ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ7
  • 1Եւ սորանից յետոյ տեսայ չորս հրեշտակ՝ կանգնած երկրի չորս անկիւնումը, եւ երկրի չորս քամին բռնած, որ քամի չ’փչէ երկրի վերայ, եւ ոչ էլ ծովի վերայ, եւ ոչ մի ծառի վերայ։
  • 2Եւ մի ուրիշ հրեշտակ տեսայ, որ դուրս էր գալիս արեւելքիցը, եւ Կենդանի Աստուծոյ կնիքն ունէր, եւ մեծ ձայնով աղաղակեց այն չորս հրեշտակներին որոնց իշխանութիւն տրուեցաւ երկրին եւ ծովին վնասելու,
  • 3Եւ ասում էր. Վնաս մի տաք ոչ երկրին, ոչ ծովին. Եւ ոչ էլ ծառերին, մինչեւ որ մեր Աստուծոյ ծառաների վերայ կնիք դնենք նորանց ճակատներումը։
  • 4Եւ կնքուածների համարը լսեցի հարիւր քառասունեւչորս հազար կնքուած Իսրայէլի որդկանց ամեն ցեղերիցը։
  • 5Յուդայի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած. Ռուբենի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած. Գադի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած.
  • 6Ասերի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած. Նեփթաղիմի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած. Մանասէի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած.
  • 7Շմաւոնի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած. Ղեւիի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած. Իսաքարի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած.
  • 8Զաբուղոնի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած. Յովսէփի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած. Բենիամինի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած։
  • 10Եւ աղաղակում էին բարձր ձայնով եւ ասում. Փրկութիւնը մեր Աստուծուն, որ նստում է աթոռի վերայ, եւ Գառին։
  • 11Եւ բոլոր հրեշտակները կանգնել էին աթոռի եւ երէցների եւ չորս կենդանիների չորս կողմովը, եւ ընկնում էին երեսների վերայ աթոռի առաջին եւ երկրպագում էին Աստուծուն,
  • 12Ասելով. Ամէն. Օրհնութիւնը եւ փառքը եւ իմաստութիւնը եւ գոհութիւնը եւ պատիւը եւ կարողութիւնը եւ զօրութիւնը լինի մեր Տէր Աստուծուն յաւիտեանս յաւիտենից. Ամէն։
  • 13Եւ երէցներից մէկը պատասխանելով ասեց ինձ. Սորանք որ սպիտակ հանդերձներ են հագել՝ ո՞վ են եւ կամ ո՞րտեղից են եկել։
  • 14Եւ ես ասեցի նորան. Տէր, դու գիտես. Եւ նա ասեց ինձ. Սորանք են որ գալիս են այն մեծ նեղութիւնիցը, եւ իրանց հանդերձները լուացին եւ սպիտակացրին Գառի արիւնովը։
  • 15Նորա համար Աստուծոյ աթոռի առաջին են, եւ պաշտում են նորան ցերեկ եւ գիշեր նորա տաճարի մէջ. Եւ աթոռի վերայ նստողը իր վրանը կ’տարածէ նորանց վերայ՝՝.
  • 16Այլ եւս ոչ կ’սովեն եւ ոչ կ’ծարաւին, եւ չի ընկնիլ նորանց վերայ ոչ արեւը եւ ոչ մի տաքութիւն։
  • 17Որովհետեւ Գառը՝ որ աթոռի մէջ է, կ’հովուէ նորանց եւ կ’առաջնորդէ նորանց դէպի կենդանի ջրերի աղբիւրները. Եւ Աստուած կ’սրբէ ամեն արտասուքը նորանց աչքերիցը։
← Ցանկ