Posts tagged with ‘Քավություն’

110 of 19 items

ԱՊՐԻԼԻ 16. «ԼԻԱԿԱՏԱՐ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ»

by admin

ԱՊՐԻԼԻ 16. «ԼԻԱԿԱՏԱՐ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ» Հիսուսը մեր մեղավորությամբ մահացավ, որպեսզի մենք նրա արդարությամբ արդար լինենք «Աստված նրան, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք արեց, որպեսզի մենք նրա մեջ Աստծու արդարները լինենք»: 2-րդ Կորնթացիներին 5:21 Աստված Հիսուսին, ով մեղք չգիտեր, մեզ համար մեղք դարձրեց, որ մենք Նրա մեջ Աստծո արդարությունը լինենք: Փոխանակումն այստեղ շատ պարզ է. Հիսուսը մեղք […]

ՀՈՒՆՎԱՐԻ 26. «ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ»

by admin

ՀՈՒՆՎԱՐԻ 26. «ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ» Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու արյունը շարունակաբար մաքրում է ինձ բոլոր մեղքերից։ Հաղորդկացությունն այն առաջին քննությունն է, որը ցույց է տալիս, թե արդյոք մենք քայլում ենք լույսի մեջ։ Եթե մենք հաճույք չենք զգում մեր հավատկիցների և Տիրոջ հետ հաղորդակցությունից, ապա լույսի մեջ չենք և եթե լույսի մեջ չենք, Հիսուսի արյունը չի […]

ՀՈՒՆՎԱՐԻ 20. «ԸՆԴՈՒՆԵԼ ՄԵՐ ՄԵՂՔԸ»

by admin

ՀՈՒՆՎԱՐԻ 20. «ԸՆԴՈՒՆԵԼ ՄԵՐ ՄԵՂՔԸ» Հիսուսի արյամբ իմ բոլոր մեղքերը ներված են Սաղմոս 32-ում Դավիթ թագավորը գրում է իր անձնական փորձառության մասին. «Երբ որ ես լուռ մնացի, ոսկորներս մաշվեցին իմ ամեն օր հառաչելով։ Որովհետև ցերեկ և գիշեր Քո ձեռքը ծանրանում էր ինձ վրա. իմ թացությունն ամռան չորություն դարձավ։ Ես մեղքս հայտնեցի Քեզ և անօրինությունս չծածկեցի. […]

ՀՈՒՆՎԱՐԻ 18. «ՄԱՔՈՒՐ ՑՈՒՑԱԿ»

by admin

ՀՈՒՆՎԱՐԻ 18. «ՄԱՔՈՒՐ ՑՈՒՑԱԿ» Հիսուսի արյամբ իմ բոլոր մեղքերը ներված են։ Աստծո բնության ամենազարմանահրաշ գծերից մեկը Նրա ներումն է, Նա դա այնքա՜ն կատարյալ և ամբողջական է անում։ Միքիայի գիրքը գեղեցիկ ձևով արձանագրում է այս ճշմարտությունը. «Ո՞վ է Աստված Քեզ նման, անօրինություն վեր առնող և իր ժառանգության մնացորդի մեղքից անց կենող, որ չի պահում Իր բարկությունը […]

ՀՈՒՆՎԱՐԻ 16. «ՏԵՂԻՔ ՉՏԱԼ ԹՇՆԱՄՈՒՆ»

by admin

ՀՈՒՆՎԱՐԻ 16. «ՏԵՂԻՔ ՉՏԱԼ ԹՇՆԱՄՈՒՆ» Հիսուսի արյամբ իմ բոլոր մեղքերը ներված են։ Եթե մեր բոլոր մեղքերը ներված են, ապա մենք ամբողջական իրավունք ունենք քավության։ Սակայն եթե որևէ մեղք կա մեր կյանքում, որը խոստովանված չէ և հետևաբար ներված չէ, մենք չունենք ամբողջական օրինական իրավունքներն այդ ոլորտում։ Ես սա շատ անգամ եմ ապացուցել ազատագրության ծառայության ժամանակ։ Եթե […]

ՀՈՒՆՎԱՐԻ 15. «ՓՐԿԱԳՆՄԱՆ ԸՆՁԵՌԱԾ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ»

by admin

ՀՈՒՆՎԱՐԻ 15. «ՓՐԿԱԳՆՄԱՆ ԸՆՁԵՌԱԾ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ» Հիսուսի արյամբ իմ բոլոր մեղքերը ներված են։ Եփեսացիներին 1:7-ում մենք տեսնում ենք Հիսուսի արյան նախատեսած գործը. «Նրանով (Քրիստոսով) փրկությունն ունենք նրա արյունով՝ մեղքերի թողությունն իր շնորհի մեծության չափով»։ Մեր մեղքերի ներումը նախատեսված է մեզ համար Հիսուսի արյամբ։ Համեմատե՛ք այս հատվածը այն խոսքի հետ, որը Հիսուսն ասաց Վերջին ընթրիքի ժամանակ […]

ՀՈՒՆՎԱՐԻ 14. «ՄԵԿ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ՄԵԿ ԱՅԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ»

by admin

ՀՈՒՆՎԱՐԻ 14. «ՄԵԿ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ՄԵԿ ԱՅԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» Հիսուսի արյամբ ես փրկագնված եմ սատանայի ձեռքից։ Տերը փրկագնեց մեզ․ այնպես որ մենք այլևս թշնամու ձեռքում չենք, այլ Տիրոջ ձեռքում․ «Եվ գոհություն տաք Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սրբերի ժառանգությանը լույսի մեջ, որը մեզ խավարի իշխանությունից ազատեց ու մեզ Իր սիրելի Որդու արքայության մեջ փոխադրեց»։ Կողոսացիներին […]

ՀՈՒՆՎԱՐԻ 13 .«ՍՏԵՂԾՎԱԾ ԵՎ ԳՏՆՎԱԾ ՆՐԱ ԿՈՂՄԻՑ»

by admin

ՀՈՒՆՎԱՐ 13 .«ՍՏԵՂԾՎԱԾ ԵՎ ԳՏՆՎԱԾ ՆՐԱ ԿՈՂՄԻՑ» Հիսուսի արյամբ ես փրկագնված եմ սատանայի ձեռքից։ Ահա մի առակ, որը ես պատմեցի Պոլոնեզիայում բնակվող մի ցեղի, որի անդամները լավ փայտամշակների էին, որպեսզի նկարագրեի այն գինը, որը Հիսուսը վճարել է մեզ մեր մեղքերից քավելու համար։ Մի երիտասարդ կար, որը մի փոքրիկ գեղեցիկ փայտե նավակ է պատրաստում։ Մի օր […]

ՀՈՒՆՎԱՐԻ 12. «ՄԵԾ ԳՆՈՎ ԳՆՎԱԾ»

by admin

ՀՈՒՆՎԱՐԻ 12. «ՄԵԾ ԳՆՈՎ ԳՆՎԱԾ» Հիսուսի արյամբ ես փրկագնված եմ սատանայի ձեռքից։ Փրկագնել բառը նշանակում «հետգնում»։ Մենք ստրուկներ էինք՝ վաճառքի հանված սատանայի ստրուկների շուկայում։ Պողոս առաքյալն ասել է. «… ես մարմնավոր եմ՝ մեղի տակ ծախված» (Հռոմեացիներին 7:14) ։ Իր ժամանակների հռոմեական մշակույթի մեջ ինչ որ մեկին ստրկության էին վաճառում նիզակի ներքո։ Ստրուկը կանգնում էր իր […]

ՀՈՒՆՎԱՐԻ 10. «ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՓՈԽԱԴՐՈՒԹՅՈՒՆ»

by admin

ՀՈՒՆՎԱՐԻ 10. «ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՓՈԽԱԴՐՈՒԹՅՈՒՆ» Հիսուսի արյամբ ես փրկագնված եմ սատանայի ձեռքից։ «Տիրոջ փրկվածներն ասեն, որ Նա նրանց փրկեց թշնամու ձեռքից»։ Սաղմոս 107:2 Ոմանք գուցե իմանան, որ փրկագնվել են սատանայի ձեռքից, իսկ ոմանք էլ՝ ոչ։ Բայց ես շատ լավ գիտեմ, թե որտեղ էի մինչև Հիսուսի՝ իմ կյանքի մեջ գալը. ես ոչ մի կասկած չունեմ դրա համար։ […]