1win1.cl rustelegraph.ru luckyjet-game.org casino-uz.com pin-ups.com.br роскультцентр.рф 1winz.com.ci 1win1.com.mx len73.ru aviators.pe brabets.com.br luckyjets.mx metropiathemovie.com luckyjet.ar 1win1.mx casino-pinup.cl eu-ua.org lesousbock.com sonet-hub.com seguindoviagem.com 1wins.com.pe

Posts tagged with ‘փրկություն’

110 of 27 items

ՀՈՒԼԻՍԻ 13. «ՁԵՌՔԲԵՐՎԱԾԻ ԳԻՆԸ»

by admin

ՀՈՒԼԻՍԻ 13. «ՁԵՌՔԲԵՐՎԱԾԻ ԳԻՆԸ» Ես գնվել եմ մեծ գնով. ես Աստծուն եմ պատկանում Մտածե՛ք, թե ինչ գին վճարեց Հիսուսը։ Այդ գինը նշված է Նոր Կտակարանի տարբեր հատվածներում։ Գործք Առաքելոց 20:28-ում Պողոսը դիմում է Եփեսոսի եկեղեցու ծերերին՝ ասելով. «Արդ զգու՛յշ եղեք ձեր անձերի, նաև ամբողջ հոտի համար, որի մեջ Սուրբ Հոգին ձեզ վերակացու կարգեց, որպեսզի Աստծո […]

ՄԱՅԻՍԻ 1. «ՓՐԿԱԳՆՎԱԾ ԱՆԵԾՔԻՑ»

by admin

ՄԱՅԻՍԻ 1. «ՓՐԿԱԳՆՎԱԾ ԱՆԵԾՔԻՑ» Հիսուսն անեծք դարձավ, որ ես մտնեմ օրհնության մեջ Եկե՛ք քննարկենք Քրիստոսի միջոցով ստացած մեր փրկագնման էությունն ու գործունեության շրջանակը: Այսօր Սուրբ Գրքից կնայենք Գաղատացիներին 3:13-14 խոսքերը. «Քրիստոսը գնեց մեզ օրենքի անեծքից` մեզ համար անեծք լինելով (վասնզի գրված է, թե անիծյալ լինի ամեն փայտից կախվածը), որ Աբրահամի օրհնությունը հեթանոսների մեջ լինի Հիսուս […]

ԱՊՐԻԼԻ 28. «ԼԻԱՌԱՏ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ»

by admin

ԱՊՐԻԼԻ 28. «ԼԻԱՌԱՏ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ» Հիսուսը մահացավ մեր մահով, որ մենք ստանանք իր կյանքը Հիսուսն իրեն կոչում էր «բարի հովիվ» (Հովհ. 10:11,14): Հովվի հոգատարությունը, ինչպես նկարագրված է սաղմոսում, կարող է ամփոփվել մեկ ապշեցուցիչ արտահայտության մեջ. լիակատար ապահովություն: Բայց հիշե՛ք, որ ամբողջ հոգատարությունը չափվում է մեր նվիրումով: Երբ մեր նվիրումն ամբողջական է, ապա մեր ապահովությունն էլ […]

ԱՊՐԻԼԻ 22. «ՄԵՆՔ ԿԱԶԱՏԱԳՐՎԵՆՔ»

by admin

ԱՊՐԻԼԻ 22. «ՄԵՆՔ ԿԱԶԱՏԱԳՐՎԵՆՔ» Հիսուսը մեր մեղավորությամբ մեղք դարձավ, որպեսզի մենք նրա արդարությամբ արդար լինենք Հռոմեացիներին թղթի բաղադրատոմսի հաջորդ մասը` գործնական «ինչպես»-ը, գտնվում է Հռոմեացիներին. 6:11-13 –ում: Առաջին. «ձեր անձերը մեղքին մեռած համարեցե՛ք» (խոսք 11): Աստվածաշունչն ասում է, որ մենք մեռած ենք. հավատացե՛ք դրան: Պողոսն ասաց. «Քրիստոսի հետ խաչված եմ: Եվ կենդանի եմ ոչ թե […]

