«Աստծո հոգատարություն որբերի, որբևայրիների, աղքատների և ընկճվածների համար» գրքից

Շատերը մտածում են, որ գիտեն, թե որն է եղել Սոդոմի իրական մեղքը: Դա եղել է միասեռականությունը, այնպես չէ՞: Բայց դա այն մեղքը չէր, որի պատճառով Աստված դատեց Սոդոմին: Ինձ զարմացրեց այն հայտնությունը, որ ես ստացա: Եզեկիել 16-ը հասցեագրված է Երուսաղեմ քաղաքին, բայց այնտեղ Երուսաղեմը համեմատվում է Սոդոմի հետ: Եվ ահա թե ինչ է Տերն ասում Սոդոմին.

«Ահա քո քրոջ` Սոդոմի անօրենությունն այս էր` հպարտություն, հացի կշտություն և անհոգ ծուլություն կար իր ու իր աղջիկների մեջ, բայց աղքատի ու կարիքավորի ձեռքը չզորացրին»:

Եզեկիել 16:49

Միասեռականության մասին ոչ մի հիշատակում չկա: Ի նկատի չունեմ այն, որ Աստված անտարբեր է միասեռականության նկատմամբ, բնավ այդպես չէ: Բայց Սոդոմի հիմնական մեղքերն էին եսասիրությունը, անտարբերությունը, սեփական մարմնի ցանկությունների բավարարումը և «թիվ 1»-ը լինելու ձգտումը: Եվ գիտե՞ք, թե ինչին եմ ես հավատում: Սա պարզապես իմ կարծիքն է, բայց ես հավատում եմ, որ այդ տեսակի մշակույթը միշտ առաջ կբերի միասեռականություն:
Ահա թե ինչու այսօր աշխարհում ունենք այդքան շատ միասեռականներ, որովհետև մեր օրերի մեղքերը ճիշտ նման են Սոդոմի մեղքերին: Եկե՛ք նորից կարդանք դրանց մասին.

«Ահա քո քրոջ` Սոդոմի անօրենությունն այս էր` հպարտություն, հացի կշտություն և անհոգ ծուլություն կար իր ու իր աղջիկների մեջ, բայց աղքատի ու կարիքավորի ձեռքը չզորացրին»:

Եզեկիել 16:49

Ի՜նչ լավ է այս հատվածը նկարագրում մեր արդի հասարակությանը: Իհարկե, կան շատ հիանալի բացառություններ, բայց դրանք ընդամենը բացառություններ են: Մենք կարող ենք հառաչել միասեռականության աճի համար, բայց ես վստահ եմ, որ նման հասարակությունը միշտ առաջ կբերի միասեռականություն, սեփական մարմնի ցանկությունների բավարարում, այլոց հանդեպ անտարբերություն: