ՄԱՏԹԵՈՍ6
  • 1Զգոյշ կացէք, որ ձեր ողորմութիւնը մարդկանց առաջին չ’անէք, նորանցից տեսնուելու համար, եթէ ոչ՝ վարձք չ’ունիք ձեր Հօրիցն որ երկնքումն է։
  • 2Արդ՝ երբոր ողորմութիւն անես, փող մի հնչեցնիր քո առաջին. Ինչպէս կեղծաւորներն են անում ժողովարանների մէջ եւ փողոցների մէջ, որ փառաւորուին մարդկանցից. Ճշմարիտն ասում եմ ձեզ. Նորանք իրանց վարձքն առած են։
  • 3Բայց դու երբոր ողորմութիւն անես, թող չ’իմանայ քո ձախ ձեռքը, թէ ինչ է գործում քո աջը.
  • 4Որպէս զի քո ողորմութիւնը ծածուկ լինի, եւ քո Հայրն՝ որ ծածուկ տեղը տեսնում է, յայտնապէս կ’հատուցանէ քեզ։
  • 5Եւ երբոր աղօթք անես, չ’լինիս ինչպէս կեղծաւորները, որովհետեւ նորանք սիրում են ժողովարանների մէջ եւ հրապարակների անկիւններումը կանգնած աղօթք անել, որ մարդկանց երեւան։ Ճշմարիտն ասում եմ ձեզ, որ նորանք իրանց վարձքն առած են։
  • 6Բայց դու երբոր աղօթք անես, մտիր քո սենեակը եւ դուռդ փակած աղօթք արա դէպի քո Հայրը, որ ծածուկումն է. Եւ քո Հայրն՝ որ ծածուկ տեղը տեսնում է, յայտնապէս կ’հատուցանէ քեզ։
  • 7Եւ աղօթք անելիս շատախօս մի՛ լինիք ինչպէս հեթանոսները, որովհետեւ նորանք կարծում են, թէ իրանց շատ խօսելու համար կ’լսուին։
  • 8Արդ նորանց մի նմանիք. Որովհետեւ ձեր Հայրը գիտէ թէ ի՞նչ բաներ պէտք են ձեզ, ձեր նորանից խնդրելուցն առաջ։
  • 9Արդ դուք այսպէս աղօթք արէք.
  • 10Մեր Հայր, որ երկնքումն ես. Սուրբ լինի քո անունը.
  • 11Գայ քո արքայութիւնը, լինի քո կամքը, ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ։
  • 12Մեր ամեն օրուայ հացը տուր մեզ այսօր։
  • 13Եւ թող մեզ մեր պարտքերը, ինչպէս մենք էլ թողում ենք մեր պարտականներին։
  • 14Եւ մի տանիր մեզ փորձութեան մէջ. այլ ազատիր մեզ չարիցը. որովհետեւ քոնն է թագաւորութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը յաւիտեանս. Ամէն։
  • 15Որովհետեւ եթէ դուք մարդկանց իրանց յանցանքները թողէք, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կ’թողէ։
  • 16Իսկ եթէ դուք մարդկանց չէք թողիլ նորանց յանցանքները, ձեր Հայրն էլ չի թողիլ ձեր յանցանքները։
  • 17Եւ երբոր ծոմ էք պահում, տրտում մի լինիք ինչպէս կեղծաւորները, որովհետեւ նորանք իրանց երեսները տխրեցնում են, որ մարդկանց ծոմ պահող երեւան. Ճշմարիտն ասում եմ ձեզ՝ թէ նորանք իրանց վարձքն առած են։
  • 18Բայց դու ծոմ պահելիս, գլուխդ օծիր եւ երեսդ լուա.
  • 19Որ մարդկանց ծոմ պահող չ’երեւաս, այլ քո Հօրը՝ որ ծածուկումն է. Եւ քո Հայրը, որ ծածուկ տեղը տեսնում է, յայտնապէս կ’հատուցանէ քեզ։
  • 20Ձեզ համար գանձեր մի դիզէք երկրիս վերայ. Ուր որ ցեցն եւ ժանկն ապականում են, եւ ուր որ գողերը պատը ծակում են եւ գողանում։
  • 22Որովհետեւ ինչ տեղ որ ձեր գանձն է, այն տեղ կ’լինի եւ ձեր սիրտը։
  • 23Մարմնի ճրագն աչքն է. Արդ՝ թէ որ քո աչքը պարզ լինի, քո բոլոր մարմինը լուսաւոր կ’լինի։
  • 24Բայց թէ որ քո աչքը չար լինի, քո բոլոր մարմինը խաւար կ’լինի։ Ուրեմն՝ եթէ այն լոյսն որ քեզանում է՝ խաւար է, ապա խաւարը ո՞րքան աւելի։
  • 25Ոչ ով չէ կարող երկու տէրերի ծառայել. Որովհետեւ կամ մէկին կ’ատէ եւ միւսին կ’սիրէ, կամ մէկին կ’մեծարէ եւ միւսին կ’արհամարհէ։ Չէք կարող Աստուծուն ծառայել եւ մամոնային։
  • 26Սորա համար ասում եմ ձեզ. հոգս մի՛ անէք ձեր կեանքի համար թէ ի՞նչ պիտի ուտէք, եւ ի՞նչ պիտի խմէք. Եւ ո՛չ ձեր մարմնի համար՝ թէ ի՞նչ պիտի հագնիք։ Չէ՞ որ կեանքը աւելի է կերակուրիցը, եւ մարմինը՝ հագուստիցը։
  • 27Մտիկ արէք երկնքի թռչուններին, որ չեն սերմում, եւ ոչ էլ հնձում, եւ ոչ ամբարների մէջ ժողովում, եւ ձեր երկնաւոր Հայրը կերակրում է նորանց. Չէ՞ որ դուք նորանցից աւելի լաւ էք։
  • 28Հիմա՝ ձեզանից ո՞վ կարող է հոգս անելով իր հասակի վերայ մէկ կանգուն աւելացնել։
  • 29Եւ հագուստի համար ի՞նչ էք հոգս անում. Մտիկ արէք դաշտի շուշաններին, թէ ինչպէս են մեծանում. Ոչ ջանք են անում՝ եւ ոչ մանում։
  • 30Բայց ասում եմ ձեզ, թէ Սողոմոնն էլ իր բոլոր փառքի մէջ նորանց մէկի նման չ’հագաւ։
  • 31Իսկ թէ որ դաշտի խոտը, որ այսօր կայ եւ էգուց փուռն է գցվում, Աստուած այնպէս է հագցնում, չէ՞ որ շատ աւելի ձեզ, թերահաւատներ։
  • 32Ուրեմն հոգս մի անէք ասելով, թէ Ի՛նչ պիտի ուտենք, կամ ի՛նչ պիտի խմենք, կամ ի՛նչ պիտի հագնենք։
  • 33Որովհետեւ այդ ամենքը հեթանոսներն են խնդրում. Որովհետեւ ձեր երկնաւոր Հայրը գիտէ որ այդ ամենը պէտք է ձեզ։
  • 34Սակայն առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք. Եւ այդ ամենքը կ’տրուի ձեզ։
← Ցանկ