Սիրելի՛ ընկերներ,

արդեն շուրջ 30 տարի է, ինչ «Դերեկ Պրինսի ծառայությունը» ռուսախոս ընթերցողին է ներկայացնում աշխարհահռչակ ուսուցիչ Դերեկ Պրինսի աստվածաշնչյան ուսուցումներն ու հարուստ հոգևոր ժառանգությունը։ Այս տարիների ընթացքում Դերեկ Պրինս հեղինակը սիրվել և ընդունվել է աշխարհի ռուսախոս հավատացյալների կողմից։ Նրա գրքերը տարիներ շարունակ մեծ հեղինակություն են վայելել, իսկ նրա աստվածաշնչյան հիմնարար ուսուցումները սերունդներ են կրթել։

Այսօր Դերեկի ուսուցումները մեծ հեղինակություն են վայելում նախկին Խորհրդային Միության հանրապետությունների տարածքում։ Էստոնիայից մինչև Միջին Ասիա, Հայաստանից մինչև Ռուսաստան, բազմաթիվ եկեղեցիներ, համայնքներ և հարանվանություններ մեծապես օրհնվել են Դերեկի ծառայությունից։ Անգամ հեղինակի ննջելուց հետո նրա ծառայությունը ոչ միայն կանգ չառավ, այլև ավելի մեծ թափ հավաքեց և ավելի մեծ տարածում գտավ։

«Դերեկ Պրինսի ծառայությունը» ուրախ է տեղյակ պահել ձեզ, որ այսուհետ Դերեկ Պրինսի թողած հսկայական ժառանգությունը հասանելի կլինի նաև մեր պաշտոնական միջազգային ռուսախոս կայքում։ Այսուհետ ամեն օր հնարավորություն կունենաք թարմացնելու ձեր հոգևոր կյանքը ամենօրյա պատգամներով։ Ամեն առավոտ մեր կայքում տեղադրվելու են կարճ պատգամներ Դերեկ Պրինսից, որոնք համեմված են աստվածաշնչյան խոսքերով, հռչակումներով և աղոթքներով։ Սա հրաշալի հնարավորություն է տալիս աշխարհի շուրջ գտնվող միլիոնավոր հավատացյալների միաբանվել միևնույն խոսքի և աղոթքի շուրջը։

Կայքում կտեղադրվեն նաև մեր ծառայությանը վերաբերող բոլոր նորությունները, հնարավորություն կունենաք ձեռք բերել Դերեկի գրքերը ռուսերեն լեզվով, դիտել և լսել նրա ուսուցումները։

Սիրելի՛ ընթերցողներ, մենք ուրախ կլինենք կապ հաստատել ձեզ հետ, ստանալ ձեր առաջարկությունները, ուրախանալ ձեր վկայություններով։

Մաղթում ենք ձեզ Աստծո առատ օրհնությունները և Նրա Խոսքի բարիքները ձեր կյանքում։

Նախկին խորհրդային երկրներում «Դերեկ Պրինսի ծառայության»

ներկայացուցիչ` Վազգեն Զոհրաբյան

«Служение Дерека Принса» с радостью оповещает вас, что отныне огромное наследие Дерека Принса будет доступно также на нашем официальном международном русском сайте։ http://derekprincerussia.com/