ՏԵՐԸ` ՄԵՐ ԲԺԻՇԿԸ

(«Զորություն անվան մեջ» գրքից)

healerԵս եմ Տերը (Եհովան)` քո բժիշկը

Այս անունն առաջին անգամ հանդիպում է Ելից 15 գլխում, որն անմիջական կապ ունի Եգիպտոսից հրեաների ազատագրության փորձառությանը: Նրանց նոր էին անցել Կարմիր ծովը և ճանապարհ էին ընկել անապատի մեջ:

«Եվ Մովսեսը Իսրայելին Կարմիր ծովից ճանապարհ հանեց, և նրանք Սուրի անապատը եկան և երեք օրվա ճանապարհ գնացին անապատի միջով և ջուր չգտան: Եվ երբ եկան Մեռա, չեին կարողանում Մեռայի ջրից խմել, որովհետև դառն էր, որի պատճառով էլ այն Մեռա կոչվեց (դառը): Եվ ժողովուրդը տրտնջաց Մովսեսի դեմ` ասելով. «Ի՞նչ ենք խմելու»: Եվ նա աղաղակեց ՏԻՐՈՋԸ, և ՏԵՐԸ նրան մի փայտ ցույց տվեց, և նա գցեց ջրերի մեջ, և ջրերը քաղցրացան: Այնտեղ էլ նրանց կանոն ու իրավունք սահմանեց և այնտեղ փորձեց նրանց, և ասաց. «Եթե ուշադիր լսել քո ՏԵՐ Աստծո ձայնին, և անես այն, ինչ Նրա աչքի առաջ շիտակ է, ականջ դնես Նրա պատվիրաններին և Նրա բոլոր կանոնները պահպանես, այն ախտերից ոչ մեկը քեզ վրա չեմ բերի, որ բերեցի եգիպտացիների վրա, որովհետև Ես եմ ՏԵՐԸ, որ բժշկում է քեզ (թարգմանչի կողմից. Արարատ թարգմանություն` «Ես եմ Եհավն` քո բժիշկը»)»:

Ելից 15:22-26

Բժիշկ բառը, որը թարգմանված է, եբրայերենում անմիջական կապ ունի ֆիզիկակն բժշկության հետ: Ժամանակակից եբրայերենում այս բառը կիրառվում է հենց բժիշկ իմաստով: Փաստորեն ավելի ճիշտ կլինի այս հատվածը թարգմանել հետևյալ կերպ. «Ես եմ Եհովան` քո բժիշկը»: Ժամանակակից եբրայերենում այն հենց այսպես կհնչեր: Եհովա անունն այստեղ անմիջականորեն կապ ունի մի բառի հետ, որը բժշկություն իմաստն ունի:Այլ կերպ ասած կարող են ասել` Տերը, որ բժշկում է:

 

Կարևոր դասեր Մեռայի մոտ եղած բժշկությունից

 

Ավելի խելացի է աղոթել, քան բողոքել
Առաջին, ինձ միշտ ցնցում է այն փաստը, որ Ելից 15:22-26-ում նկարագրված ճգնաժամի ժամանակ, մոտ երեք միլիոն մարդ տրտնջաց, իսկ մեկ մարդ աղոթեց: Եվ Մովսեսը գտավ լուծումը: Սա մեզ հուշում է, որ միշտ ավելի իմաստուն է աղոթել, քան բողոքել: Աստվածաշունչն ասում է.

