ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ8
  • 1Եւ աստուածավախ մարդիկ Ստեփաննոսին վեր առան՝ եւ մեծ սուգ արին նորա վերայ։
  • 2Բայց Սօղոսը վնաս էր տալիս եկեղեցուն. Եւ տանից տուն էր մտնում, եւ մարդկանց եւ կանանց քաշում մատնում էր բանտի մէջ։
  • 3Իսկ ցրուածները ման էին գալիս՝ խօսքն աւետարանելով։
  • 4Եւ Փիլիպպոսն իջաւ Սամարիայի մի քաղաքը՝ եւ Քրիստոսին քարոզում էր նորանց։
  • 5Ժողովուրդներն էլ միաբան ականջ էին դնում Փիլիպպոսի խօսածներին, լսելով եւ տեսնելով այն նշաններն, որ անում էր։
  • 6Որովհետեւ պիղծ ոգիներ ունեցողների շատերից, մեծաձայն աղաղակելով դուրս էին գալիս։
  • 7Եւ շատ անդամալոյծներ եւ կաղեր բժշկվում էին։
  • 8Եւ մեծ ուրախութիւն եղաւ այն քաղաքումը։ Եւ մի մարդ՝ անունը Սիմօն, առաջուց այն քաղաքումը մոգութիւն էր անում, եւ Սամարացիների ազգին ապշեցնում էր. Ասելով թէ ինքը մի մեծ բան է։
  • 9Որին ամենքն էլ՝ փոքրից մինչեւ մեծը մտիկ էին անում, եւ ասում թէ Սա է Աստուծոյ այն մեծ զօրութիւնը։
  • 10Եւ մտիկ էին անում նորան. Որովհետեւ շատ ժամանակ մոգութիւններով ապշեցրել էր նորանց։
  • 11Բայց երբոր հաւատացին Փիլիպպոսին, որ աւետարանում էր Աստուծոյ արքայութեան եւ Յիսուսի Քրիստոսի անունի բաները, ամենքն էլ մկրտվում էին՝ թէ մարդիկ եւ թէ կանայք։
  • 12Եւ Սիմօնն ինքն էլ հաւատաց, եւ երբ որ մկրտուեցաւ՝ միշտ Փիլիպպոսի հետ էր. Եւ տեսնելով այն նշանները եւ մեծ մեծ զօրութիւնները, որ լինում էին, զարմանում էր։
  • 13Երբոր Երուսաղէմ լինող առաքեալները լսեցին, թէ Սամարիան Աստուծոյ խօսքը ընդունեց, Պետրոսին եւ Յովհաննէսին ուղարկեցին նորանց մօտ։
  • 14Որոնք իջան եւ աղօթք արին նորանց վերայ, որ Սուրբ Հոգին առնեն.
  • 15Որովհետեւ դեռ նորանցից ոչ մէկի վերայ չէր իջել. Միայն Տէր Յիսուսի անունովը մկրտուած էին։
  • 16Այն ժամանակ ձեռքերը դրին նորանց վերայ, եւ նորանք ընդունում էին Սուրբ Հոգին։
  • 17Սիմօնն երբոր տեսաւ՝ թէ առաքեալների ձեռք դնելովը՝ Սուրբ Հոգին տրվում է, փող բերաւ նորանց եւ ասեց.
