ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8. «ԱՍՏԾՈ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՆԳՍՏԻ ՀԱՄԱՐ»

Զգուշանա՛նք, որ Նրա հանգիստը մտնելուց չուշանանք

Երկրորդ Օրինաց 28-րդ գլխում բոլոր օրհնությունների և անեծքների ցուցակն ենք գտնում։ Օրհնություններն սկսվում են հետևյա խոսքերով. «Եթե քո Եհովա Աստծո ձայնին ուշադրությամբ լսես, …այս բոլոր օրհնությունները քեզ վրա կգան» (խոսք 1-2)։ Այս խոսքերը կենտրոնանում են Աստծո ձայնը լսելու կամ անտեսելու վրա։

Երկրպագության մեջ հնազանդությունը սահմանված ճանապարհ է դեպի այն դիրքն ու փոխհարաբերությունը, որի մեջ մենք իրապես լսում ենք Աստծո ձայնը։ Կամ էլ, այլ կերպ ասած, մենք չենք լսի Աստծո ձայնը, մինչև որ երկրպագության դիրքի մեջ չլինենք։ Այնուհետև Աստծո ձայնը լսելիս մենք մտնում ենք Նրա հանգստի մեջ։ Այսպիսով, երկրպագությունը հանգստի ձև է։ Միայն նրանք կարող են իրապես հանգիստ վայելել, ովքեր իրապես գիտեն ինչպես երկրպագել։

«Ուրեմն Աստծու ժողովրդի համար մի հանգստանալ է մնում, որովհետև Նրա հանգիստը մտնողն ինքն էլ իր գործերից հանգստացավ, ինչպես Աստված էլ՝ Իրեններից։ Ուրեմն ջանանք այն հանգիստը մտնել, որ միգուցե մեկը նույն անհավատության (անհնազանդության) օրինակի պես ընկնի»։

Եբրայեցիներին 4:9-10

Սուրբ Գիրքն ի հայտ է բերում այն փաստը, որ անհնազանդության պատճառով Աստծո ժողովուրդը չմտավ հանգստի մեջ։ Ես չեմ պնդում, որ մենք շաբաթը պահենք կամ կիրակին շաբաթ դարձնենք։ Ես պարզապես ցույց եմ տալիս, որ մենք կարող ենք աչքից բաց թողնել այն փաստը, որ Աստված մեզ պատվիրել է հանգստանալ։

Ես սկսել եմ հավատալ, որ եթե ամեն շաբաթվա բոլոր յոթ օրերը զբաղված եմ, ապա սրանով չեմ հաճեցնում Աստծուն։ Ավելին, զբաղվածության այս աստիճանով վստահաբար վտանգի եմ ենթարկում իմ առողջությունը։ Աստված ինչ-որ գործ է անում իմ մեջ շաբաթի հանգստի վերաբերյալ։ Հավատում եմ, որ քո սրտում նույնպես Նա կարող է ինչ-որ բան անել, որի արդյունքում դու բնականաբար կպահես Նրա աստվածային, հավիտենական և անփոփոխ օրենքները։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Քո հանգիստը մտնելու խոստման համար։ Ես հռչակում եմ, որ ամեն ջանք կանեմ՝ մտնելու այդ հանգիստը։ Ես պետք է զգուշանամ, որ Քրիստոսի հանգիստը մտնելուց չուշանամ։ Ամեն։