Դերեկ Պրինս. 3. «Նեռի ոգու դրսևորումն իսլամի մեջ»

Եկեք դիտարկենք Նեռի ոգու ևս մեկ դրսևորում: Մեզ՝ քրիստոնյաներիս համար շատ կարևոր է այս հարցի վերաբերյալ լավ տեղեկացված լինել հենց հիմա: Խոսքը իսլամի՝ Մուհամմեդի կրոնի մասին է: «Իսլամ» բառը նշանակում է կատարելություն, ավարտունություն, հնազանդություն:

Մուհամմեդը հայտնվեց Քրիստոսից հետո 7-րդ դարում: Արաբական թերակղզում իրեն մարգարե հռչակեց, հայտնեց, որ քարանձավում հրեշտակապետի կողմից հայտնություն է ստացել մի կրոնի մասին, որն իսլամ կոչվեց: Նա հայտարարեց նաև, որ իր կրոնը՝ իսլամը, Հին և Նոր Կտակարանների ճշմարիտ իրականացումն է: Ըստ նրա քրիստոնեությունն ու Ավետարանը խեղաթյուրել են ճշմարտությունը, բայց նա իսլամի միջոցով կփորձի վերականգնել այն: Սա Մուհամմեդի գլխավոր հավակնությունն էր: Սկզբում նա մտածում էր, որ այն պատճառով, որ նա մերժել է կռապաշտությունն ու քրիստոնեությունը, հրեա ժողովուրդը կհետևի իրեն: Բայց նա հուսախաբ է լինում: Եվ երբ նրանք մերժում են իսլամին հետևելը, նա դուրս է գալիս նրանց դեմ և սկսում հետապնդել հրեաներին:

Այժմ եկեք ուսումնասիրենք իսլամի ուսմունքը: Իմ անձնական կարծիքով ներկա ժամանակաշրջանում իսլամն ամենաչար, ամենահզոր ուժն է, որը հակադրվում է աշխարհում Աստծո ճշմարտության գործունեությանը: Ցավալի է, որ Արևմուտքում գտնվող շատ քրիստոնյաներ բացարձակապես չեն հասկանում և թերագնահատում են իսլամը: Եթե այն ուժ հավաքի, առաջինը կփորձի հրեաներին ճզմել և հետո՝ ճնշել քրիստոնյաներին: Շատ դարերի ընթացքում քրիստոնյաներին և հրեաներին անվանել են «դիմմի», որը նշանակում է երկրորդ կարգի մարդ: Իսլամը դեմ չէ, որ նրանք որոշ քանակությամբ ապրեն իրեն հպատակ երկրներում, բայց փորձում է նրանց այնպիսի նվաստացուցիչ վիճակում պահել, որպեսզի բոլորը տեսնեն իսլամի առավելությունը:

1985 թվակաին Հռութն ու ես գտնվում էինք Պակիստանում՝ Ավետարանն այնտեղ քարոզելու համար: Սկզբում մեզ տարան Կարաչիի քրիստոնեական թաղամասը: Ես մինչև օրս հիշում եմ այն ապրումները, երբ տեսա այդ աղքատ, նվաստ իրավիճակը:

Կեղտաջրերի խողովակները հենց փողոցով էին անցնում: Նրանք բացեիբաց էին զուգարան գնում: Ահա այսպես է քրիստոնեությունը ներկայացված Պակիստանում: Նրանց այդպես հարմար էր: Նրանց չէին ցանկանում ամբողջությամբ վերացնել, բայց ուղղակի ցանկանում էին ցույց տալ մուսուլմանների բացարձակ առավելությունը քրիստոնյաների հանդեպ: Այդ պատճառով Պակիստանում բոլոր զուգարանները քրիստոնյաների կողմից էին մաքրվում: Ահա այդպիսին է Պակիստանում պատկերացումը քրիստոնյաների վերաբերյալ: Սա միայն այն անթիվ օրինակներից մեկն է, թե քրիստոնյաները և հրեաները իսլամական երկրներում ինչպես են ներկայացված որպես ճնշված, անլիարժեք փոքրամասնություն: Իսլամական դատարանում քրիստոնյայի երդումը չի ընդունվում: Քրիստոնյայի ցուցմունքը մուսուլմանի դեմ չի ընդունվում:

