Posts tagged with ‘Դերեկ Պրինս’

1120 of 42 items

ՄԱՐՏԻ 8. «ՇԱՐԺՎԵԼ ԱՌԱՋ»

by admin

ՄԱՐՏԻ 8. «ՇԱՐԺՎԵԼ ԱՌԱՋ» Իմ մարմնի անդամներն արդարության գործիքներ են՝ հնազանդված Աստծուն՝ Նրան ծառայելու և փառավորելու համար։ Մենք պետք է ընտրություն կատարենք։ Ինչ-որ մի բան պատրաստվում է տիրել մեզ վրա։ Այն կարող է լինել մեղքը կամ էլ արդարությունը։ Եթե մենք ասում ենք, որ ընտրել ենք արդարությունը, ապա կարող ենք հավատալ, որ կփորձվենք։ Սատանան երբեք չի […]

ՄԱՐՏԻ 7. «ՀՆԱԶԱՆԴՎԱԾ ԱՍՏԾՈՒՆ»

by admin

ՄԱՐՏԻ 7. «ՀՆԱԶԱՆԴՎԱԾ ԱՍՏԾՈՒՆ» Իմ մարմնի անդամներն արդարության գործիքներ են՝ հնազանդված Աստծուն՝ Նրան ծառայելու և փառավորելու համար։ Պողոսն ասաց. «Սրա համար թող մեղքը ձեր մահկանացու մարմնի մեջ չթագավորի, որ նրա ցանկություններին հնազանդվեք։ Եվ ձեր անդամները որպես անիրավության գործիք մի՛ հանձնեք մեղքին, այլ ձեր անդամները ներկայացրեք Աստծուն, որպես մեռելներից կենդանացածներ, և ձեր անդամները՝ արդարության գործիք՝ Աստծուն» […]

ՄԱՐՏԻ 5. «ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՄԵԶ ԱՍՏԾՈՒՆ»

by admin

ՄԱՐՏԻ 5. «ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՄԵԶ ԱՍՏԾՈՒՆ» Իմ մարմնի անդամներն արդարության գործիքներ են՝ հնազանդված Աստծուն՝ Նրան ծառայելու և փառավորելու համար։ Հին բնության համար Աստծո լուծումը կարելի է բովանդակել մեկ բառով՝ մահապատիժ։ Մահապատիժն այն էր, ինչը տեղի ունեցավ խաչի վրա, երբ Հիսուսը մահացավ և մեր հին մարդը խաչվեց նրա հետ։ Ինչպե՞ս ենք մենք կիրառում Աստծո լուծումը մեր սեփական կյանքում։ […]

ՓԵՏՐՎԱՐԻ 20. «ԱՍԱ՛ ԱՅՆ ՆՈՐԻՑ»

by admin

ՓԵՏՐՎԱՐԻ 20. «ԱՍԱ՛ ԱՅՆ ՆՈՐԻՑ» Սատանան ոչ մի տեղ չունի իմ մեջ, նա ոչ մի իշխանություն չունի ինձ վրա, նա ոչ մի հիմնավորված պահանջ չունի իմ հանդեպ։ Ամեն բան ապահովված է Հիսուսի արյամբ։ Ես լավ հիշում եմ, թե առաջին անգամ երբ եմ նման վկայություն արել։ Ես մտածում էի, թե սատանան հաջորդն ինչ քայլ է կատարելու […]

ՓԵՏՐՎԱՐ 17. «ԼՎԱՑՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ»

by admin

ՓԵՏՐՎԱՐ 17. «ԼՎԱՑՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» Իմ մարմինը Սուրբ Հոգու տաճար է՝ փրկագնված, մաքրված Հիսուսի արյամբ։ Փրկության գործընթացը ներառում է լվացում և վերածնունդ։ «Ոչ թե արդարության գործերից, որ մենք արեցինք, այլ Իր ողորմության համաձայն փրկեց մեզ՝ (լվացնելով) կրկին ծնվելու ավազանով և Սուրբ Հոգու նորոգությամբ» (Տիտոս 3:5): Եկեք համառոտակի նայենք այս հասկացողություններին՝ սկսելով լվացնել կամ մաքրել բառերից։ […]

