ՀՈՒԼԻՍԻ 21. «ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ՃԻՇՏ ՎԱՐՎԵԼ»

Ես Քրիստոսի մարմնի անդամ եմ

Կյանքը լի է ամեն տեսակ մարդկանցով։ Պարզապես ինչ-որ մեկի արտաքին տեսքին նայելիս դու գուցե ասես. «Նա ինձ այնքան էլ չի հուզում»։ Դու կարող ես նայել հայելու մեջ և հավանաբար նույն բանը կասես քո մասին։ Սակայն մենք կարիք ունենք նայելու մակերևույթից այն կողմ և տեսնելու մեր եղբայրներին ու քույրերն որպես Քրիստոսի մարմնի անդամներ՝ մարդիկ, ում համար Հիսուսն իր արյունը թափեց ու մահացավ։

Եթե մենք չենք գնահատում ու հարգում այլ մարդկանց, ապա վշտացնում ենք Աստծո սիրտը, որովհետև Տերն այնքան մեծ սիրով է սիրում ամենքին, որ այն բավարար է հանուն նրանց մահանալու համար։ Տերը դառնապես վշտանում է, եթե մենք սխալ վերաբերմունք ունենք Իր մարմնի որևէ անդամի հանդեպ, եթե վերևից ենք նայում մարդկանց և թերագնահատում ենք նրանց արժեքը։

Հավատում եմ, որ սա էր խնդիրը Կորնթացիների եկեղեցում, ում Պողոսն իր խոսքն ուղղում է երկու նամակների մեջ։ Շատ սխալ հարաբերություններ կային նրանց մեջ։ Նրանք, հանձին մեկը մյուսի, չէին տեսնում Քրիստոսի մարմինը (տես՝ 1–ին Կորնթացիենրին 11:29), և Պողոսն ասաց. «Դրա համար ձեր մեջ շատ հիվանդներ ու ցավագարներ կան, և շատերն էլ ննջած են» (խոսք 30)։ Կարծում եմ՝ սա կարող է նույնպես և այսօր քրիստոսնյաների հիվանդությունների գլխավոր պատճառը լինել։ Խոր ափսոսանքով պետք է ասեմ, որ շատ քրիստոնյաներ միմյանց չեն վերաբերում որպես Քրիստոսի մարմնի մեջ դրկից անդամների։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, որ ինձ Քո մարմնի անդամը դարձրիր։ Ես հռչակում եմ, որ Քո շնորհով ես կպատվեմ այլ անդամներին՝ նրանց տեսնելով որպես անհատներ, ում համար մահացավ Հիսուսը, քանի որ ես Քրիստոսի մարմնի անդամ եմ։ Ամեն։