33 օրհնություն, որ բերում է Սուրբ Հոգին

dovesԱնհնարին է պատկերացնել պտղաբեր և լիարժեք քրիստոնեական կյանք` առանց Սուրբ Հոգու։ Նա է Սուրբ Երրորդության ներկայացուցիչը երկրի վրա, Նա է վերստին ծնունդ տվող Հոգին, և Նրա մեջ է աստվածային կյանքի լիությունը։ Ընդառաջ գնալով Պենտեկոստեի` Հոգեգալուստի, տոնին` ձեզ ենք ներկայացնում այն բազմաթիվ օրհնություններից մի քանիսը, որոնք Սուրբ Հոգին բերում է մեր կյանքի մեջ.

  1. Նա մեզ օգնում է (Հռոմ. 8:26)
  2. Նա մեզ առաջնորդում է (Հովհ. 16:13)
  3. Նա սովորեցնում է մեզ (Հովհ. 14:26)
  4. Նա խոսում է մեզ հետ (Հայտն. 2:7)
  5. Նա հայտնում է (1-ին Կորնթ. 2:10)
  6. Նա ուղղորդում է (Գործք 8:29)
  7. Նա վկայում է Հիսուսի մասին (Հովհ. 15:26)
  8. Նա մխիթարում է մեզ (Գործք 9:31)
  9. Նա կանչում է մեզ (Գործք 13:2)
  10. Նա լցնում է մեզ (Գործք 4:31)
  11. Նա զորացնում է մեզ (Եփես. 3:16)
  12. Նա աղոթում է մեզ համար (Հռոմ. 8:26)
  13. Նա մարգարեանում է մեր միջոցով (2-րդ Պետ. 1:21)
  14. Նա վկայում է ճշմարտության մասին (Հռոմ. 9:1)
  15. Նա ուրախություն է բերում (1-ին Թես. 1:6)
  16. Նա ազատություն է բերում (2-րդ Կորնթ. 3:17)
  17. Նա օգնում է հնազանդվել (1 Պետ. 1:22)
  18. Նա խոսում է Հիսուսի վերադարձի մասին (Հայտն. 22:17)
  19. Նա կերպարանափոխում է մեզ (2-րդ Կորնթ. 3:18)
  20. Նա ապրում է մեր մեջ (1-ին Կորնթ. 3:16)
  21. Նա ազատում է մեզ (Հռոմ. 8:2)
  22. Նա նորոգում է մեզ (Տիտոս 3:5)
  23. Նա մեր մեջ պտուղ է առաջացնում (Գաղ. 5:22-23)
  24. Նա պարգևներ է տալիս (1-ին Կորնթ. 12:8-10)
  25. Նա առաջնորդում է մեզ (Հռոմ. 8:14)
  26. Նա հանդիմանում է մեզ (Հովհ. 16:8)
  27. Նա սրբացնում է մեզ (2-րդ Թես. 2:13)
  28. Նա մեզ զորություն է տալիս (Գործք 1:8)
  29. Նա միաբանում է մեզ (Եփես. 4:3-4)
  30. Նա կնքում է մեզ (Եփես. 1:13)
  31. Նա մեզ համար մուտք է ապահովում Հոր մոտ (Եփես. 2:18)
  32. Նա մեզ սպասելու ունակ է դարձնում (Գաղատ. 5:5)
  33. Նա դևերին է վտարում (Մատթեոս 12:28)