Posts tagged with ‘ապաշխարություն’

7 Items

ՀՈՒՆՎԱՐԻ 23. «ՄԱՔՐՈՒՄ Է ԱՅՍՏԵՂ ԵՎ ՀԻՄԱ»

by admin

ՀՈՒՆՎԱՐԻ 23. «ՄԱՔՐՈՒՄ Է ԱՅՍՏԵՂ ԵՎ ՀԻՄԱ» Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու արյունը շարունակաբար մաքրում է ինձ բոլոր մեղքերից։ Իմ անձնական վկայությունը հիմնված է ներքոհիշյալ հռչակման վրա. «Մինչ ես քայլում եմ լույսի մեջ, Հիսուսի արյունը մաքրում է ինձ հիմա և շարունակաբար բոլոր մեղքերից»։ Ես ասում եմ, որ այն «մաքրում է ինձ հիմա», որովհետև սա հիմնված է […]

ՀՈՒՆՎԱՐԻ 20. «ԸՆԴՈՒՆԵԼ ՄԵՐ ՄԵՂՔԸ»

by admin

ՀՈՒՆՎԱՐԻ 20. «ԸՆԴՈՒՆԵԼ ՄԵՐ ՄԵՂՔԸ» Հիսուսի արյամբ իմ բոլոր մեղքերը ներված են Սաղմոս 32-ում Դավիթ թագավորը գրում է իր անձնական փորձառության մասին. «Երբ որ ես լուռ մնացի, ոսկորներս մաշվեցին իմ ամեն օր հառաչելով։ Որովհետև ցերեկ և գիշեր Քո ձեռքը ծանրանում էր ինձ վրա. իմ թացությունն ամռան չորություն դարձավ։ Ես մեղքս հայտնեցի Քեզ և անօրինությունս չծածկեցի. […]

ՀՈՒՆՎԱՐԻ 18. «ՄԱՔՈՒՐ ՑՈՒՑԱԿ»

by admin

ՀՈՒՆՎԱՐԻ 18. «ՄԱՔՈՒՐ ՑՈՒՑԱԿ» Հիսուսի արյամբ իմ բոլոր մեղքերը ներված են։ Աստծո բնության ամենազարմանահրաշ գծերից մեկը Նրա ներումն է, Նա դա այնքա՜ն կատարյալ և ամբողջական է անում։ Միքիայի գիրքը գեղեցիկ ձևով արձանագրում է այս ճշմարտությունը. «Ո՞վ է Աստված Քեզ նման, անօրինություն վեր առնող և իր ժառանգության մնացորդի մեղքից անց կենող, որ չի պահում Իր բարկությունը […]

ՕԳՈՍՏՈՍԻ 31. «ՈՂՋՈՒՆԵԼՈՎ ԱՆԱՌԱԿԻՆ»

by admin

ՕԳՈՍՏՈՍԻ 31. «ՈՂՋՈՒՆԵԼՈՎ ԱՆԱՌԱԿԻՆ» Իմ Հայրը սիրով նախասահմանեց ինձ որդեգրվելու որպես Իր որդի և դուստր Եկե՛ք դիտարկենք այն առանցքային ճշմարտությունը, որը նկարագրված է անառակ որդու առակի մեջ, որը Հիսուսը պատմեց իր աշակերտներին Ղուկաս 15:11-32-ում։ Հայրը դրսում սպասում էր իր որդուն, որ նրան տուն բերի։ Կարիք չկար, որ ուրիշ մարդիկ գային և ասեին. «Քո տղան տու՛ն […]

ԱՊՐԻԼԻ 19. «ԼԻԱԿԱՏԱՐ ՀՈԳԱԾՈՒԹՅՈՒՆ»

by admin

ԱՊՐԻԼԻ 19. «ԼԻԱԿԱՏԱՐ ՀՈԳԱԾՈՒԹՅՈՒՆ» Հիսուսը մեր մեղավորությամբ մեղք դարձավ, որպեսզի մենք նրա արդարությամբ արդար լինենք Աստված խաչի միջոցով լուծել է մեղքի հարցերը: Նա լիովին հոգացել է անցյալի համար. «…բոլոր մեղքերը ձեզ շնորհելով…» (Կողոսացիներին 2:13): Հիսուս Քրիստոսի` մեր փոխարեն մահանալու միջոցով, մեր ներկայացուցչի միջոցով, ով կրեց մեր մեղքը և վճարեց մեր տուգանքը, Աստված կարող է ներել […]

12 կարևորագույն պատճառ ներելու համար

by admin

Ասում են` նա, ով առաջինն է ներողություն խնդրում, ամենաքաջն է, նա, ով առաջինն է ներում, ամենաուժեղն է, իսկ նա, ով առաջինն է մոռանում, ամենաերջանիկն է։ Որևէ մեկին ներելը կարող է դժվար փորձառություն լինել մեզ համար։ Իսկ ինչո՞ւ պետք է ներել։ Աստվածաշունչը պատասխանում է այս հարցին և ոչ միայն պատասխանում, այլև քաջալերում, ուղղորդում և ներշնչում` ներելու […]

«Արյան կանչը. մի թուրքի վկայություն»

by admin

«Արյան կանչը. մի թուրքի վկայություն» Յուկսելը հպարտ էր` իր թուրք լինելով։ Ծնված և մեծացած լինելով Թուրքիայի ամենաազգայնական քաղաքներից մեկում` Տրապիզոնում, նա դաստիարակվել էր թուրքական ոգով։ Սիրում էր պատմական գրքեր կարդալ։ Միշտ պարծենում էր թուրքական կայսրության «փառապանծ» անցյալով։ Լինելով հաջողակ ոսկերիչ և պատմության սիրահար` նա սկսեց հարցուփորձ անել իր գործընկեր ոսկերիչ մի հայից` նրա կրոնի և […]