Աստվածաշնչի 3 ամենահայտնի համարներն ըստ հայ ընթերցողների

Վերջերս «Դերեկ Պրինսի ծառայությունը» կատարեց մի հարցախույզ, որի նպատակն էր հայտնաբերել հայ ընթերցողների կողմից ամենաշատ սիրված և ամենաշատ հայտնի աստվածաշնչյան համարները։ Բացի աստվածաշնչյան ամենահայտնի համարից, պարզվեց, որ Աստվածաշնչից ամենաշատ սիրված, ամենաշատ ընթերցվող և ամենահայտնի գիրքը Սաղմոսների գիրքն է։ Մեր ընթերցողների ճնշող մեծամասնությունն իրենց մեջբերումները կատարում էին հենց Սաղմոսների գրքից։

Այսպիսով, շուրջ 100 մարդկանց մեջ կատարած հարցումներից պարզ դարձան Աստվածաշնչի` հայ ընթերցողների մոտ ամենահայտնի երեք համարները։ Ներկայացնում ենք ըստ հանրահայտության կարգի.

1. Սաղմոս 23:1

«Տերն է իմ հովիվը, և կարոտություն չեմ ունենա»։

2. Սաղմոս 91:1

«Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողն Ամենակարողի շուքի տակ է հանգստանում»։

3. Հովհաննես 3:16

«Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»։