«ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ 5 ԽՈՍՔԵՐ ԱՍՏԾՈ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
Երբ դուք կամ էլ ձեր որևէ հարազատ վտանգի և փորձության մեջ է, մեծ քաջալերանք, օրհնություն և ապավինություն կլինի կարդալ և հռչակել սուրբգրային այս խոսքերը, ինչպես նաև կառուցել ձեր աղոթքն այս խոսքերի հիմքի վրա։
«Մի՛ վախեցե՛ք, հանդա՛րտ մնացեք և տեսեք ՏԻՐՈՋ փրկությունը, որ այսօր անելու է ձեզ համար, քանի որ ձեր այսօր տեսած եգիպտացիներին այլևս չեք տեսնելու հավիտյան։ ՏԵՐԸ ձեզ համար պատերազմելու է, դուք լո՛ւռ մնացեք»։
Ելից 14:13-14
«Շատ են արդարի նեղությունները, բայց ՏԵՐՆ այդ ամենից փրկում է նրան»։
Սաղմոս 34:19
«Հազար հոգի քո կողքից ու տասը հազար քո աջ կողմից են ընկնելու, բայց դա քեզ չի մոտենալու»։
Սաղմոս 91:7
«ՏԵՐԸ բարի է, պատվար` նեղության օրում. և ճանաչում է նրանց, ովքեր Իրեն են ապավինում»։
Նաում 1:7
«Ամեն կողմից նեղված, բայց ո՛չ ճնշված, կարոտյալ, բայց ո՛չ հուսահատված, հալածված, բայց ո՛չ կործանված»։
2-րդ Կորնթացիներին 4:8-9