ՄԱՏԹԵՈՍ20
  • 1Որովհետեւ նման է երկնքի արքայութիւնը մի տանուտէր մարդի, որ առաւօտանց կանուխ դուրս եկաւ իր այգու համար մշակներ բռնելու։
  • 2Եւ մշակների հետ օրը մի դահեկանի խօսելով, նորանց ուղարկեց իր այգին։
  • 3Եւ ժամը երեքի մօտ դուրս եկաւ՝ ուրիշներ տեսաւ, որ հրապարակում պարապ կանգնել էին։
  • 4Նորանց էլ ասեց. Դուք էլ գնացէք այգին, եւ ինչ որ արժան է կ’տամ ձեզ։
  • 5Նորանք էլ գնացին. Եւ դարձեալ ժամը վեցին եւ իննին դուրս գալով նոյնպէս արաւ։
  • 6Եւ ժամը տասնեւմէկին մօտ էլ դուրս գալով ուրիշները գտաւ պարապ կանգնած եւ ասեց նորանց. Ի՞նչու էք այստեղ բոլոր օրը պարապ կանգնել։
  • 7Նորան ասեցին. Որովհետեւ ոչ ոք մեզ չ’վարձեց։ Նորանց ասեց. Դուք էլ գնացէք այգին, եւ ինչ որ արժան է՝ կ’առնէք։
  • 9Եւ ժամը տասնեւմէկինները գալով, մի մի դահեկան առան։
  • 10Առաջիններն էլ եկան՝ եւ կարծեցին, թէ աւելի կ’առնեն. Եւ նորանք էլ մի մի դահեկան առան։
  • 11Բայց երբոր առան, տան տիրոջիցը տրտնջում էին եւ ասում.
  • 12Թէ այդ յետինները մէկ ժամ գործեցին, եւ դորանց մեզ հետ հաւասար արիր, որ օրի ծանրութիւնը եւ տաքութիւնը քաշեցինք։
  • 13Նա էլ պատասխանեց նորանցից մէկին եւ ասեց. Ընկեր, ես չեմ զրկում քեզ. Չէ՞ որ դու ինձ հետ մի դահեկանի համաձայնեցիր։
  • 14Քոնը առ եւ գնա. Բայց ես ուզում եմ, որ այս յետինին տամ ինչպէս քեզ։
  • 15Կամ մի՞թէ ես իշխանութիւն չ’ունիմ՝ անելու ինչ որ ուզեմ իմ ստացուածքին. Կամ թէ քո աչքը չա՞ր է որ ես բարերար եմ։
  • 16Այսպէս յետիններն առաջինք կ’լինին, եւ առաջիններն յետինք. որովհետեւ շատեր են կանչուած, բայց քիչեր են ընտրուած։
  • 17Երբոր Յիսուսը վեր էր ելնում Երուսաղէմ, տասնեւերկու աշակերտներն առանձին իր հետ առաւ ճանապարհումը եւ ասեց նորանց։
  • 18Ահա վեր ենք ելնում Երուսաղէմ, եւ մարդի Որդին կ’մատնուի քահանայապետներին եւ դպիրներին եւ կ’դատապարտեն նորան մահով.
  • 19Եւ կ’մատնեն նորան հեթանոսներին՝ խայտառակելու եւ ծեծելու եւ խաչ հանելու. Եւ նա երրորդ օրը յարութիւն կ’առնէ։
  • 20Այն ժամանակ Զեբեդիայի որդկանց մայրը իր որդկանցը հետ նորա մօտ եկաւ երկրպագեց, եւ նորանից մի բան խնդրեց։
  • 21Նա էլ ասեց նորան. Ի՞նչ ես ուզում։ Նորան ասեց. Ասիր որ իմ այս երկու որդիքը նստեն մէկը քո աջ կողմը՝ եւ մէկը ձախ կողմը քո արքայութիւնումը։
  • 22Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Դուք չ’գիտէք թէ ինչ էք խնդրում. կարո՞ղ էք այն բաժակը խմել որ ես եմ խմելու, կամ այն մկրտութիւնովը մկրտուիլ՝ որ ես եմ մկրտուելու։ Նորան ասեցին. Կարող ենք։
  • 23Եւ նա ասեց նորանց. Իմ բաժակը կ’խմէք, եւ այն մկրտութիւնովն որ ես պիտի մկրտուիմ կ’մկրտուիք, բայց իմ աջ եւ ձախ կողմը նստեցնելն՝ իմը չէ տալ. Այլ նորանց՝ որ իմ Հօրիցը պատրաստուած է։
  • 24Եւ այն տասներն երբոր լսեցին, նեղացան այն երկու եղբարց վերայ։
  • 25Յիսուսն էլ նորանց իրան մօտ կանչելով ասեց. Գիտէք, որ ազգերի իշխանները տիրում են նորանց վերայ, եւ մեծամեծները իշխում են նորանց վերայ.
  • 26Բայց այնպէս չ’լինի ձեր մէջ, այլ ձեզանից ով որ կամենայ մեծ լինել, թող ձեզ ծառայ լինի։
  • 27Եւ ձեզանից ով որ կամենայ առաջին լինել, թող ձեզ ծառայ լինի։
  • 28Ինչպես մարդի Որդին չ’եկաւ որ իրան ծառայեն, այլ որ ինքը ծառայէ, եւ շատերի փոխանակ իր անձը փրկանք տայ։
  • 29Եւ երբոր նորանք Երիքովից դուրս եկան, շատ ժողովուրդներ գնացին նորա ետեւից։
  • 30Եւ ահա երկու կոյր այն ճանապարհի վերայ նստած էին. Երբոր լսեցին՝ թէ Յիսուսն է անց կենում, աղաղակեցին եւ ասեցին, Ողորմիր մեզ, Տէր՝ Դաւիթի Որդի։
  • 31Իսկ ամբոխը յանդիմանեց նորանց՝ որ լռեն, բայց նորանք էլ առաւել էին աղաղակում եւ ասում. Ողորմիր մեզ, Տէր, Դաւիթի Որդի։
  • 32Եւ Յիսուսը կանգնեց՝ կանչեց նորանց եւ ասեց. Ի՞նչ էք ուզում որ անեմ ձեզ։
  • 33Նորան ասեցին. Տէր, որ մեր աչքերը բացուին։
  • 34Յիսուսն էլ գթաց՝ նորանց աչքերին դիպաւ, եւ շուտով տեսան նորանց աչքերը, եւ նորանք գնացին նորա ետեւից։
← Ցանկ