13 դարերի ընթացքում իսլամը մի պատմություն է կուտակել, պատմություն՝ քրիստոնեության հանդեպ ճնշման և ատելության: Նրանց համար, ովքեր ծանոթ չեն սրան, դժվար է անգամ պատկերացնել այն ատելությունը, որ նրանք տածում են քրիստոնյաների նկատմամբ: Այնպիսի հասկացողությունները, ինչպիսիք են գթությունն ու ներումը, որոնք մեր քրիստոնեական ժառանգության և ավանդությների մեջ մի գեղեցիկ տարր է, մուսուլմանների համար ուղղակի թուլություն է: Ահա թե այսօր ինչ իրավիճակ է Արևելքում, այն դեպքում, երբ արևմտյան քաղաքական գործիչները, եթե անգամ նրանք քրիստոնյա չեն, քրիստոնեական տեսակետներ ունեն: Նրանք ավանդույթ ունեն, խոսում են գթասրտության, խաղաղության, ներման մասին: Մուսուլմանների համար սա հիմարություն է: Մուսուլմանական մտածողության մեջ վրեժը սրբազան պարտականություն է: Ես ուղղակի ցանկանում եմ ընդգծել, որ նրանք բացարձակ այլ ոգու տեր մարդիկ են:

Իսլամը սկիզբ առավ այն ժամանակ, երբ Հին ու Նոր Կտակարաններն արդեն կիրառության մեջ էին: Այն հռչակվեց որպես Աստծո հայտնություն: Բայց այն մերժում է քրիստոնեական հավատքի հիմնական դրույթները: Այն մերժում է խաչի վրա կատարված Հիսուսի փրկագործական մահը: Մուհամմեդը սովորեցնում էր, որ Հիսուսը չի մահացել: Ըստ նրա հրեշտակը եկել և թաքուն հափշտակել է Հիսուսին: Եվ քանի որ մահ չկա, չկա նաև քավություն, իսկ քանի որ քավություն չկա, չկա նաև թողություն և ներում: Մուսուլմաններից ոչ ոք չգիտի, թե ինչ է մեղքերի թողությունը:

Երրորդ, նրանք մոլեռանդությամբ մերժում են, որ Հիսուսն Աստծո Որդին է: Դուք կարող եք մուսուլմանի հետ խոսել Հիսուսի ՝ որպես մարգարեի մասին, և նա ուշադրությամբ կլսի ձեզ: Որպես փաստ, Ղուրանը Հիսուսին ընդունում է որպես մարգարե, անգամ որպես Փրկիչ և Մեսիա: Բայց միայն փորձեք ասել, որ Նա Աստծո Որդին է, կհանդիպեք ամենաբռնի և մոլեռանդ դիմադրության: Սողոմոնի նախկին տաճարի տեղում կառուցված հայտնի մզկիթի վրա, մի գրություն կա, որում երկու անգամ ասվում է, որ Աստծուն որդի պետք չէ: Եթե դուք չեք բախվել սրա հետ, պատկերացում չեք ունենա այս իրականության մասին:

Այնուհետև, ինչպես ասացի, իսլամը հերքում է երրորդության մեջ Հայր-Որդի հարաբերությունը: Եվ ահա թե ինչն է հետաքրքիր. մեր կողմից դիտարկված երկու կրոններն էլ՝ հուդայիզմն ու իսլամը, սկիզբ են առնում Մերձավոր Արևելքից: Եթե դուք Իսրայել գնաք և էքսկուրսիոն խմբում հայտնվեք, ապա գիդը հավանաբար ձեզ կասին, որ Մերձավոր Արևելքը համարվում է երեք միաստված կրոնների՝ հուդայիզմի, քրիստոնեության և իսլամի ծննդավայրը:

Շարունակելի