«Ամեն ինչ արեք առանց տրտունջների և վիճաբանությունների, որ լինեք անարատ ու անվնաս Աստծո որդիներ, անմեղադրելի` այս ծուռ ու խոտորյալ սերնդի մեջ, որոնց մեջ լուսատուների պես փայլեցե՛ք աշխարհում, կյանքի Խոսքն ամուր պահելով»:

Փիլիպեցիներին 2:14-16

Աստված որոշեց լինել Իր ժողովրդի բժիշկը

Երկրորդ, այս հայտնության նախաձեռնությունն Աստծուց բխեց: Եկեղեցում այսօ այնքան շատ կասկածամտություն կա Աստծո զորության և բժշկելու կամեցողության հանդեպ: Մենք կարիք ունենք տեսնել, որ Աստված այս իրավիճակի մեջ նրանց հետևյալ դասն էր տալիս. Նա Իր ժողովրդին հուսահատության եզրը հասցրեց, որից հետո Իր կամքով և խորհրդով Նա յուրահատուկ կերպով հայտնում է Իրեն որպես Իր ժողովրդի բժիշկ: Դա մի բան չէր, որի համար խնդրել էր ժողովուրդը: Դա մի բան էր, որը բխում էր Աստծո սեփական որոշումից: Աստված անձամբ որոշեց լինել Իր ժողովրդի բժիշկը:

Աստծո զորության արձակման համար հավատք է անհրաժեշտ

Երրորդ, կարևոր է հասկանալ, որ Աստծո հրաշագործ զորությունն արձակելու համար հավատքի քայլ է անհրաժեշտ: Աստված Մովսեսին մի ծառ ցույց տվեց: Մովսեսը պետք է բարձրացներ այդ ծառը և այն նետեր ջրի մեջ: Հավատքի այս գործողությունը` ծառը ջրի մեջ նետելը, այդ ջրի մեջ արձակեց Աստծո հրաշագործ զորությունը:

Մովսեսը կարող էր կանգնել այդ ջրի եզրին և պարզապես «հավատալ»` առանց որևէ բան անելում, և որևէ բան տեղի չէր ունենա: Սա ի հայտ է բերում այն սկզբունքը, համաձայն որի «հավատն առանց գործերի մեռած է» (Հակոբոս 2:26): Եթե հավատում ենք, ապա պետք է ի հայտ բերենք մեր հավատքը մեր խոսքերով, գործերով կամ էլ երկուսը միասին:

Ծառը խորհրդանշում է խաչը

Չորրորդ, մենք կարիք ունենք նաև տեսնել, որ ծառը այդ դառը ջրերը բժշկելու միջոցն էր: Եբրայերենում ծառ բառը գործածվում է թե՛ աճող և թե՛ կտրված ծառի համար: Նոր Կտակարանի մի շարք թարգմանություններում ծառ բառը գործածված է խաչի համար (տե՛ս, օրինակ, Գործք 5:30, հայերենում` փայտ): Կրկին, Մեռայի դեպքը մեզ խորհրդանշում է Հիսուսի խաչը, մի վայր, որտեղ այս բժշկարար ուխտը ամբողջովին ի կատար ածվեց:

Ավելի լավ է հարցնել «Ի՞նչ», քան «Ինչու՞»

Մեկ այլ դրվագ, որը միշտ տպավորություն է գործում ինձ վրա, այն է, որ մեզ երբեք չի ասվում, թե ջրերն ինչում էին դառը: Սակայն Մովսեսին ցույց տրվեց, թե ինչպես այդ ջրերը քաղցրեցնել: Երբեմն մենք մեր կյանքի եռանդը վատնում ենք` բավականին շատ անպտուղ հարցեր տալով, ինչպիսիք են` «Ինչու՞ է սա կա այն բանը կատարվում»: Մենք պետք է շրջանցենք այդ հարցերը, գնանք Աստծո մոտ և ասենք. «Տե՛ր, ցույց տուր ինձ ինչ անել»:Եվ Աստված ցույց կտա: Այդ դեպքերի պատճառը հասկանալ փորձելը կբեռնավորի մեր մտքերը: Սակայն Աստված մեզ միշտ գործնական պատասխան կտա այն դեպքում, երբ մենք ցանկանում ենք իմանալ, թե ինչ անել:

