Posts tagged with ‘մարմին’

110 of 14 items

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29. «ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՄԵՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ»ի

by admin

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29. «ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՄԵՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ» Իմ Հայրն է ստեղծել ինձ Եկե՛ք շարունակենք քննարկել Աստծո նպատակը մարդկային մարմնի համար։ Մեր ֆիզիկական անդամները պետք է արդարության ծառաներ կամ գործիքներ դառնան։ Նախ Սուրբ Հոգին զբաղեցնում է իր բնակության վայրը, այնուհետև մեր մարմինները դառնում են նրա գործիքները։ «Ձեր մարմնի տկարության համար մարդկայնորեն եմ ասում. ինչպես որ ձեր անդամները (ֆիզիկական […]

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27. «ԱՅՍ ՀԻԱՍՔԱՆՉ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»

by admin

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27. «ԱՅՍ ՀԻԱՍՔԱՆՉ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» Իմ Հայրն է ստեղծել ինձ Հոբի գրքում մեր մարմինները ձևավորելու Աստծո ստեղծարար գործի մի գեղեցիկ ամփոփ նկարագրություն ենք գտնում. «Քո ձեռքերն են ինձ կազմել և ստեղծել բոլորովին շուրջանակի. և դու ինձ խորտակու՞մ ես։ Հիշի՛ր, որ ինձ կավի պես շինեցիր, և ինձ հո՞ղ ես դարձնելու։ Դու չթափեցի՞ր ինձ կաթի պես և […]

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26. «ՄԵՐ ԱՆԳԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ»

by admin

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26. «ՄԵՐ ԱՆԳԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ» Իմ Հայրն է ստեղծել ինձ Եկե՛ք մի պահ նայենք, թե ինչ է ասում Աստվածաշունչն այն նյութի մասին, որից մարդկային մարմինը պատրաստվեց։ Ձեզանից որոշները չգիտեն, որ Աստվածաշունչը բավականին շատ բան ունի ասելու այդ մասին։ Ինձ վշտացնում է այն, երբ քրիստոնյաները թերագնահատում են իրենց մարմինները և նրանց մասին այնպես են խոսում, կարծես […]

ՀՈՒԼԻՍԻ 21. «ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ՃԻՇՏ ՎԱՐՎԵԼ»

by admin

ՀՈՒԼԻՍԻ 21. «ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ՃԻՇՏ ՎԱՐՎԵԼ» Ես Քրիստոսի մարմնի անդամ եմ Կյանքը լի է ամեն տեսակ մարդկանցով։ Պարզապես ինչ-որ մեկի արտաքին տեսքին նայելիս դու գուցե ասես. «Նա ինձ այնքան էլ չի հուզում»։ Դու կարող ես նայել հայելու մեջ և հավանաբար նույն բանը կասես քո մասին։ Սակայն մենք կարիք ունենք նայելու մակերևույթից այն կողմ և տեսնելու […]

ՀՈՒԼԻՍԻ 20. «ՄԻԱՍՆԱԲԱՐ ԳՈՐԾԵԼՈՎ»

by admin

ՀՈՒԼԻՍԻ 20. «ՄԻԱՍՆԱԲԱՐ ԳՈՐԾԵԼՈՎ» Ես Քրիստոսի մարմնի անդամ եմ «Որովհետև Աստծու շնորհով, որ տրված է ինձ, ասում եմ ձեզանից յուրաքանչյուրին. ձեր անձի մասին ավելի մտածում մի՛ ունեցեք, քան արժան է մտածել, այլ մտածել պարկեշտ մնալ այնպես, ինչպես որ Աստված ամեն մեկին հավատի չափը բաժանեց։Որովհետև ինչպես որ մեկ մարմնի մեջ շատ անդամներ ունենք, և այդ բոլոր […]