ՓԵՏՐՎԱՐԻ 14. «ԱՍՏԾՈ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

by admin

ՓԵՏՐՎԱՐ 14. «ԱՍՏԾՈ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» Իմ մարմինը Սուրբ Հոգու տաճար է՝ փրկագնված, մաքրված Հիսուսի արյամբ։ Աստվածաշունչն ասում է, որ մենք պետք է փառավորենք Աստծուն թե՛ մեր մարմինների և թե՛ մեր հոգիների մեջ (տե՛ս 1-ին Կորնթացիներին 6։20), որովհետև երկուսն էլ պատկանում են Աստծուն, երկուսն էլ փրկագնվել են սատանայի ձեռքից Հիսուսի արյամբ։ Իմ ոչ մի բաղկացուցիչ մասը՝ հոգին, […]

ՓԵՏՐՎԱՐԻ 13. «ԻՄ ՄԱՐՄԻՆԸ ՏԻՐՈՋ ՏԱՃԱՐՆ Է»

by admin

ՓԵՏՐՎԱՐ 13. «ԻՄ ՄԱՐՄԻՆԸ ՏԻՐՈՋ ՏԱՃԱՐՆ Է» Իմ մարմինը Սուրբ Հոգու տաճար է՝ փրկագնված, մաքրված Հիսուսի արյամբ։ «Սակայն Բարձրյալը ոչ թե ձեռակերտ տաճարներում է բնակվում, ինչպես մարգարեն է ասում. «Երինքն Իմ աթոռն է, երկիրը՝ Իմ ոտքերի պատվանդան. Ինձ համար ինչպիսի՞ տուն եք շինելու,- ասում է Տերը,- կամ ո՞րն է հանգիստ առնելու Իմ տեղը։ Չէ՞ որ […]

ՓԵՏՐՎԱՐԻ 12. «ՆԵՐԲՆԱԿ ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ»

by admin

ՓԵՏՐՎԱՐԻ 12. «ՆԵՐԲՆԱԿ ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ» Իմ մարմինը Սուրբ Հոգու տաճար է՝ փրկագնված, մաքրված Հիսուսի արյամբ։ Անհատականության ամենաբնորոշ հատկանիշը խոսելու կարողությունն է։ Պենտեկոստեի օրը, երբ Սուրբ Հոգին իջավ երկնքից, Նա ուրիշ լեզուներով խոսեց (Գործք Առաքելոց 2:4) աշակերտների միջոցով։ Սրանով ցույց տվեց, որ Նա, որպես անձ, եկել է բնակություն անելու երկրի վրա։ Նա այժմ մշտապես աստվածության ներկայացուցիչն […]

ՓԵՏՐՎԱՐԻ 11. «ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԱՏՔԻ ՄԻՋՈՑՈՎ»

by admin

ՓԵՏՐՎԱՐ 11. «ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԱՏՔԻ ՄԻՋՈՑՈՎ» Հիսուսի արյամբ ես սրբագործված եմ, դարձել եմ սուրբ, առանձնացվել եմ Աստծո համար։ Մենք կարող ենք ասել, որ արթնությունն այնտեղ է, որտեղ Աստծո ժողովուրդը ավելի շատ հետաքրքրված է սուրբ լինելով, քան բժշկված լինելով։ Մեր առաջնայնության չափանիշը սխալ է։ Եթե ես որոշեմ կազմակերպել բժշկության ժողով, մարդիկ հոսելով կգան, սակայն եթե որոշեմ սովորեցնել […]

ՓԵՏՐՎԱՐԻ 10. «ՈՉ ԹԵ ՕՐԵՆՔՈՎ»

by admin

ՓԵՏՐՎԱՐԻ 10. «ՈՉ ԹԵ ՕՐԵՆՔՈՎ» Հիսուսի արյամբ ես սրբագործված եմ, դարձել եմ սուրբ, առանձնացվել եմ Աստծո համար։ Եկեք հիմա նայենք այն ճանապարհին, որով փորձում էին սրբության հասնել Հին Ուխտի ժամանակ։ Աստված ասաց. «Սու՛րբ եղեք, որովհետև Ես՝ ձեր Տեր Աստվածը, սուրբ եմ» (Ղևտացիս 11:44)։ Ղևտացիների 11 գլուխը խոսում և թվարկում է սահմանված մի բարդ կարգ այն […]