ՀԵՍՈՒ4
  • 1Եւ երբոր բոլոր ժողովուրդը Յորդանանովն անցնելը վերջացրին, Տէրը խօսեց Յեսուի հետ եւ ասաց.
  • 2Ժողովրդիցը դուք տասնեւերկու մարդ առէք, ամէն մէկ ցեղիցը մէկ մարդ,
  • 3Եւ նորանց պատուիրեցէք ասելով. Այստեղից՝ Յորդանանի միջիցը՝ քահանաների ոտքերի պինդ կացած տեղիցը ձեզ համար տասնեւերկու քար վեր առէք, եւ ձեզ հետ տարէք նորանց, եւ դրէք այն իջեւանումը ուր որ այս գիշեր իջեւան էք անելու:
  • 4Եւ Յեսուն Իսրայէլի որդիներիցն իր որոշած տասնեւերկու մարդկանցը կանչեց, ամեն մէկ ցեղիցը մէկ մարդ.
  • 5Եւ Յեսուն նորանց ասեց. Ձեր Տէր Աստուծոյ տապանակի առաջին անցէք Յորդանանի մէջ, եւ ամէն մէկդ ձեր ուսերի վերայ մէկ քար վեր առէք Իսրայէլի որդկանց թիւին համեմատ.
  • 6Որ սա ձեր մէջ նշան լինի.Որ երբոր էգուց ձեր որդիքը հարցնելու լինեն եւ ասեն. թէ Այս քարերը ի՞նչ են ձեզ համար,
  • 7Նորանց ասէք. Որովհետեւ Տիրոջ ուխտի տապանակի առաջիցը Յորդանանի ջրերը կտրուեցան. երբոր նա Յորդանանովն անցնում էր Յորդանանի ջուրը կտրուեցաւ. եւ այս քարերը Իսրայէլի որդկանց մէջ յիշատակի համար լինեն յաւիտեան:
  • 8Եւ Իսրայէլի որդիքն այնպէս արին ինչպէս որ Յեսուն պատուիրել էր. եւ Յորդանանի միջիցը տասնեւերկու քար վեր առան, ինչպէս որ Տէրը Յեսուին ասել էր Իսրայէլի որդկանց ցեղերի թիւին համեմատ. եւ իրանց հետ իջեւանի տեղը տարին նորանց եւ այնտեղ դրին:
  • 9Եւ Յեսուն ուրիշ տասնեւերկու քարեր կանգնեցրեց Յորդանանի մէջ, ուխտի տապանակը վեր առնող քահանաների ոտքերի կացած տեղումը, եւ մինչեւ այս օրը այնտեղ են:
  • 10Եւ տապանակը վեր առնող քահանաները կանգնեցին Յորդանանի մէջ մինչեւ որ վերջացավ այն բոլոր խօսքը, որ Տէրը Յեսուին պատուիրեց ժողովրդին ասելու, ինչպէս որ Մովսէսը բոլորը պատուիրել էր Յեսուին. եւ ժողովուրդը շտապելով անցաւ:
  • 11Եւ երբոր բոլոր ժողովուրդը անցնելը վերջացրեց, այն ժամանակ Տիրոջ տապանակը եւ քահանաները ժողովրդի առաջն անցան:
  • 12Եւ Ռուբենի որդիքը եւ Գադի որդիքը եւ Մանասէի կէս ցեղը սպառազինեալ Իսրայէլի որդկանց առաջն անցան, ինչպէս որ Մովսէսն ասել էր նորանց:
  • 13Քառասուն հազարի չափ պատրաստուած զօրք Տիրոջ առաջն անցան պատերազմի համար Երիքովի դաշտը:
  • 14Նոյն օրը Տէրը մեծարեց Յեսուին Իսրայէլի աչքի առաջի, եւ նորանից վախենում էին ինչպէս վախեցել էին Մովսէսիցը, նորա կեանքի բոլոր օրերումը:
  • 15Եւ Տէրը խօսեց Յեսուի հետ ասելով.
  • 16Պատուիրիր վկայութեան տապանակը վեր առնող քահանաներին, որ Յորդանանիցը դուրս գան:
  • 17Եւ Յեսուն քահանաներին հրամայեց եւ ասեց. Յորդանանիցը վեր եկէք:
  • 18Եւ երբոր Տիրոջ ուխտի տապանակը վեր առնող քահանաները Յորդանանի միջիցը վեր եկան, եւ քահանաների ոտքերի թաթերը ցամաքի վերայ կոխեցին, Յորդանանի ջրերը իրանց տեղը դառան, եւ երէկուայ ու միւս օրուայ պէս իրանց բոլոր եզերքների վերայ գնացին:
  • 19Եւ առաջին ամսի տասնին Ժողովուրդը Յորդանանիցը դուրս եկաւ, եւ բանակ տուաւ Գաղգաղայի մէջ Երիքովի արեւելեան կողմում:
  • 20Եւ այն տասնեւերկու քարը որ վեր առան Յորդանանիցը, Յեսուն Գաղգաղայի մէջ կանգնեցրեց,
  • 22Ձեր տղերանցը իմացնէք ասելով. Իսրայէլն այս Յորդանանիցը ցամաքով անցկացաւ.
  • 23Որովհետեւ ձեր Տէր Աստուածը ձեր առաջիցը Յորդանանի ջրերը ցամաքեցրեց մինչեւ որ դուք անցաք, ինչպես որ ձեր Տէր Աստուածը Կարմիր ծովումն էլ արաւ, որ ցամաքեցրեց մեր առաջիցը մինչեւ որ մենք անցանք:
  • 24Որպէս զի երկրի բոլոր ազգերը իմանան որ Տիրոջ ձեռքը զօրաւոր է, եւ դուք ձեր Տէր Աստուածանիցը միշտ վախենաք:
← Ցանկ