«Ինչպե՞ս լսել Աստծո ձայնը»

(հատված վերոնշյալ գրքից)

«Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել»

Այժմ եկեք մի շատ կարևոր և գործանակն հարց դիտարկենք, որն ուղիղ կապ ունի մեր թեմայի հետ: Ինչպե՞ս Untitledկարող ենք վստահ լինել, որ այն ձայնը, որը մենք լսում ենք, Աստծո ձայնն է: Կցանկանայի ձեր ուշադրությունը գրավել երեք միջոցների վրա, որոնց միջոցով մենք պետք է հաստատություն փնտրենք, թե իրոք լսո՞ւմ ենք Աստո ձայնը:

Առաջին հերթին դա մեր լսածի համապատասխանելիությունն է Աստվածաշնչի հետ: Մենք հավատում ենք, որ Աստված խոսում է մեզ հետ համաձայն Աստվածաշնչի իմաստի և Հոգու հետ: Սա հսկայական և առաջնահերթ կարևորության հարց է:
Թույլ տվեք երկու փոխկապակցված փաստ ցույց տալ ձեզ: Առաջին փաստը նրանուն է, որ հենց Սորբ Հոգին է Աստծո ձայնը հնչեցնում մեզ համար: Երկրորդ փաստն այն է, որ հենց Սուրբ Հոգին է ողջ Աստվածաշնչի հեղինակը: Դա ամրագրված է Աստվածաշնչի շատ հատվածներում: Եկե՛ք կարդանք դրանցից մեկը 2-րդ Տիմոթեոս 3:16-ում.

«Ամբողջ Գիրքը Աստծո շունչն է և օգտակար վարդապետության, հանդիմանելու, ուղղելու և արդարությամբ խրատելու համար»:

Հենց Աստծո շունչ կամ Աստծուց ներշնչված խոսքը խոսւոմ է այն մասին, որ Աստծո Սուրբ Հոգին է Աստվածաշնչի ներշնչանքը. Նա էր hearing-godուղղորդում և ղեկավարում այն մարդկանց, ովքեր գրել են Աստվածաշունչը: Այսպիսով, միայն Սուրբ Հոգին է հանդիսանում ողջ Աստվածաշնչի հեղինակը: Աստվածաշունչը գրած բոլոր մարդկանց հետևում գտնում է աստվածային Անձնավորություն՝ Սուրբ Հոգին, ով պատասխանատու է դրա ճշգրտության և հեղինակության համար:

Այժմ եկեք համատեղենք այս երկու փաստերը: Սուրբ Հոգին Աստծո ձայնն է մեզ համար և Նա նաև հանդիսանում է Աստվածաշնչի հեղինակը: Մենք հստակորեն մի բան գիտենք. Սուրբ Հոգին չի հակասի Ինքն Իրեն: Այդ պատճառով Սուրբ Հոգին երբեք չի բարձրաձայնի այնպիսի «Աստծո ձայն», որը մի բան է ասում, ինչը հակառակ է Աստվածաշնչին:

Այսպիսով, Աստծո ձայնը լսելու ձեր կարողությունը կարող եք ստուգել՝ այդ ձայնը համեմատելով Աստվածաշնչի հետ: Արդյոք ձեր լսածը համապատասխանո՞ւմ է Աստվածաշնչի իմաստին, հոգուն և սկզբունքներին: Եթե դա այդպես չէ, ապա կարող եք համոզված լինել, որ դա Աստծո ձայնը չէ: Մենք պետք է շատ ուշադիր լինենք և սատանայական բոլոր կեղծիքները մի կողմ դնենք: Սատանան Աստծո ձայնը կեղծելու տարբեր ձևեր ունի:
Սուրբգրային մի համար կա, որը չափազանց հստակ է խոսում սրա մասին և որը ծայրահեղ արդիական է հնչում մեր այսօրվա իրավիճակների և հասարակության դրության համար: Եսայա 8:19-22.

«Եվ երբ ձեզ ասեն.
-Հարցրե՛ք մեռելահարցուկներին ու վհուկներին, որ շշնջում ու քրթմնջում են:
Մի՞թե ժողովուրդն իր Աստծուն չպետք է հարցնի, կենդանիների համար մեռածների՞ն պիտի դիմի: Օրենքին ու վկայությանը դիմեցեք, եթե նրանք չխոսեն այս խոսքի համաձայն (համաձայն Աստվածաշնչի), պատճառն այն է, որ նրանք լույս չունեն»:

Այնուհետև նկարագրված են այն հետևանքները, որոնք կրելու են նման պատգամներ տարածողներն ու լսողները.