  • 18Ինձ էլ տուէք այս իշխանութիւնն, որ ում վերայ ձեռք դնեմ՝ Սուրբ Հոգին առնէ։
  • 19Պետրոսն էլ ասեց նորան. Քո արծաթը քեզ հետ կորչի. Որովհետեւ դու կարծեցիր, թէ Աստուծոյ պարգեւը փողով կ’առնուի։
  • 20Դու բաժին եւ վիճակ չ’ունիս այդ բանումը. Որովհետեւ քո սիրտը ուղիղ չէ Աստուծոյ առաջին։
  • 21Արդ ապաշխարիր քո այդ չարութիւնիցը՝ եւ Աստուծուն աղաչիր, որ թերեւս թողուի քեզ քո սրտի չար խորհուրդը։
  • 22Որովհետեւ տեսնում եմ քեզ՝ որ դառն մաղձի եւ անիրաւութեան կապանքի մէջ ես։
  • 23Սիմօնն էլ պատասխանեց եւ ասեց. Դուք ինձ համար աղօթք արէք Տիրոջը, որ ինձ վերայ մի բան չ’գայ նորանցից, որ դուք ասեցիք։
  • 24Եւ նորանք վկայութիւն տալով եւ Տիրոջ խօսքը խօսելով, ետ դառան Երուսաղէմ. Եւ Սամարացիների շատ գիւղերի մէջ աւետարանում էին։
  • 26Եւ նա վեր կացաւ գնաց. Եւ ահա մի Եթէովպացի մարդ, Եթէովպացիների Կանթակա թագուհու ներքինի մի իշխանը, որ նորա բոլոր գանձի վերայ էր, որ եկել էր Երուսաղէմ երկրպագութիւն անելու.
  • 27Եւ ետ դառնալիս իր կառքումը նստած կարդում էր Եսայիա մարգարէի գիրքը։
  • 28Հոգին էլ Փիլիպպոսին ասեց. Մօտեցիր եւ հասիր այդ կառքին։
  • 29Եւ Փիլիպպոսն առաջ վազելով լսեց որ Եսայիա մարգարէի գիրքն էր կարդում, եւ ասեց. Հասկանո՞ւմ ես արդեօք կարդացածդ։
  • 30Նա էլ ասեց՝ Ի՞նչպէս կ’կարողանամ, եթէ մէկը չ’առաջնորդէ ինձ. Եւ Փիլիպպոսին աղաչեց, որ վեր ելնէ նստէ նորա հետ։
  • 31Եւ գրքի պարունակութիւնն որ կարդում էր՝ այս էր. Ինչպէս ոչխար տարուեցաւ մորթուելու. Եւ ինչպէս գառն իր խուզողի առաջ լուռ կացած՝ այնպէս չէ բանում իր բերանը։
  • 32Նորա խոնարհութիւնովը նորա դատաստանը վեր առնուեցաւ, նորա ցեղն ո՞վ պիտի պատմէ. Որովհետեւ նորա կեանքը երկրիցս վեր է առնվում։
  • 33Եւ ներքինին պատասխանեց Փիլիպպոսին եւ ասեց. Աղաչում եմ քեզ, մարգարէն սա ո՞ւմ համար է ասում. Իրա՞ն համար, թէ մի ուրիշի համար։
  • 34Փիլիպպոսն էլ իր բերանը բացաւ, եւ այս գրքիցը սկսած՝ Յիսուսն աւետարանեց նորան։
  • 35Երբոր ճանապարհումը գնում էին, եկան մի ջրի մօտ. Եւ ներքինին ասեց. Ահա ջուր, ի՞նչ է արգելում ինձ, որ մկրտուիմ։
  • 36Եւ նորան ասեց Փիլիպպոսը. Եթէ բոլոր սրտից հաւատում ես, կարելի է. Եւ նա պատասխանեց եւ ասեց. Հաւատում եմ՝ թէ Աստուծոյ Որդին է Յիսուս Քրիստոսը։
  • 37Եւ հրաման տուաւ որ կառքը կանգնէ. Եւ երկուսն էլ իջան ջուրը՝ Փիլիպպոսը եւ ներքինին, եւ նա մկրտեց նորան։
  • 38Եւ երբոր ջրիցը դուրս եկան, Տիրոջ Հոգին Փիլիպպոսին յափշտակեց, եւ ներքինին այլ եւս չ’տեսաւ նորան. Եւ նա ուրախութեամբ գնում էր իր ճանապարհը։
  • 39Եւ Փիլիպպոսը գտնուեցաւ Ազովտոսումը. Եւ ման գալով աւետարանում էր ամեն քաղաքներին մինչեւ որ եկաւ Կեսարիա։
  • 40Բայց Սօղոսը՝ դեռ սպառնալիք եւ մահ շնչելով Տիրոջ աշակերտների վերայ, քահանայապետի մօտ եկաւ,
← Ցանկ