ԱՊՐԻԼԻ 21. «ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՎ ԿՅԱՆՔ»

by admin

ԱՊՐԻԼԻ 21. «ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՎ ԿՅԱՆՔ» Հիսուսը մեր մեղավորությամբ մեղք դարձավ, որպեսզի մենք նրա արդարությամբ արդար լինենք Այսօր ավելի մանրամասն կնայենք «Հռոմեացիներին թղթի բաղադրատոմսի» բաղադրամասերը: Հռոմեացիներին 6-ը նույնացման հաջողակ կետեր է ներկայացնում: Առաջին. «մենք մեռանք մեղքին» (խոսք 1), երբ Հիսուսը մահացավ, և մենք ինքներս մեզ նույնացնում ենք նրա մահվան հետ: Երբ Հիսուսը խաչվեց, մեր «հին մարդը» […]

ԱՊՐԻԼԻ 16. «ԼԻԱԿԱՏԱՐ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ»

by admin

ԱՊՐԻԼԻ 16. «ԼԻԱԿԱՏԱՐ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ» Հիսուսը մեր մեղավորությամբ մահացավ, որպեսզի մենք նրա արդարությամբ արդար լինենք «Աստված նրան, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք արեց, որպեսզի մենք նրա մեջ Աստծու արդարները լինենք»: 2-րդ Կորնթացիներին 5:21 Աստված Հիսուսին, ով մեղք չգիտեր, մեզ համար մեղք դարձրեց, որ մենք Նրա մեջ Աստծո արդարությունը լինենք: Փոխանակումն այստեղ շատ պարզ է. Հիսուսը մեղք […]

ԱՊՐԻԼԻ 10. «ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ»

by admin

ԱՊՐԻԼԻ 10. «ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ» Հիսուսը խոցվեց, որ մենք բժշկված լինենք Եկե՛ք Սուրբ Գրքից որոշ տեղեր նայենք, որտեղ «փրկություն» նշանակող սոզո բառն է գործածված: Մարկոսի ավետարանում Երիքովի ճանապարհին Հիսուսը հանդիպում է Բարտիմեոս անունով մի կույր մարդու (տես` Մարկոս 10:46-52): «Հիսուսը նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ»: Կույրն էլ նրան ասաց. «Ռաբբունի՛,որ տեսնեմ» (Մարկոս […]

ԱՊՐԻԼԻ 9. «ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ»

by admin

ԱՊՐԻԼԻ 9. «ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ» Հիսուսը խոցվեց, որ մենք բժշկված լինենք Վերստին ծնունդը յուրահատուկ կարևորություն ունեցող մի փորձառություն է: Մինչև վերստին չծնվես, չես կարող տեսնել կամ մտնել Աստծո արքայություն (տես` Հովհ. 3:3-5): Սակայն դա մեկանգամյա փորձառություն չէ. ավելին, փրկությունը շարունակական գործընթաց է: Փրկության մի մասն էլ մկրտվելն է: Չեմ ցանկանում հակասություն առաջացնել, բայց դու կարող ես […]

ԱՊՐԻԼԻ 3. «ՓՐԿԱԳՆՎԱԾ ԵՆՔ»

by admin

ԱՊՐԻԼԻ 3. «ՓՐԿԱԳՆՎԱԾ ԵՆՔ» Հիսուսը պատժվեց, որ մենք ներված լինենք Խաչի վրա Հիսուսը նույնացավ այն ամեն չարիքի հետ, որ մենք երբևէ արել ենք: Փոխարենը մենք ամբողջովին ներվեցինք և փրկագնվեցինք չարի զորությունից․ «Որով (Հիսուսով) փրկությունն ունենք նրա արյունով` մեղքերի թողությունն իր շնորհի մեծության չափով»: Եփեսացիներին 1:7 Երբ մենք թողություն ենք ունենում մեղքերից, մենք փրկություն ենք ունենում. […]

ԱՊՐԻԼԻ 2. «ՊԱՏԺՎԱԾ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ»

by admin

ԱՊՐԻԼԻ 2. «ՊԱՏԺՎԱԾ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» Հիսուսը պատժվեց, որ մենք ներված լինենք Հիշում եմ, թե ինչպես մի անգամ զրուցում էի մի հրեա մարդու հետ, ով ինձ ասաց, թե ինչու չի հավատում, որ Հիսուսը Մեսիան է. «Հնարավոր չէ, որ նա լավ մարդ եղած լիներ. Աստված երբեք թույլ չէր տա, որ նա այդպես տառապեր» : Իսկ դա […]