ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ34
  • 1Եւ Մովսէսը վեր գնաց Մովաբի դաշտերիցը Նաբաւ սարը Երիքովի դէմ Փասգայի գագաթը. Եւ Եհովան նորան ցոյց տուաւ բոլոր Գաղաադի երկիրը մինչեւ Դան,
  • 2Նաեւ բոլոր Նեփթաղիմը եւ Եփրեմի եւ Մանասէի երկիրը, եւ Յուդայի բոլոր երկիրը մինչեւ արեւմտեան ծովը,
  • 3Եւ հարաւային կողմը եւ Երիքովի հովտի դաշտը և Արմաւենեաց քաղաքը մինչեւ Սեգովր։
  • 4Եւ Եհովան նորան ասեց. Սա է այն երկիրը՝ որի համար Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին երդում արի ասելով. Քո սերունդին եմ տալու այն. ահա քո աչքերովը քեզ տեսնել տուի, բայց դու այնտեղ չես անցնիլ։
  • 5Եւ Եհովայի ծառան Մովսէսը մեռաւ այնտեղ Մովաբի երկրումը Տիրոջ խօսքին համեմատ.
  • 6Եւ նա նորան թաղեց Մովաբի երկրի ձորումը Բեթփեգովրի դէմ, եւ մի մարդ չ’իամացաւ նորա գերեզմանը մինչեւ այսօր։
  • 7Եւ Մովսէսը հարիւր քսան տարեկան էր մեռնելիս, նորա աչքը չ’տկարացաւ, եւ նորա ոյժը չ’գնաց։
  • 8Եւ Իսրայէլի որդիքը Մովաբի դաշտերումը Մովսէսի համար երեսուն օր լաց եղան. Եւ Մովսէսի համար սուգի կացի օրերը վերջացան։
  • 10Եւ այլ եւս վեր չ’կացաւ Իսրայէլումը մի մարգարէ Մովսէսի պէս՝ որին Եհովան ճանաչէր երես առ երես.
  • 11Այն բոլոր նշաններովն ու հրաշքներովը, որ Եհովան ուղարկեց նորան Եգիպտոսի երկրումն անելու Փարաւօնին եւ նորա ամեն ծառաներին եւ նորա բոլոր երկրին,
  • 12Եւ այն բոլոր զօրաւոր ձեռքովը եւ բոլոր մեծ սոսկումովը, որ Մովսէսն արաւ բոլոր Իսրայէլի աչքի առաջին։
← Ցանկ