ԵՓԵՍԱՑԻՍ2
  • 2Որոնցում մի ժամանակ գնում էիք այս աշխարհքի սովորութեան պէս՝ օդի իշխանութեան իշխանի պէս, այն հոգու պէս՝ որ հիմա ներգործում է ապստամբութեան որդիների մէջ.
  • 3Որոնց մէջ մենք ամենս էլ մի ժամանակ ման էինք գալիս մեր մարմնի ցանկութիւններումը՝ մարմնի եւ մտքի կամքը կատարելով, եւ բնութեամբ բարկութեան որդիք էինք ինչպէս ուրիշներն էլ.
  • 4Բայց Աստուած, որ մեծ է ողորմութեամբ, իր շատ սէրի համար որ սիրեց մեզ,
  • 5Երբ որ մեռած էինք յանցանքներում, մեզ կենդանի արաւ Քրիստոսի հետ. Շնորհքով էք փրկուած։
  • 6Նորա հետ մեզ յարոյց, եւ նորա հետ երկնաւորներումը նստեցրեց՝ Քրիստոս Յիսուսումը։
  • 7Որ նոր եկող դարերում յաւիտեան ցոյց տայ իր շնորհքի գերազանց մեծութիւնը, Քրիստոս Յիսուսի մեզ վերայ ցոյց տուած քաղցրութիւնովը։
  • 8Որովհետեւ շնորհքով էք փրկուած հաւատքի ձեռովը. Եւ սա ոչ թէ ձեզանից է, այլ Աստուծոյ պարգեւն է.
  • 9Ոչ թէ գործերից, որ մէկը չ’պարծենայ։
  • 10Վասնզի նորա ստեղծուածն ենք՝ Քրիստոս Յիսուսով հաստատուած բարի գործերի համար. որոնց համար Աստուած առաջուց պատրաստեց մեզ, որ նորանցում վարուինք։
  • 11Վասն որոյ յիշեցէք որ դուք՝ մի ժամանակ հեթանոսներ մարմնով, որ անթլփատութիւն են կոչուած՝ մարմնի մէջ ձեռքով արած թլփատութեան կողմանէ,
  • 12Որ այն ժամանակ առանց Քրիստոսի էիք, եւ հեռացած Իսրայէլի քաղաքակցութիւնիցը. եւ օտարացած խոստմունքի ուխտերիցը, յոյս չ’ունէիք. եւ անաստուած էիք աշխարհքումս։
  • 13Բայց հիմա Յիսուս Քրիստոսի ձեռովը դուք՝ որ ժամանակով հեռաւոր էիք, մօտաւոր եղաք Քրիստոսի արիւնովը։
  • 14Վասնզի նա է մեր խաղաղութիւնը որ երկուսին մէկ արաւ եւ մէջ տեղի բաժանող պատը՝ թշնամութիւնը քանդեց իր մարմնովը.
  • 15Հրամաններով դրած պատուիրանքների օրէնքը խափանելով. որ իրանով երկուսին մէկ նոր մարդ ստեղծէ, խաղաղութիւն անելով.
  • 16Եւ երկուսին մէկ մարմնով հաշտեցնէ Աստուծոյ հետ՝ իր խաչովը, թշնամութիւնը նորանով սպանելով։
  • 17Եւ եկաւ աւետարանեց խաղաղութիւն ձեզ հեռաւորներիդ՝ եւ խաղաղութիւն մօտաւորներին։
  • 18Վասնզի նորանով երկուսս մէկ Հոգով ունինք մօտենալը Հօր մօտ։
  • 19Ուրեմն այսուհետեւ այլ եւս օտար եւ պանդուխտ չէք, այլ սուրբերի հետ քաղաքացիներ եւ Աստուծոյ ընտանիքներ,
  • 20Առաքեալների եւ մարգարէների հիմքի վերայ շինուած. որի անկիւնի գլուխը Յիսուս Քրիստոսն է.
  • 21Որ նորանում բոլոր շինուածքը միասին յարմարուած աճում է, որ լինի սուրբ տաճար Տէրով.
  • 22Որ նորանում դուք էլ նորա հետ շինվում էք Աստուծոյ բնակարան Հոգով։
← Ցանկ