ՕԳՈՍՏՈՍԻ 10. «ՄԵԶ ՄՈՏԵՑՆԵԼՈՎ ՀՈՐԸ»

Ես Սուրբ Հոգու միջոցով Հորը մոտենալու արտոնություն ունեմ

Հիսուսն ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը» (Հովհաննես 14:6)։ Մենք հաճախ ենք մեջբերում այս խոսքը. այն շատ սիրված ավետարանչական տեքստ է։ Ինչևէ, մենք հազվադեպ ենք կանգ առնում՝ խորհելու դրա ամբողջական բովանդակության շուրջ։ Ճանապարհը անիմաստ է, եթե այն մեզ որևէ տեղ չի տանում։ Ճանապարհն ինքը ավարտը չէ։ Այսպիսով, երբ Հիսուսն ասաց. «Ես եմ ճանապարհը», նա ասում էր, որ եկել է մեզ որևէ տեղ տանելու։

Իսկ որտե՞ղ է նա մեզ տանում։ Նա պարզաբանեց. «Ոչ ոք Հոր մոտ չի գալիս, եթե ոչ ինձանով» (խոսք 6)։ Այլ կերպ ասած՝ նա ասում էր. «Ես եմ Հոր մոտ տանող ճանապարհը։ Ես Հոր հայտնությունն եմ։ Եթե ինձ տեսաք, Հորը տեսաք» (խոսք 7-9)։

«Եվ եկավ (Հիսուսը), խաղաղություն ավետարանեց ձեզ՝ հեռավորներիդ (հեթանոսներին), և խաղաղություն՝ մերձավորներին (հրեաներին)։ Որովհետև նրանով (Հիսուս Քրիստոսով) երկուսս (հրեաներն ու հեթանոսները) մեկ Հոգով Հորը մոտենալու արտոնություն ունենք»։

Եփեսացիներին 2:17-18

Կրկին նշեմ, որ աստվածության բոլոր երեք անձնավորությունները ներառված են այս խոսքի մեջ. Որդու միջոցով, Հոգով, Հոր մոտ։ Բայց Հայրն է վերջնանպատակը։ Եթե մի կողմ դնենք Հորը, ապա խոսքն անիմաստ կլինի։ Գերագույն խնդիրը Հորը մեզ հայտնելն է և մեզ բերելը Նրա մոտ։ Եթե չհասնենք այս նպատակի իրականացմանը, ապա ձեռքից բաց կթողնենք այն նպատակը, որի համար Հիսուսը եկավ․

«Որովհետև Քրիստոսն էլ մեկ անգամ մեղքերի համար չարչարվեց, այն Արդարը՝ անարդարներ համար, որպեսզի մեզ Աստծուն մոտեցնի»։

Պետրոս 3:18

Հիսուսն ինչու՞ մահացավ։ Որպեսզի մեր մեղքերը ներվեն, այո՛։ Սակայն սա գործընթացի միայն մեկ փուլն էր։ Գերագույն նպատակն այն էր, որ նա մեզ մոտեցնի Հորը։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ կարող եմ մոտենալ Քեզ։ Ես հռչակում եմ, որ Հիսուսը մահացավ այն գերագույն նպատակի համար, որ մեզ մոտեցնի Հորը։ Ես Սուրբ Հոգով Հորը մոտենալու արտոնություն ունեմ։ Ամեն։