(«Ամուսնական ուխտ գրքից»)

lifegroups2copyՑավորք սրտի, ժամանակակից քրիստոնեության մեջ այնքան էլ հեշտ բան չէ գտնել մի խումբ, որը գործնականում կիրառում է անկեղծ նվիրվածությունը` աստվածաշնչյան հիմքի վրա։ Սակայն եթե դուք հայտնեք Աստծուն նման խումբ գտնելու ձեր ցանկությունը և շարունակեք անկեղծորեն փնտրել Նրա առաջնորդությունը, ապա կարող եք վստահ լինել, որ Նա ձեզ կհայտնի, թե ինչ անել։ Հիշե՛ք, Աստված խոստացել է վարձահատույց լինել բոլոր նրանց, ովքեր փնտրում են Իրեն (Եբրայեցիներին 11:6)։ Եթե դուք անկեղծորեն և ջանադրաբար փնտրում եք Իրեն, ապա կստանաք ձեր վարձատրությունը։

Որպեսզի համոզվեք, թե արդյոք տվյալ խումբը կամ եկեղեցին կարո՞ղ է բավարարել ձեր կարիքները, ինը հարց է առաջարկվում, որոնք դուք կարող եք տալ վերջնական նվիրավածության որոշումը կայացնելուց առաջ.

1. Նրանք արդյոք մեծարու՞մ և պատվու՞մ են Տեր Հիսուս Քրիստոսին։

2. Նրանք արդյոք հարգու՞մ են Աստվածաշնչի հեղինակությունը։

3. Նրանք արդյոք տե՞ղ տալիս են Սուրբ Հոգու շարժին։

4. Նրանք դրսևորու՞մ են արդյոք ջերմ և ընկերային վերաբերմունք։

5. Նրանք ձգտու՞մ են արդյոք կիրառել իրենց հավատքը գործնական և ամենօրյա կյանքում։

6. Նրանք կառուցու՞մ են արդյոք միջանձնային հարաբերություններ, որոնք չեն սահմանափակվում միայն ժողովներին մասնակցելով։

7. Նրանք արդյոք հովվական հոգատարություն ունե՞ն մարդկանց անձնական կարիքների հանդեպ։

8. Նրանք բա՞ց են արդյոք քրիստոնեական այլ խմբերի առաջ։

9. Դուք արդյոք նրանց ներկայության մեջ ձեզ զգու՞մ եք ինչպես տանը։

Եթե այս հարցերի մեծ մասի պատասխանն այո է, ապա դուք գրեթե հասել եք ձեր նպատակին։ Շարունակեք փնտրել Աստծուն, մինչև Նրանից որոշակի պատասխան ստանալը։ Հիշե՛ք, որ դուք երբեք կատարյալ խումբ կամ եկեղեցի չեք գտնի։ Ավելին, եթե դուք գտնեք էլ, ապա չեք կարող անդամակցել դրան, որովհետև ձեր անդամակցությունից հետո այն այլևս կատարյալ չի լինի։

Եվ վերջում մի քաջալերիչ, բայց միաժամանակ զգուշացնող խոսք սաղմոս 68:6-ից.

«Աստված միայնակներին բնակեցնում է տան մեջ, գերիներին հանում է հաջողության մեջ, բայց ապստամբվածները բնակվում են չոր տեղում»։

Եթե դուք միայնակ եք, Աստված ձեզ հոգևոր տան մեջ կբնակեցնի՝ քրիստոնյա եղբայրներից և քույրերից կազմված մի ընտանիք, որոնք միացած են փոխադարձchurch-community21 նվիրվածությամբ միմյանց հանդեպ։ Եթե դուք հանգամանքների և չար ուժերի գերին եք, Աստված կազատագրի ձեզ և կհաստատի ազատության մեջ։ Սակայն այստեղ մի զգուշացում կա. եթե դուք ապստամբ եք, ապա շարունակ կբնակվեք չոր տեղում։

Վերջնական արդյունքում ձեր ուզած հոգևոր ընտանիքը գտնելու միակ խոչընդոտը ձեր հպարտությունը, եսասիրությունը կամ էլ անհնազանդությունը կարող է լինել։ Խնդրե՛ք Աստծուն, որ ցույց տա, թե արդյոք կա՞ն նման արգելքներ ձեր կյանքում, և եթե դրանք հայտնաբերեք, ապա ի վիճակի լինեք դրանցից ձերբազատվելու։
Սաղմոս 27:4-ում Դավիթն արտահայտում է իր հոգու խորին և կրքոտ փափագը.

«Մեկ բան եմ խնդրում Տիրոջից և այն շատ կփափագեի, որ Տիրոջ տանը բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերում, որ Տիրոջ գեղեցիկ փառքը տեսնեմ և Նրա տաճարին զննելով մտիկ տամ»։

Դավիթի այս խոսքերը արդյոք արտահայտու՞մ են ձեր հոգու խորին փափագը։ Եթե այդպես է, ինչու՞ չարձագանքել դրանց ձեր սեփական աղոթքով։

Եթե դուք զգում եք, որ կարող եք ինքնուրույն աղոթել, արե՛ք դա։ Սակայն եթե գերադասում եք կրկնել պատրաստի աղոթքը, ապա գործածե՛ք այս բառերը.

«Տե՛ր, ես միայնակ և անլիարժեք եմ և ես ընդունում եմ դա։ Ես փափագում եմ բնակվել Քո տան մեջ, որպեսզի նվիրված հավատացյալների հետ հոգևոր ընտանիքի մի մասը լինեմ։ Եթե որևէ խոչընդոտներ կան իմ մեջ, խնդրում եմ, որ հեռացնես դրանք։ Առաջնորդիր ինձ դեպի այն խումբը, որտեղ իմ փափագները կիրականանան և օգնիր ինձ, որ պատշաճ ձևով նվիրեմ ինձ իրենց։ Հիսուսի անունով, ամեն»։