«Եվ դրա միջոցով կանցնեն՝ ծանրաբեռնված ու քաղցած, և լինելու է, որ երբ սովածանան, բարկանալու ու անիծելու են իրենց թագավորին ու իրենց Աստծուն, և դեպի վեր են նայելու: Եվ երկրին են նայելու, և ահա, վիշտ ու խավար, նեղություն ու անձկություն, ու խավարի մեջ պիտի քշվեն»:

hearing-320x212Ինչպիսի՜ սարսափելի բառեր են թվարկված վերջում՝ վիշտ, խավար, նեղություն, անձկություն: Սա մոլորության և սատանայական կեղծիքներն ընդունելու արդյունքն է: Այսօր ողջ աշխարհը պարզապես լի է նման կեծղիքներով. շատ ժամանակ կպահանջվի դրանք թվելու համար: Թույլ տվեք դրանցից միայն մի քանիսը թվել: Առաջին հերթին դրանք հոգեկանչներն են կամ մեռելահարցուկները: Այնուհետև ապագան գուշակողները, աստղագուշակությամբ զբաղվոները, կախարդության քարտերով կամ հախճապակյա գնդով գուշակություն անողները և այլն, օկկուլտային գործունեությամբ զբաղվողները, այսպես կոչված ենթագիտակցությունը բժշկողները և նման բաներ անողները: Հատավացե՛ք, ես գիտեմ, թե ինչպիսի տառապանքով լի պայքար են մղում այն մարդիկ, ովքեր փորձում են ազատագրբել օկկուլտիզմից: Մինչ Տեր Հիսուսին դարձի գալս և խորապես ներքաշված էի յոգայի պարապմունքների մեջ, և գիտակցում եմ, թե ինչպիսի խավարի մեջ էի գտնվում: Հիշում եմ, թե ինչպիսի պայքարի միջով պիտի անցնեի, որպեսզի խավարից անցում կատաերի դեպի լույսը, Աստվածաշնչի ճշմարտությանը և Տեր Հիսուս Քրիստոսին:
Ինչպիսի՞ վախճան է սպասվում նրանց, ովքեր տարվում են այս մոլորություններով: Եկե՛ք կրկին կարդանք այս բառերը. «Եվ երկրին են նայելու, և ահա, վիշտ ու խավար, նեղություն ու անձկություն, ու խավարի մեջ պիտի քշվեն»: Սակայն եթե մենք քայլենք Աստվածաշնչին համաձայն, ապա լույս կտեսնենք: Սաղմոս 119:105-ն ասում է.

«Քո խոսքը ճրագ է իմ ոտքերին ու լույս՝ շավիղներիս»:

Եթե մենք քայլու ենք Աստծո Խոսքին համապատասխան և հնազանդությամբ, ապա խավարի մեջ չենք խարխափի: Հնարավոր է՝ մենք շատ հեռուն չտեսնենք, սակայն միշտ բավարար լույս կունենանք մեր ճանապարհի հաջորդ քայլը լուսավորելու համար: Այդ պատճառով միշտ հիշեք, որ առաջին և ամենակարևոր պահանջն այն է, որ ձայնը, որն ըստ մեզ Աստծո ձայնն է, պետք է ամբողջովին համահունչ լինի Աստվածաշնչին:

Երկրորդ, հաստատություն իրավիճակներով: Եկե՛ք անդրադառնանք Երեմիա մարգարեի կյանքի այն դրվագին, երբ նա գտնվում էր Երուսաղեմի բանտում: Երուսաղեմ քաղաքն այդ ժամանակ շրջափակման մեջ էր գտնվում: Երեմիան մարգարեացել էր, որ քաղաքը գերեվարվելու էր, իսկ երկիրը ամայանալու է բաբելական բանակի կողմից: Լինելու էին հատարած ավերածություններ և սուգ: Սակայն, գտնվելով բանտում և հետևելով սեփական մարգարեությունների իրագործմանը, նա մի զարմանալի խոսք է ստանում Տիրոջ կողմից: Երեմիա 32:6-9.

