Գերբնական պարգևները հասանելի են
Յուրաքանչյուր հավատացյալին տրված է Սուրբ Հոգու առնվազը մեկ գերբնական պարգև: Գիտե՞ս արդյոք, թե որն է քոնը և ինչպես գործել դրանով:
Աստվածաշնչի աշխարհահռչակ ուսուցիչ Դերեկ Պրինսը բացատրում է, որ այն հավատացյալները, որոնց կյանքում չի դրսևորվում Սուրբ Հոգու պարգևները, չեն ապրում այն լիարժեք հոգևոր կյանքով, որն Աստված նախատեսել է նրանց համար:
Այս գրքի մեջ Պրինսը հայտնում է, թե ինչպես

  •  ծառայել մյուսներին պարգևներով,
  •  զանազանել կեղծիքը,
  •  վկայել հոգևոր պարգևների միջոցով,
  •  գործուն դարձնել քո մեջ գտնվող պարգևը:

Այսօրվա եկեղեցում ամենամեծ կարիքներից մեկը Հոգու զորության միջոցով վկայելն է, որ Հիսուսը կենդանի է և նրա Ավետարանը` ճշմարիտ: Աշխարհը կարիք ունի տեսնելու Աստծո ներկայության դրսևորումը: Հավատացյալները կարիք ունեն ծառայել հոգևոր պարգևներով: «Սուրբ Հոգու պարգևները» գիրքը հայտնում է, թե ինչպես կարող ենք ի կատար ածել այս կետերը` գործնականորեն և զորությամբ: