ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ26
  • 1Այն ամենի համար որի մասին Հրէաները ամբաստանում են ինձանից, ով Ագրիպպաս թագաւոր, իմ անձը երանելի եմ համարում, որ այսօր քո առաջին պատասխան պիտի տամ։
  • 2Մանաւանդ որ դու տեղեակ ես Հրէից բոլոր սովորութիւններին եւ խնդիրներին. նորա համար աղաչում եմ, որ համբերութեամբ լսես ինձ։
  • 3Արդ իմ կեանքին, որ տղայութիւնիցս հետէ՝ ’ի սկզբանէ իմ ազգի մէջ՝ Երուսաղէմումն եմ եղել, բոլոր Հրէաները տեղեակ են.
  • 4Որովհետեւ վաղուց գիտեն, (եթէ կամենան վկայութիւն տալ,) որ ես մեր կրօնքի ճշմարտագոյն կուսակցութեան համեմատ Փարիսեցի եմ ապրել։
  • 5Եւ հիմա Աստուածանից մեր հայրերի եղած խոստմունքի յոյսին համար ատեանումը կանգնած դատվում եմ.
  • 6Որին մեր տասնեւերկու ցեղը գիշեր եւ ցերեկ անդադար պաշտելով սպասում են հասնել. եւ այդ յոյսի համար ամբաստանվում եմ Հրէաներիցն, ով Ագրիպպաս արքայ։
  • 7Ի՞նչ, անհաւատալի՞ բան է երեւում ձեզ, որ Աստուած մեռելներին յարուցանում է։
  • 8Եւ հէնց ես ինքս հարկաւոր էի համարում, որ Յիսուս Նազովրեցու անունի հակառակ շատ բաներ գործեմ.
  • 9Որ Երուսաղէմումն արի էլ. եւ սուրբերից շատերին ես բանտարկեցի քահանայապետներիցն իշխանութիւն առած, եւ նորանք սպանուելիս հաւանութիւն էի տալիս։
  • 10Եւ բոլոր ժողովարաններումը շատ անգամ պատիժ տալով նորանց բռնադատում էի որ հայհոյեն. եւ էլ աւելի նորանց վերայ կատաղած՝ հալածում էի մինչեւ դրսի քաղաքները։
  • 11Որով եւ երբոր քահանայապետների իշխանութիւնովը եւ հրամանովը գնում էի Դամասկոս,
  • 12Կէս օրուայ ժամանակին ճանապարհի վերայ տեսայ, ով արքայ, որ երկնքիցն արեգակին լոյսիցն աւելի մի լոյս ծագեց իմ չորս կողմովը՝ եւ նորանցով էլ՝ որ ինձ հետ գնում էին։
  • 13Եւ երբոր մենք ամենքս գետնի վերայ ընկանք՝ մի ձայն լսեցի, որ Եբրայեցիների բարբառով ինձ ասում էր. Սաւուղ, Սաւուղ, ի՞նչու ես ինձ հալածում. դժուար է քեզ՝ խթանի դէմ քացի տալ։
  • 14Եւ ես ասեցի. Դու ո՞վ ես, Տէր. եւ նա ասեց. Ես Յիսուսն եմ, որին դու հալածում ես։
  • 16Որ ազատեմ քեզ այդ ժողովրդիցը եւ հեթանոսներիցը. որոնց մէջ ես հիմա քեզ ուղարկում եմ.
  • 17Նորանց աչքերը բանալու, եւ խաւարիցը դէպի լոյսը դարձնելու, եւ սատանայի իշխանութիւնիցը դէպի Աստուած. որ նորանք մեղքերի թողութիւն՝ եւ սրբերի հետ ժառանգութիւն առնեն՝ ինձ հաւատալով։
  • 18Ուստի, ով Ագրիպպաս արքայ, ես անհնազանդ չ’եղայ այն երկնային տեսիլքին։
  • 19Այլ առաջ նորանց՝ որ Դամասկոսումը եւ Երուսաղէմումն էին եւ բոլոր Հրէաստանի երկրումը եւ հեթանոսներին պատմեցի, ապաշխարել եւ դառնալ դէպի Աստուծուն, ապաշխարութեան արժանի գործեր գործելով։
  • 20Սորա համար Հրէաներն ինձ տաճարումը բռնելով՝ ուզում էին սպանել։
  • 21Իսկ որովհետեւ Աստուածանից ինձ օգնութիւն հասաւ՝ ես մինչեւ այսօր կանգնած վկայում եմ փոքրին եւ մեծին. նորանից դուրս ոչինչ չ’ասելով՝ որ մարգարէները, եւ Մովսէսը խօսեցին այն լինելու բաների համար.
  • 22Թէ Քրիստոսը պիտի չարչարուի, եւ նա առաջինը մեռելներից յարութիւն առած՝ լոյս պիտի քարոզէ ժողովրդին եւ հեթանոսներին։
  • 23Եւ նա այս պատասխանը տալիս, Փեստոսը մեծ ձայնով ասեց. Գժվում ես, Պօղոս, շատ կարդացողութիւններդ մոլորեցնում են քեզ։
  • 24Նա էլ ասեց. Ես չեմ գժվում, ով ազնիւ Փեստոս, այլ ճշմարտութեան եւ զգաստութեան խօսքեր եմ խօսում։
  • 25Որովհետեւ թագաւորն էլ այս բաները գիտէ, որի հետ էլ համարձակ խօսում եմ. որովհետեւ չեմ կարծում որ սորանցից մէկն էլ նորանից ծածկուած լինի. որովհետեւ այս բանը անկիւնի մէջ եղած չէ։
  • 26Հաւատո՞ւմ ես մարգարէներին, ով Ագրիպպաս արքայ. գիտեմ որ դու հաւատում ես։
  • 27Ագրիպպասն էլ Պօղոսին ասեց. քիչ է մնում որ ինձ համոզես որ քրիստոնեայ դառնամ։
  • 28Եւ Պօղոսն ասեց. Աստուածանից կ’խնդրէի՝ թէ քիչ թէ շատ՝ ոչ միայն դու, այլ այն ամենն էլ՝ որ այսօր լսում են ինձ, այնպէս լինէին ինչպէս ես եմ, այս կապանքներիցը ջոկ։
  • 29Եւ երբոր նա այս ասել էր, վերկացաւ թագաւորը եւ կուսակալը եւ Բերինիկէն, եւ նորանց հետ նստողները.
  • 30Եւ գնալիս, իրար հետ խօսում էին եւ ասում թէ Այս մարդը մեռնելու կամ կապանքի արժանի բան չէ գործել։
  • 31Բայց Ագրիպպասը Փեստոսին ասեց. Կարելի էր այս մարդին արձակել՝ եթէ դէպի Կայսրը բողոքած չ’լինէր։
  • 32Երբոր հրաման եղաւ մեզ, որ նաւով գնանք Իտալիա, Պօղոսին եւ ուրիշ մի քանի կապուածներ էլ տուին մի հարիւրապետի, որի անունը Յուլիոս էր՝ Սեբաստոսի գնդիցը։
← Ցանկ