«Տիրոջ խոսքը եկավ ինձ՝ ասելով.
-Ահա քո հորեղբայր Սեղղումի որդի Անամայելը քեզ մոտ է գալու ու ասելու. «Գնի՛ր իմ ագարակը, որ Անաթովթումն է, որովհետև փրկագնման իրավունքը քոնն է, որ գնես»:

Այդ ագարակը արժեք չուներ, քանի որ այդ պահին Իսրայելու անշարժ գույքի գներն արժեզրկվել էին: Իմաստ չուներ մի ագարակ գնել, որը պետք է գրավվեր և ամայացվեր բաբելական բանակի կողմից: Այն, ինչ մասին խոսում էր Տերը, զարմանալի էր: Կարդում ենք հետևյալը.

«Եվ իմ հորեղբորորդի Անամայելը ՏԻՐՈՋ խոսքի համաձայն, ինձ մոտ բանտի գավիթը եկավ ու ասաց ինձ. «Խնդրո՛ւմ եմ, գնի՛ր իմ ագարակը, որը Բենիամինի երկրի Անաթովթում է, որովհետև քեզ է պատկանում ժառանգության իրավունքը, փրկագնման պարտականությունը քոնն է, գնի՛ր դա քեզ համար»:

Հիմա տեսեք, թե ինչ ասաց Երեմիան.

«Այն ժամանակ հասկացա, որ դա ՏԻՐՈՋ խոսքն էր: Եվ իմ հորեղբորորդու՝ Ամայելի, Անաթովթում գտնվող ագարակը գնեցի, արծաթը կշռեցի՝ տասնյոթ սիկղ արծաթ, տվի նրան»:

«Այն ժամանակ հասկացա, որ դա ՏԻՐՈՋ խոսքն էր»: Տերը ցանկանում էր նրան մի բան ասել, որն անհավանական և զարմանալի էր child-listeningթվում: Երեմիան ամբողջովին դեռ չէր համոզվել այդ խոսքի ճշմարտացիության և Աստծուց լինելու մեջ: Նրա հորեղբորորդին մի զարմանալի բան արեց: Նա եկավ նրա մոտ՝ բանտ, և խնդրեց, որ նա գնի ագարակի հենց այն հատվածը, որի մասին իրեն Տերն էր հայտնել. ահա սա ես անվանում եմ հաստատություն իրավիճակներով:

Թույլ տվեք մի երկու այլ օրինակներ բերել, որոնք հիմնված են մարդկանց կյանքի իրական փաստերի վրա: Ենթադրենք՝ դուք ձեր թաղամասում տուն գնելու մղում ունեք: Սակայն այն տունը, որը դուք ցանկանում եք գնել, անգամ չի դրվել վաճառքի: Սակայն դուք գնում եք, և թակում այդ տան դուռը և ասում դուռը բացող տիկնոջը. «Եթե դուք երբևէ ցանկանաք վաճառել այս տունը, ապա ես հետաքրքրված կլինեմ այն գնելու համար»: Եվ այդ կինը պատասխանում է ձեզ. «Մի՞թե զարմանալի չէ. մենք հենց նոր ամուսնուս հետ որոշեցինք վաճառել այս տունը, սակայն ժամանակ չունեինք հայտնել այդ մասին անշարժ գույքի գործակալությանը»: Ինչպես տեսնում եք, իրավիճակները հաստատում են, որ ձեր մղումն Աստծուց էր:

Կամ էլ դուք որևէ քաղաքում ինչ-որ բիզնեսի կառավարիչ եք, ունեք լավ տուն և լավ դիրք եք զբաղեցնում: Այնուամենայնիվ, Տերը ձեզ ասում է, որ պետք է տեղափոխվեք այլ քաղաք, և դուք չեք կարողանում հասկանալ տեղափոխման պատճառը: Դուք ասում եք. «Տե՛ր, ես դա չեմ հասկանում, սակայն եթե Դու ուզում ես, որ ես այդպես անեմ, ինձ նշան տուր»: Հաջորդ օրը ձեր ղեկավարը կանչում է ձեզ իր մոտ և առաջարկում է ձեզ տեղափոխվել հենց այն քաղաքը, որտեղ, ըստ ձեր զգացողության, Տերը ցանկանում էր, որ տեղափոխվեք: Դրան գումարած, ձեր աշխատավարձը բարձրացնում են: Ի՞նչ կասեք սրան: Ես Երեմիայի պես կասեի. «Այն ժամանակ հասկացա, որ դա ՏԻՐՈՋ խոսքն էր»

Երրորդ, Աստծո խաղաղության վկայությունը մեր սրտում: Սա երրորդ կարևոր հաստատումն , որը մենք պետք է փնտրենք այն ժամանակ, երբ ըստ մեզ լսում ենք Աստծո ձայնը: Աստծո ձայնը միշտ Աստծո խաղաղությունն է բերում: Կողոսացիներին 3:15-16.

