ մի քանիսը ճանապարհի մօտ ընկաւ, եւ երկնքի թռչուններն եկան եւ կերան նորանց։
  • 6Եւ ուրիշներն ընկան քարքարուտ տեղ, ուր շատ հող չ’կար, եւ շուտով բուսան՝ խոր հող չ’ունենալու պատճառովը։
  • 7Բայց երբոր արեգակը ծագեց, տաքացաւ. Եւ որովհետեւ արմատ չ’ունէին՝ չորացան։
  • 8Եւ ուրիշներն ընկան փշերի մէջ, եւ փշերը դուրս եկան եւ խեղդեցին նորանց։
  • 9Եւ ուրիշներն ընկան բարի երկրի վերայ, եւ պտուղ էին տալիս. Որը հարիւր, եւ որը վաթսուն, եւ որը երեսուն։
  • 10Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ։
  • 11Եւ աշակերտները մօտ գալով ասեցին նորան. Ի՞նչու առակներով ես խօսում նորանց հետ։
  • 12Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց նորանց. Որովհետեւ ձեզ տրուած է երկնքի արքայութեան խորհուրդները գիտենալ, բայց նորանց չէ տրուած։
  • 13Որովհետեւ ով որ ունի՝ նորան կ’տրուի եւ կ’աւելանայ. Եւ ով որ չ’ունի, ունեցածն էլ կ’առնուի նորանից։
  • 14Նորա համար եմ առակներով խօսում նորանց հետ, որ տեսնելով չեն տեսնում, եւ լսելով չեն լսում, եւ չեն իմանում։
  • 15Եւ նորանց վերայ կատարվում է Եսայիի մարգարէութիւնն, որ ասում է. Լսելով կ’լսէք, եւ չէք իմանալ, եւ տեսնելով կ’տեսնէք, եւ չէք տեսնիլ։
  • 17Բայց երանելի են ձեր աչքերը՝ որ տեսնում են, եւ ձեր ականջները՝ որ լսում են։
  • 18Որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ, որ շատ մարգարէներ եւ արդարներ ցանկացան տեսնել ինչ որ տեսնում էք՝ եւ չ’տեսան, եւ լսել ինչ որ լսում էք՝ եւ չ’լսեցին։
  • 19Դուք հիմա լսեցէք սերմ ցանողի առակը։
  • 20Այն ամենից՝ որ արքայութեան խօսքը լսում է եւ չէ իմանում, գալիս է չարը՝ եւ յափշտակում նորա սրտի մէջ սերմածը. Սա է ճանապարհի մօտ սերմածը։
  • 21Եւ քարքարուտ տեղը սերմածը նա է, որ խօսքը լսելիս շուտով ուրախութիւնով ընդունում է նորան։
  • 22Բայց արմատ չ’ունի իր մէջ, այլ ժամանակաւոր է. Եւ երբոր նեղութիւն կամ հալածանք են լինում այն խօսքի համար, շուտով գայթակղում է։
  • 23Եւ փշերի մէջ սերմածը նա է, որ խօսքը լսում է, եւ այս աշխարհքի հոգսերը, եւ հարստութեան խաբեբայութիւնը խեղդում են այն խօսքը, եւ անպտուղ է լինում։
  • 24Բայց բարի երկրումը սերմածը նա է, որ խօսքը լսում է եւ իմանում. Որ եւ պտուղ է տալիս, որը հարիւր եւ որը վաթսուն եւ որը երեսուն։
  • 25Մի ուրիշ առակ նորանց առաջին դրաւ եւ ասեց. Երկնքի արքայութիւնը նմանուեցաւ մի մարդի, որ իր արտումը բարի սերմ ցանեց,
  • 26Եւ մարդիկը քնելիս, նորա թշնամին եկաւ եւ ցորենի մէջ որոմներ ցանեց եւ գնաց։
  • 27Եւ երբոր խոտը բուսաւ եւ պտուղ տուաւ, այն ժամանակ որոմներն էլ երեւեցան։
  • 28Եւ տան տիրոջ ծառաները մօտ գալով ասեցին նորան. Տէ՛ր, մի՞թէ դու քո արտումը բարի սերմ չ’սերմեցիր, ապա ի՞նչ տեղից են որոմները։
  • 29Նա էլ ասեց նորանց. Թշնամի մարդ է արել այդ։ Ծառաներն էլ ասեցին նորան. Հիմա կամենո՞ւմ ես որ գնանք քաղենք նորանց դուրս հանենք։
  • 30Նա էլ ասեց, Ոչ. Մի գուցէ որոմները քաղելիս, ցորենն էլ նորանց հետ պոկէք։
  • 31Թող տուէք որ երկուսը միասին մեծանան մինչեւ հունձքը, եւ հնձի ժամանակին հնձողներին կ’ասեմ. Առաջ որոմները քաղեցէք եւ նորանց խուրձ խուրձ կապեցէք այրելու, իսկ ցորենը ժողովեցէք իմ ամբարի մէջ։
  • 32Մի ուրիշ առակ դրաւ նորանց առաջին եւ ասեց. Երկնքի արքայութիւնը նման է մանանեխի հատի, որ մի մարդ առաւ իր արտի մէջ սերմեց.
  • 33Որ ամեն սերմունքից փոքրն է, բայց երբոր կ’աճի, բոլոր բանջարներից մեծ է, եւ ծառ է լինում, այնպէս որ երկնքի թռչունները գալիս են նորա ճղերումը հանգիստ առնում։
  • 34Մի ուրիշ առակ խօսեց նորանց. Երկնքի արքայութիւնը նման է խմորի՝ որ մի կնիկ առաւ՝ եւ երեք չափ ալիւրի մէջ թագցրեց մինչեւ որ բոլորը խմորուեցաւ։
  • 35Այս բոլորը Յիսուսն առակներով խօսեց ժողովուրդների հետ, եւ առանց առակի չէր խօսում նորանց հետ,
  • 36Որ մարգարէի ձեռով ասուածը կատարուի՝ որ ասում է, Առակներով կ’բանամ իմ բերանը, եւ դուրս կ’բղխեմ աշխարհքի սկզբից ծածկուածները։
  • 37Այն ժամանակ Յիսուսը ժողովուրդներին թողելով եկաւ տուն, եւ նորա աշակերտները նորա մօտ եկան եւ ասեցին. Մեկնիր մեզ արտի որոմների առակը։
  • 38Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց նորանց, Բարի սերմը ցանողը մարդի Որդին է։
  • 39Եւ արտը աշխարհքս է, եւ բարի սերմը նորանք են, որ արքայութեան որդիքն են. Եւ որոմները չարի որդիքն են։
  • 40Եւ թշնամին, որ նորանց սերմեց, սատանան է. Եւ հունձքն աշխարհքի վերջն է, եւ հնձողները հրեշտակներն են։
  • 41Արդ՝ ինչպէս որ որոմները հաւաքվում են եւ կրակով այրվում, այնպէս կ’լինի աշխարհքիս վերջումը։
  • 42Մարդի Որդին կ’ուղարկէ իր հրեշտակներին, եւ նորա արքայութիւնիցը կ’հաւաքեն բոլոր գայթակղութիւնները եւ անօրէնութիւն գործողներին.
  • 43Եւ կ’գցեն նորանց կրակի փռան մէջ. այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը։
  • 44Այն ժամանակ արդարները կ’ծագեն ինչպէս արեգակը իրանց Հօր արքայութեան մէջ։ Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ։
  • 45Դարձեալ նման է երկնքի արքայութիւնը մի արտի մէջ թագցրուած գանձի, որ նորան մի մարդ գտնելով թագցրեց, եւ ուրախութիւնիցը գնում ամեն ինչ որ ունի ծախում է, եւ արտը առնում։
  • 46Դարձեալ նման է երկնքի արքայութիւնը մի վաճառական մարդի, որ գեղեցիկ մարգարիտներ է որոնում.
  • 47Որ մի թանկագին մարգարիտ գտնելով, գնաց ամեն ինչ որ ունէր՝ ծախեց, եւ առաւ նորան։
  • 48Դարձեալ նման է երկնքի արքայութիւնը ծովը գցուած ուռկանի, որ ամեն տեսակից ժողովում է.
  • 49Որ երբոր լցուեցաւ՝ ցամաքը հանեցին, ու նստեցին լաւերը ժողովեցին ամանների մէջ, եւ անպէտքները դուրս գցեցին։
  • 50Այսպէս կ’լինի աշխարհքի վերջումը. Հրեշտակները դուրս կ’գան եւ կ’ջոկեն չարերին արդարների միջից.
  • 51Եւ կ’գցեն նորանց կրակի փռան մէջ. Այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը։
  • 52Յիսուսը ասեց նորանց. Իմացա՞ք այդ բոլորը։ Ասեցին նորան. Այո, Տէր։
  • 53Նա էլ ասեց նորանց. Սորա համար ամեն դպիր, որ երկնքի արքայութեանն է աշակերտել, նման է տանտէր մարդի, որ հանում է իր գանձիցը նոր եւ հին բաներ։
  • 54Եւ եղավ՝ երբոր Յիսուսը այս առակները վերջացրեց, գնաց այնտեղից։
  • 55Եւ գալով իր գաւառը, նորանց ժողովարանումը սովորեցնում էր նորանց, այնպէս որ զարմանում էին նորանք եւ ասում, ո՞րտեղից է սորան այս իմաստութիւնը եւ զօրութիւնները։
  • 56Չէ՞ որ սա հիւսան որդին է չէ՞ որ սորա մայրը Մարիամ է կոչվում. Եւ եղբայրները՝ Յակոբոս եւ Յովսէս եւ Սիմօն եւ Յուդա.
  • 57Եւ չէ՞ որ սորա ամեն քոյրերը մեզ մօտ են, ապա ո՞րտեղից է սորան այս ամեն բաները։
  • 58Եւ գայթակղում էին նորա վերայ։ Յիսուսն էլ նորանց ասեց. Մի մարգարէ անարգուած չէ, բայց միայն իր գաւառի եւ իր տան մէջ։
← Ցանկ