ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ7
  • 1Եւ սորանից յետոյ տեսայ չորս հրեշտակ՝ կանգնած երկրի չորս անկիւնումը, եւ երկրի չորս քամին բռնած, որ քամի չ’փչէ երկրի վերայ, եւ ոչ էլ ծովի վերայ, եւ ոչ մի ծառի վերայ։
  • 2Եւ մի ուրիշ հրեշտակ տեսայ, որ դուրս էր գալիս արեւելքիցը, եւ Կենդանի Աստուծոյ կնիքն ունէր, եւ մեծ ձայնով աղաղակեց այն չորս հրեշտակներին որոնց իշխանութիւն տրուեցաւ երկրին եւ ծովին վնասելու,
  • 3Եւ ասում էր. Վնաս մի տաք ոչ երկրին, ոչ ծովին. Եւ ոչ էլ ծառերին, մինչեւ որ մեր Աստուծոյ ծառաների վերայ կնիք դնենք նորանց ճակատներումը։
  • 4Եւ կնքուածների համարը լսեցի հարիւր քառասունեւչորս հազար կնքուած Իսրայէլի որդկանց ամեն ցեղերիցը։
  • 5Յուդայի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած. Ռուբենի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած. Գադի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած.
  • 6Ասերի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած. Նեփթաղիմի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած. Մանասէի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած.
  • 7Շմաւոնի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած. Ղեւիի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած. Իսաքարի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած.
  • 8Զաբուղոնի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած. Յովսէփի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած. Բենիամինի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած։
  • 9Եւ սորանցից յետոյ տեսայ, եւ ահա մի շատ ժողովուրդ որ ոչ ով չէր կարող համարել, ամեն ազգից եւ ցեղերից եւ ժողովուրդներից եւ լեզուներից, կանգնած աթոռի առաջին եւ Գառի առաջին, եւ սպիտակ հանդերձներ հագած, եւ իրանց ձեռքերումն արմաւենիներ.
  • 10Եւ աղաղակում էին բարձր ձայնով եւ ասում. Փրկութիւնը մեր Աստուծուն, որ նստում է աթոռի վերայ, եւ Գառին։
  • 11Եւ բոլոր հրեշտակները կանգնել էին աթոռի եւ երէցների եւ չորս կենդանիների չորս կողմովը, եւ ընկնում էին երեսների վերայ աթոռի առաջին եւ երկրպագում էին Աստուծուն,
  • 13Եւ երէցներից մէկը պատասխանելով ասեց ինձ. Սորանք որ սպիտակ հանդերձներ են հագել՝ ո՞վ են եւ կամ ո՞րտեղից են եկել։
  • 14Եւ ես ասեցի նորան. Տէր, դու գիտես. Եւ նա ասեց ինձ. Սորանք են որ գալիս են այն մեծ նեղութիւնիցը, եւ իրանց հանդերձները լուացին եւ սպիտակացրին Գառի արիւնովը։
  • 15Նորա համար Աստուծոյ աթոռի առաջին են, եւ պաշտում են նորան ցերեկ եւ գիշեր նորա տաճարի մէջ. Եւ աթոռի վերայ նստողը իր վրանը կ’տարածէ նորանց վերայ՝՝.
  • 16Այլ եւս ոչ կ’սովեն եւ ոչ կ’ծարաւին, եւ չի ընկնիլ նորանց վերայ ոչ արեւը եւ ոչ մի տաքութիւն։
  • 17Որովհետեւ Գառը՝ որ աթոռի մէջ է, կ’հովուէ նորանց եւ կ’առաջնորդէ նորանց դէպի կենդանի ջրերի աղբիւրները. Եւ Աստուած կ’սրբէ ամեն արտասուքը նորանց աչքերիցը։
← Ցանկ