«Աստված ամբարտավաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս»:

1-ին Պետրոս 5:5

Այնպես որ, եթե դուք ձեր հպարտությամբ աղոթքով գալիս եք Աստծո առաջ, Աստված հակառակվում է ձեզ: Եվ կռահեք, թե ով կարող է ավելի ուժեղ ճնշում գործադրել: Դուք չեք կարող հպարտությամբ մոտենալ Աստծուն: Սաղմոսների գիրքն ասում է, որ Աստված ամբարշտին հեռվից է ճանաչում, այսինքն Նա նրանց Իրենից հեռու է պահում: Հպարտությամբ Աստծո մոտ ոչ ոք ընդունելության չի արժանանա: Այսպիսով, ցանկացած բան, որը ի վիճակի կդարձնի մեզ խոնարհեցնել մեր անձը, անգին օրհնություն է անգամ այն ժամանակ, երբ այն միշտ չէ, որ հաճելի է թվում մեզ, իսկ անձը խոնարհեցնելու աստվածաշնչյան ճանապարհներից մեկն էլ ծոմապահությունն է: