ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ3
  • 1Պետրոսն եւ Յովհաննէսը գնում էին միասին տաճարը իններորդ ժամի աղօթքին։
  • 2Եւ մի մարդ կար իր մօր որովայնիցը կաղ, որին վերկալած՝ ամեն օր դնում էին տաճարի այն դռան մօտ, որ Գեղեցիկ էր կոչվում, տաճարը մտնողներիցը ողորմութիւն խնդրելու համար։
  • 3Երբոր նա տեսաւ Պետրոսին եւ Յովհաննէսին, որ գնում էին մտնեն տաճարը, աղաչում էր, որ ողորմութիւն առնէ նորանցից։
  • 4Պետրոսը Յովհաննէսի հետ մտիկ արաւ նորան եւ ասեց. Մեզ նայիր։
  • 5Նա էլ ուշը դարձրեց դէպի նորանց, սպասելով որ մի բան առնէ նորանցից։
  • 6Պետրոսն էլ ասեց. Արծաթ եւ ոսկի չ’ունիմ. Բայց ինչ որ ունիմ, այն քեզ կ’տամ. Յիսուս Քրիստոսի՝ Նազովրեցու անունովը վեր կաց եւ ման եկ։
  • 7Եւ աջ ձեռքիցը բռնեց՝ վերկացրեց նորան. Եւ շուտով հաստատուեցան նորա սրունքը եւ բարձքը։
  • 8Վեր թռաւ, կանգնեց եւ ման էր գալիս, եւ նորանց հետ մտաւ տաճարը ման գալով եւ վազ տալով եւ Աստուծուն օրհնելով։
  • 9Եւ բոլոր ժողովուրդը տեսաւ նորան, որ ման էր գալիս եւ Աստուծուն օրհնում էր։
  • 10Եւ ճանաչում էին նորան, որ սա էր, որ ողորմութեան համար նստում էր տաճարի Գեղեցիկ դռանը. Եւ լցուեցան երկիւղով եւ զարմանքով այն եղածի համար։
  • 11Եւ քանի որ այն բժշկուած կաղը Պետրոսին եւ Յովհաննէսին բռնած էր, բոլոր ժողովուրդը վազեց նորանց մօտ այն սրահը, որ Սողոմոնի սրահ էր կոչվում՝ զարմացած։
  • 13Աբրահամի եւ Իսահակի եւ Յակոբի Աստուածը՝ մեր հայրերի Աստուածը, փառաւորեց իր Որդի Յիսուսին. որին դուք մատնեցիք, եւ ուրացաք Պիղատոսի առաջին երբոր նա վճռեց՝ որ արձակէ նորան։
  • 14Եւ դուք այն Սուրբին եւ Արդարին ուրացաք, եւ խնդրեցիք որ մի մահապարտ մարդ շնորհէ ձեզ։
  • 15Իսկ կեանքի Առաջնորդին սպանեցիք, որին Աստուած մեռելներից յարութիւն տուաւ. որի վկաներն ենք մենք։
  • 16Եւ նորա անունի հաւատքովը սորան՝ որ տեսնում էք եւ ճանաչում էք, նորա անունը հաստատեց. Եւ նոյն հաւատքը՝ որ նորանով է՝ այս առողջութիւնը տուաւ դորան ձեր ամենի առաջին։
  • 17Եւ հիմա, եղբարք, գիտեմ, որ անգիտութեամբ արիք՝ ինչպէս ձեր իշխաններն էլ։
  • 18Բայց Աստուած, ինչ որ առաջուց բոլոր մարգարէների բերանովը պատմեց՝ Քրիստոսի չարչարուելու համար, այնպէս էլ կատարեց։
  • 19Ուրեմն զղջացէք եւ ետ դարձէք, որ ձեր մեղքերը ջնջուին.
  • 20Որ Տիրոջ երեսիցը հանգստանալու ժամանակները գան. Եւ նա ուղարկէ առաջուց ձեզ համար քարոզուած Յիսուս Քրիստոսին.
  • 21Որին երկինքը պէտք է ընդունի, մինչեւ այն ամեն բաների հաստատուելու ժամանակները, որոնց համար խօսեց Աստուած իր բոլոր սուրբ մարգարէների բերանովը յաւիտենից հետէ։
  • 22Որովհետեւ Մովսէսը հայրերին ասեց, թէ Ձեր Տէր Աստուածը մարգարէ վեր կ’կացնէ ձեզ համար ձեր եղբայրների միջիցը ինձ նման, նորան լսեցէք ամեն բանի համար՝ ինչ որ խօսի ձեզ։
  • 23Եւ կ’լինի, որ ամեն անձն՝ որ այն մարգարէին չ’լսէ, նա ժողովրդի միջիցը թող սատակուի։
  • 24Եւ բոլոր մարգարէները որ Սամուէլից սկսած մարգարէացան, այս օրերը պատմեցին։
  • 25Դուք էք այն մարգարէների որդիքը՝ եւ այն ուխտի, որ Աստուած մեր հայրերի հետ հաստատեց, եւ Աբրահամին ասեց. Եւ քո զաւակովը պիտի օրհնուին երկրի բոլոր ազգերը։
  • 26Աստուած առաջ ձեզ համար վերկացրեց իր Որդի Յիսուսին, եւ նորան ուղարկեց՝ որ նա ձեզ օրհնէ, որ ամեն մէկը ետ դառնաք ձեր չարութիւններիցը։
← Ցանկ