«Եվ թո՛ղ Աստծո խաղաղությունն իշխի ձեր սրտերի մեջ, որին կանչվեցիք մեկ մարմնով. և դուք շնորհակալ սիրտ ունեցեք: Թող Քրիստոսի խոսքը ձեր մեջ բնակվի առատապես, կատարյալ իմաստությամբ. միմյանց սովորեցնելով և հորդորելով սաղմոսներով, օրհնություններով և հոգևոր երգերով, շնորհակալությամբ լի՝ ձեր սրտերում Տիրոջը երգելով»:
Բանալի խոսքը գտնվում է հենց սկզբում. «Եվ թո՛ղ Աստծո խաղաղությունն իշխի ձեր սրտերի մեջ»: Իշխել թարգմանված բառը նշանակում է լինել դատավոր, որոշում կայացնող: Աստվածաշնչի «Ընդարձակ թարգմանությունը» շատ գեղեցիկ կերպ է ներկայացնում սա.

«Թող Քրիստոսից բխող խաղաղությունը (անձնական ներդաշնակությունը) իշխի (որպես գերագույն դատավոր) ձեր սրտերում՝ վճռական որոշումներ կայացնելով այն հարցերի կապակցությամբ, որոնք առաջանում են ձեր մտքերում»:

Տեսնո՞ւմ եք, թե ինչի մասին է խոսքը: Մենք ներքին մի դատավոր ունենք, ով որոշումներ է կայացնում այն հարցերի վերաբերյալ, որոնքRelaxing girl on meadow against the blue sky մենք անձամբ չենք կարող լուծել: Եվ ի՞նչն է հանդիսանում այդ դատավորը. Աստծո խաղաղությունը: Երբ Աստծո խաղաղությունն ասում է՝ այո՛, ապա դա ճիշտ է: Սակայն, երբ Աստծո խաղաղությունը ներկա չէ, պետք է զգույշ լինել: Մենք պետք է ասենք. «Աստվա՛ծ, եթե դա Քեզանից է, ապա թող իմ սրտում խաղաղություն լինի»: Սակայն, եթե սրտում անխաղաղ է և պայքար է ընթանում, և մասնավորապես, եթե ձեզ ստիպում են հապշտապ մի բան անել, ապա պետք է զգոն լինել. հնարավոր է, որ Աստծո խաղաղությունը թողել է ձեզ: Այդ բանով Աստված ասում է. «Դու ինձ սխալ ես հասկացել» կամ էլ. «Դու սխալ ես գործածում այն, ինչ Ես քեզ ասել էի»:
Մեր կարդացած հատվածում երեք փաստարկներ են համադրված: Այնտեղ խոսվում է Աստծո խաղաղության, գոհության և մեր սրտերում եղած Աստծո Խոսքի մասին: Մեզ անհրաժեշտ է բոլորը միասին ունենալ: Եթե դա Աստծո ձայնն է, ապա Աստծո խաղաղությունը ներկա կլինի, և մենք կլցվենք գոհությամբ: Եթե մեզ ինչ-որ կերպ դժվար լինի գոհանալ Աստծուց, եթե մեր գոհությունը չորանում է, ապա ամենայն հավանականությամբ այն Սուրբ Հոգին չէ, որ շարժվում է ձեր մեջ: Այնուհետև խոսքն ասում է. «Թող Քրիստոսի խոսքը ձեր մեջ բնակվի առատապես»: Դուք ձեր ապրումներն ամեն անգամ ստուգում եք Աստծո Խոսքով:
Այսպիսով, Աստծո ձայնը միշտ համահունչ է Աստվածաշնչին: Սուրբ Հոգին է Աստվածաշնչի հեղինակը:
Երկրորդ, իրավիճակները հաստատում են այն: Ինչ-որ կերպ դեպքերն այնպես կզարգանան, որ մենք իմանանք, որ Աստված այդ բանում է:
Եվ երրորդ, մենք Աստծո խաղաղության կարիքն ունենք մեր սրտերի մեջ, Աստծո այն խաղաղությունը, որը դատավորի պես կասի. «Այո՛, սա ճի՛շտ է: Ո՛չ, սա ճի՛շտ չէ»: