Մտքեր

110 of 36 items

Ո՞րն է մեր կյանքի առաջնահերթությունը

by admin

Ես ուզում եմ ուղղորդել ձեզ դեպի Տերունական աղոթքի առաջին խնդրվածքը: Սա համար մեկ աղոթքն է Աստծու ողջ ժողովրդի համար. «Քո թագավորությունը գա, Քո կամքը լինի երկրի վրա, ինչպես երկնքում է»: Ո՞րն է թիվ մեկ առաջնահերթությունն Աստծու և Իր ժողովրդի համար: Դա Աստծու թագավորության հաստատումն է երկրի վրա: Այն առաջնայնություն ունի ցանկացած այլ կարիքի և ցանկացած այլ […]

ԱՀԱ ԹԵ ՈՐՔԱՆ Է ՁԵՐ ԱՐԺԵՔԸ

by admin

ԱՀԱ ԹԵ ՈՐՔԱՆ Է ՁԵՐ ԱՐԺԵՔԸ («Ինչպես գտնել քո տեղը» վիդեո ուսուցումից) «…Աստված փրկեց մեզ և կանչեց մեզ սուրբ կոչումով, ոչ թե մեր գործերի համաձայն, այլ իր նպատակի և շնորհի համաձայն, որը տրվեց մեզ Քրիստոս Հիսուսով ժամանակի սկզբից առաջ»: 1-ին Տիմոթեոսին 1:9 Եթե դուք պարզապես սկսեք ըմբռնել սա, այն ձեզ կարևոր լինելու զգացում կպարգևի: Ոչ […]

Օրենքի և շնորհի տարբերությունը

by admin

Աստվածաշունչը խոսում է թե՛ օրենքի, թե՛ շնորհի մասին։ Օրենքն արտաքին դրսևորումն է, այն գրված է քարե տախտակների վրա՝ մեր աչքերի առաջ։ Այն ասում է. «Արա՛ սա, մի՛ արա դա»։ Սակայն այն մեր ներսում չէ։ Մեր ներսում հին բնությունն է։ Եվ այդ ապստամբ բնությունը հակառակվում է արտաքնապես քարե տախտակների վրա գրված օրենքին։ Սակայն շնորհն այլ է։ […]

Նոր աշխարհի ծննդյան ցավերը սկսվել են

by admin

Եկեք մի պահ նայենք Մատթեոս 24-ին: Այս գլուխը ակնհայտ պատկեր է այն իրադարձությունների, որոնք կբերեն դարաշրջանի ավարտը: Մենք պարզապես 8-րդ խոսքից կկարդանք մի քանի հատված. «Բայց այս ամենը սկիզբն է երկունքի»։ Բարի։ Ինչի՞ ծննդյան ցավերը: Նոր դարաշրջանի։ Ո՞րն է լինելու նոր դարաշրջանի նշանը: Խոսքը ոչ թե Նյու Էյջ աղանդի մասին է, հավատացեք ինձ: Աստծու արքայությունը […]

Ո՞ր դարակում են լավագույն պարգևները

by admin

Հառելով մեր աչքերը Հիսուսի վրա (հատված «Հպարտությունն ընդդեմ խոնարհության» գրքից) Խոնարհության և խոցելիության հետ կապված այս զարմանալի սկզբունքն ինձ հիշեցնում է վաղ ժամանակների ավետարանիչ Դուայթ Լ. Մուդիի խոսքերից մեկը: «Ես երկար ժամանակ մտածում էի, որ Աստծու պարգևները մեկը մյուսի վերևում դրված դարակների մեջ էին, և որքան բարձրանում է մեր քրիստոնեական բնավորությունը, անքան հեշտությամբ ենք մենք […]

Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը «Ասեղի անցք» արտահայտությամբ

by admin

Ասեղի անցքը Ղուկասի 18-րդ գլխում մի ուշագրավ զրույց կա, որ տեղի ունեցավ Հիսուսի և ինչ-որ հարուստ իշխանի միջև: Իշխանը մի շատ կարևոր հարց տվեց Հիսուսին. «Բարի վարդապետ, ի՞նչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ (18-րդ համար)»: Եկեք տեսնենք, թե Հիսուսն ինչպես պատասխանեց. «Պատվիրանները գիտես՝ “Մի՛ շնանցիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, պատվի՛ր քո հորն ու […]

Անմիտ ցանկություն

by admin

Ղուկասի տասներկուերորդ գլխում Հիսուսն առակ պատմեց մի մարդու մասին, որը հենց այս տեսակ սխալ վերաբերմունք ուներ՝ անկախ լինելու հակվածություն, որն, ըստ էության, հպարտություն է: Մինչև մենք չհասկանանք հպարտության էությունը, չենք կարողանա, այս առակը կարդալով, ըմբռնել հարուստ մարդու իսկական սխալը: «Եվ նրանց մի առակ պատմեց ու ասաց. «Մի հարուստ մարդու արտն առատ պտուղ տվեց։ Նա ինքն իր […]

Պատվիրված է ՍԻՐԵԼ

by admin

Սերը առաջարկ չէ, այն պատվեր է։ Հիսուսը չառաջարկեց մեզ սիրել և ոչ էլ խորհուրդ տվեց կամ խնդրեց։ Նա պատվիրեց, հրամայեց։Եթե դա չանենք, մենք անհնազանդ կլինենք։ Սերը պարզապես մի զգացողություն չէ, սերը որոշում է։ Աշխարհը չի ցնցվի և չի զարմանա մեր մեծամեծ գործերով, հրաշքներով, աշխարհը չի տպավորվի մեր խոսքերից և քարոզներից։ Մի բան կա, որը կզարմացնի […]

ՃՇՄԱՐԻՏ ԵՎ ԿԵՂԾ ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄՆԵՐՆ ԸՍՏ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ

by admin

Աստվածաշնչյան բարգավաճումը (հատված «Ինչո՞ւ հենց ինձ հետ» գրքից/Դերեկ Պրինս) Եթե դուք ուզում եք ունենալ բարգավաճման աստվածաշնչյան պատկերը, ապա այն չի համապատասխանում ժամանակակից  ամերիկյան տեսակետին, որը հաճախ իր մեջ ներառում է Մերսեդես Բենզ ավտոմեքենա, մոդայիկ հագուստներ, Ռոլեքս ժամացույցներ և շատ փող: Ես սրանցից որևէ մեկին դեմ չեմ, բայց դրանք չեն ներկայացնում այն բարգավաճումը, որի մասին խոսվում […]

33 օրհնություն, որ բերում է Սուրբ Հոգին

by admin

33 օրհնություն, որ բերում է Սուրբ Հոգին Անհնարին է պատկերացնել պտղաբեր և լիարժեք քրիստոնեական կյանք` առանց Սուրբ Հոգու։ Նա է Սուրբ Երրորդության ներկայացուցիչը երկրի վրա, Նա է վերստին ծնունդ տվող Հոգին, և Նրա մեջ է աստվածային կյանքի լիությունը։ Ընդառաջ գնալով Պենտեկոստեի` Հոգեգալուստի, տոնին` ձեզ ենք ներկայացնում այն բազմաթիվ օրհնություններից մի քանիսը, որոնք Սուրբ Հոգին բերում […]