Բ ԿՈՐՆԹԱՑԻՍ7
  • 1Արդ այսպիսի խոստումներ ունենալով, սիրելիներ, մեր անձերը սրբենք հոգու եւ մարմնի ամեն պղծութիւնիցը, սրբութիւնը կատարենք Աստուծոյ ահովը։
  • 2Տեղ արէք մեզ. Մենք ոչ ոքի վնաս չենք տուել, ոչ ոքին չենք փճացրել, ոչ ոքին չենք զրկել։
  • 3Ոչ թէ դատապարտելու համար եմ ասում. որովհետեւ առաջուց ասեցի, որ դուք մեր սրտերումն էք՝ ձեզ հետ միասին կենդանի լինելու եւ մեռնելու էլ։
  • 4Իմ համարձակութիւնը շատ է դէպի ձեզ. շատ է իմ պարծանքը ձեզ վերայ. մխիթարութիւնով լիքն եմ. Ուրախութիւնով աւելացած եմ մեր ամեն նեղութիւնումը։
  • 6Բայց խոնարհներին մխիթարող Աստուածը մխիթարեց մեզ Տիտոսի գալովը.
  • 7Ոչ միայն նորա գալովը, այլ եւ այն մխիթարութիւնովը՝ որով նա ձեր միջումը մխիթարուել էր, երբոր նա պատմեց մեզ ձեր սրտի փափաքը՝ ձեր ողբալը՝ եւ ձեր ջերմեռանդութիւնը ինձ համար, մինչեւ որ ես աւելի եւս ուրախացայ.
  • 8Որ թէեւ տրտմեցրի ձեզ այն թղթովը՝ չեմ զղջում, թէ եւ զղջացած էլ էի, որովհետեւ տեսնում եմ որ այն թուղթը, թէեւ մի փոքր ժամանակ, ձեզ տրտմեցրեց։
  • 9Հիմա ուրախ եմ, ոչ թէ նորա համար որ տրտմեցիք՝ այլ որ տրտմեցիք ապաշխարութեան համար. Որ դուք Աստուծոյ ուզած կերպով տրտմեցիք, որ մեզանից ոչ մի բանով չ’վնասուիք։
  • 10Որովհետեւ Աստուծոյ ուզած կերպով տրտմութիւնը, ապաշխարութիւն է գործում փրկութեան համար առանց զղջալու. բայց աշխարհքի տրտմութիւնը մահ է գործում։
  • 11Որովհետեւ ահա հէնց նա որ դուք Աստուծոյ ուզած կերպով տրտմեցիք, որքան ջանք գործեց ձեզանում, նաեւ արդարացումն, նաեւ զայրոյթ, նաեւ վախ, նաեւ փափաք, նաեւ նախանձ, նաեւ վրէժխնդրութիւն. Ամեն բանով ցոյց տուիք ձեր անձերը, որ անմեղ էք այն բանումը։
  • 12Ուրեմն թէեւ գրեցի ձեզ՝ ոչ թէ զրկողի համար էր, եւ ոչ էլ զրկեալի համար այլ որ ձեր ջանքը՝ որ մեզ վերայ ունիք, յայտնի լինի ձեզ մօտ՝ Աստուծոյ առաջին։
  • 13Նորա համար մխիթարուած ենք ձեր մխիթարութեան համար. Եւ մանաւանդ աւելի ուրախացանք Տիտոսի ուրախութեան համար. որ նորա հոգին ձեր ամենիցը հանգիստ էր առած։
  • 14Որովհետեւ ինչ որ էլ ձեզ համար պարծեցայ նորա առաջին, չ’ամաչեցի. Այլ ինչպէս ամեն բան ճշմարտութիւնով խօսեցինք ձեզ հետ, այնպէս էլ մեր պարծանքը ճշմարիտ եղաւ Տիտոսի առաջին։
  • 15Եւ նորա սէրն էլ աւելի է ձեզ վերայ, երբոր յիշում է ձեր ամենի հնազանդութիւնը, թէ ինչպէս ահով եւ դողով ընդունեցիք նորան։
  • 16Արդ ուրախ եմ, որ ամեն բանի մէջ վստահութիւն ունիմ ձեզ վերայ։
← Ցանկ