ՀՈՒԼԻՍԻ 19. «ՄԻԱՀՅՈՒՍՎԱԾ»

by admin

ՀՈՒԼԻՍԻ 19. «ՄԻԱՀՅՈՒՍՎԱԾ» Ես Քրիստոսի մարմնի անդամ եմ 1-ին Կորնթացիներին 12-ում Պողոսը մատնանշում է, որ յուրաքանչյուր անդամ մյուսից կախում ունի։ Ոչ մի անդամ անկախ չէ մնացածից։ Աչքը չի կարող ձեռքին ասել. «Դու ինձ պետք չես»։ Գլուխը չի կարող ասել ոտքին. «Դու ինձ պետք չես»։ Նույնիսկ ամենատկար անդամները կարող են իրականում ամենակարևորները լինել։ Մարդկային մարմնի ոչ […]

ՀՈՒԼԻՍԻ 10. «ԱՍՏԾՈ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ»

by admin

ՀՈՒԼԻՍԻ 10. «ԱՍՏԾՈ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ» Ես գնվել եմ մեծ գնով. ես Աստծուն եմ պատկանում Աստվածաշունչը սովորեցնում է, որ ֆիզիկական մարմինը Սուրբ Հոգու տաճար է, և երբ Հիսուսը մահացավ խաչի վրա ու թափեց իր արյունը, նա փրկագնեց մեր մարմինը մեր շնչի ու հոգու հետ միասին։ Մենք նրան ենք պատկանում ամբողջությամբ՝ հոգով, շնչով, մարմնով։ Աստված մեր մարմինների համար […]

ՀՈՒԼԻՍԻ 6. «ԵՐԿՐՊԱԳԵԼ ՀՈԳՈՎ»

by admin

ՀՈՒԼԻՍԻ 6. «ԵՐԿՐՊԱԳԵԼ ՀՈԳՈՎ» Ես միավորվել եմ Աստծո հետ և Նրա հետ հոգով մեկ եմ Երբ կատարում ենք մեր մարմնի և շնչի համար Տիրոջ պահանջները, այդ ժամանակ մեր հոգին ազատություն է ստանում Աստծո հետ հաղորդակցության մեջ մտնելու համար. մի հաղորդակցություն, որը շատ ավելի հրաշալի է, քան այն, որը կորցրեցինք անկումի հետևանքով։ 1-ին Կորնթացիներին 6:17-ում Պողոսն […]

ՄԱՐՏԻ 24 «ԽՈՆԱՐՀՎԱԾ ՄԱՐՄԻՆ»

by admin

ՄԱՐՏԻ 24 «ԽՈՆԱՐՀՎԱԾ ՄԱՐՄԻՆ» Իմ մարմինը Տիրոջ համար է, և Տերը իմ մարմնի համար։ Երբ մարդն ապստամբեց Աստծո դեմ, նրա ողջ անհատականությունը վնասվեց։ Այս վիճակն Աստվածաշունչը նկարագրում է մեկ բառով` քայքայում։ Մարդկային անհատականության բոլոր ոլորտները՝ հոգևոր, բարոյական և ֆիզիկական, վնասվեցին։ Ֆիզիկական քայքայվածության վերջը մահն է։ Պողոսն ասաց. «Սրա համար, ինչպես որ մեկ մարդու միջոցով մեղքն […]

ՄԱՐՏԻ 23. «ԿԵՆԴԱՆԻ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ»

by admin

ՄԱՐՏԻ 23. «ԿԵՆԴԱՆԻ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ» Իմ մարմինը Տիրոջ համար է, և Տերը իմ մարմնի համար։ «Արդ Աստծո ողորմածությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ձեր մարմինները ներկայացնեք կենդանի զոհ՝ սուրբ և Աստծուն հաճելի, որ ձեր բանական ծառայությունն է»։ Հռոմեացիներին 12:1 Հռոմեացիներին ուղղված նամակի սկզբնական գլուխներում մենք հանդիպում ենք մի ցնցող աստվածաբանության։ Խնդրանքը սկսվում է մեր մարմիններից. մենք […]