Պայմաններ բժշկության համար

Լիասիրտ հավատք` առ Աստված
Բժշկության հիմնական պայմանը հստակորեն գրված է. «Եթե ուշադիր լսես քո ՏԵՐ Աստծո ձայնին» (Ելից 15:26): Բնագիր եբրայերենում այն բառացիորեն այսպես է հնչում. «Եթե դու լսելով լսես ՏԻՐՈՋ ձայնը»: Լսել բառը երկու անգամ է կրկնված:

Մեկ անգամ, երբ ես հիվանդ պառկած է հիվանդանոցում և հուսահատության չափ բժշկության կարիք ունեի ու Աստծուն էի փնտրում Իր Խոսքի մեջ, այս համարը պատահեց ինձ: Ես հարցրեցի ինքս ինձ. «Ի՞նչ է նշանակում լսելով լսելը»: Եվ կարծես Աստված տվեց ինձ պատասխանը. «Ես քեզ երկու ականջ եմ տվել` աջ ականջը և ձախը: Լսելով լսելը Ինձ լսելն է երկու ականջներով: Սակայն, եթե դու Ինձ լսում ես մեկ ականջով, իսկ մյուսով լսում ես մեկ ուրիշին, դու ոչ թե հավատք կունենաս, այլ խառնաշփոթություն»: Այսպիսով ես փակեցի իմ ականջները սատանայի չարագուշակ փսփսոցի առաջ և սկսեցի Աստծուն լսել իմ երկու ականջներով: Ես վստահորեն ընդունեցի իմ բժշկությունը:

Վստահի՛ր Աստծո ուխտին, որ կատարվեց Հիսուսի մեջ
Վերջին գլխում տեսանք, որ Աստծո ապահովումն իր լրումը գտավ Հիսուսի` Աստծո Գառան մեջ: Նույնը ճշմարիտ է նաև Աստծո բժշկության վերաբերյալ: Դա նույնպես ամբողջապես իրագործվեց Հիսուսի մեջ: Ահա, թե ինչ է ասում Նոր Կտակարանը.

«Եբր երեկո եղավ, շատ դիվահարներ բերին Նրա (Հիսուսի) մոտ, և Նա Իր խոսքով հանեց չար ոգիներին և բժշկեց բոլոր հիվանդներին, որպեսզի կատարվի Եսայի մարգարեի միջոցով ասվածը. «Նա մեր անկարողություններն Իր վրա վերցրեց և մեր ախտերը կրեց»:

Մատթեոս 8:16-17

Հիսուսն Իր ժողովրդի համար նախատեսած Աստծո բժշկության ուխտի իրագործումն էր: Խաչի վրա Հիսուսը ոչ միայն կրեց մեր մեղքը, բայց Նա կրեց և Իր վրա վերցրեց նաև մեր տկարություններն ու հիվանդությունները: Նա ոչ միայն ներում ապահովեց, այլև` բժշկություն:

Նրա ապահովումը ոչ միայն հոգևոր իրականության մեջ էր, այլ նաև ֆիզիկական իրականության մեջ: Սա մի ուխտ էր, որ Աստված կնքեց Իսրայելի հատ: Այս պատճառով մենք Նոր Կտակարանում չենք հանդիպի մի դեպք, երբ որևէ հրեա մոտենար Հիսուսին` բժշկության համար, և մերժվեր: Որևէ հիշատակություն չկա, որ որևէ հրեա մերժվեց բժշկություն ստանալուց: Օրինակ, կարդանք այս հիշատակումը.

«Եվ երբ այնտեղի մարդիկ ճանաչեցին Նրան, լուր ուղարկեցին շրջակա վայրերը, և բոլոր հիվանդներին Նրա մոտ բերեցին: Եվ աղաչում էին Նրան, որ գոնե հանդերձի ծայրին դիպչեն. և նրանք որ դիպան, բժշկվեցին»:

Մատթեոս 14:35-36

Մարդիկ պարզապես պետք է դիպչեին Նրա հանդերձի ծայրին և դիպչելով բժշկվում էին: Ինչևէ, Հիսուսի վերաբերմունքը հեթանոսների` ոչ հրեաների հանդեպ այլ էր: Մատթեոս 15-ում կարդում ենք մի քանանացի կնոջ մասին, ով հրեա չէր, սակայն սկսեց աղաղակել Նրան` իր աղջկա հանդեպ ողորմություն տածելու համար: Այդ կինն ասաց.

jesus_tassles02«Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, Դավթի՛ Որդի, աղջիկս սաստիկ տանջվում է դևերից: Բայց Նա (Հիսուսը) ոչ մի պատասխան չտվեց նրան: Եվ Նրա աշակերտները մոտենալով աղաչում էին Նրան ու ասում. «Հեռու՛ ուղարկիր նրան, որովհետև մեր ետևից աղաղակում է»: Իսկ Նա պատասխանեց և ասաց. «Ես ուրիշի չուղարկվեցի, այլ` Իսրայելի տան կորած ոչխարներին»:

Մատթեոս 15:22-24

Այլ խոսքերով. «Ուխտի հանդեպ իմ պարտականությունը նրանց համար չէ, ովքեր Իսրայելի տանից չեն»:

«Այն կինն էլ եկավ, երկրպագում էր Նրան ու ասում. «Տե՛ր, օգնի՛ր ինձ» Նա էլ պատասխանեց և ասաց. «Չի կարելի մանուկների հացը վերցնել և շներին նետել»:

(խ. 25-26)

Մինչև չհասկանանք ուխտի էությունը, դժվար կլինի հասկանալ Հիսուսի պատասխանը: Հիսուսը ուխտ ուներ Իսրայելի հետ, որով Նա Իրեն նվիրում էր լինել իրենց բժիշկը: Այդ պատճառով բժշկությունը զավակների հացն էր: Այս կինը ոչ մի ուխտ չուներ, հետևաբար չուներ և ոչ մի հավակնություն: Օ՜, բայց նա հավատք ուներ:

«Եվ կինն ասաց. «Ճշմարի՛տ է, Տե՛ր, սակայն շներն իրենց տերերի սեղանից ընկած փշրանքներից են ուտում»:

(խ. 27)

Մտածե՛ք նրա հայտարարության կարևորության մասին: Նա արդյունքում ասաց. «Տե՛ր, ես պատառի կարիք չունեմ: Ես ընդամենը փշրանքի կարիք ունեմ: Մեկ փոքրիկ փշրանքն ամեն բան կանի իմ աղջկա համար»: Հիսուսի արձագանքը ամենագեղեցիկներից է Աստվածաշնչում.

«Այն ժամանակ Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. «Ո՛վ կին, մեծ է քո հավատը, թող ուզածիդ պես լինի քեզ:» Եվ նույն պահին նրա աղջիկը բժշկվեց»:

Կնոջ հավատքը շարժեց Հիսուսի գութը, թեպետ նա չուներ ուխտի իրավունք:
Հիշե՛ք, որ Աստված շարունակում է լինել Իր ժողովրդի բժիշկը: Ուխտի օրհնությունները այժմ հասանելի է թե՛ հրեաներին և թե՛ հեթանոսներին` բոլոր նրանց, ովքեր հավատքով Հիսուսի միջոցով գալիս են Հայր Աստծո մոտ` Իր ուխտի անվան հիմքի վրա: Այդ անունը հետևյալն է` Բժիշկ:

«Ես եմ Եհավան` քո բժիշկը»:

Ելից 15:26

«Քրիստոսը մեզ փրկագնեց օրենքի անեծքից` մեզ համար անեծք դառնալով (որովհետև գրված է, թե. «Անիծյալ է նա, ով կախվում է փայտից»). ըրպեսզի Աբրահամի օրհնությունը Քրիստոս Հիսուսով հեթանոսների վրա գա, և մենք Հոգու խոստումն ընդունենք հավատով»:

Գաղատացիներին 3:13-14