ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10. «ԸՆՏՐԵԼ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՆԳԻՍՏԸ»

Զգուշանա՛նք, որ Քրիստոսի հանգիստը մտնելուց չուշանանք

Սաղմոս 97:5-ում մեզ երկու պատճառ է տրվում, որի համար մենք պետք է երկրպագենք Տիրոջը. «Որովհետև Նա է մեր Աստվածը, և մենք՝ Նրա արոտի ժողովուրդը և Նրա ձեռքի ոչխարները»։ Աստծուն երկրպագելու առաջին պատճառն այ է, որ Նա Աստված է՝ մեր Աստվածը, միակը տիեզերքում, ով արժանի է երկրպագության։ Մենք կարող ենք գովաբանել մարդկանց, սակայն չենք կարող երկրպագել նրանց։ Երկրպագությունը մեզ համար ամենաբնորոշ ճանապարհն է Աստծո հետ որպես Աստված հարաբերվելու։

Համոզված եմ, որ այն, ինչին երկրպագում ենք, կառավարում է մեզ։ Որքան շատ ենք երկրպագում տվյալ բանին, այնքան շատ ենք նմանվում դրան, և այնքան շատ զորություն է այն ձեռքբերում մեզ վրա։ Եթե Աստծուն չենք երկրպագում, ապա որքանո՞վ է արդյոք Նա մեր Աստվածը։

Նրան երկրպագելու երկրորդ պատճառն այն է, որ «մենք Նրա արոտի ժողովուրդն ենք»։ Երկրպագությունն այն միջոցն է, որով մենք Նրան որպես Աստված ենք ճանաչում, որի համապատասխան արձագանքն էլ այն է, որ Նա հոգում է մեզ համար։ Այս սաղմոսը խիստ նախազգուշացմամբ է ավարտվում.

«Այսօր, եթե նրա ձայնը լսեք, մի՛ խստացրեք ձեր սրտերը, ինչպես փորձության օրն անապատի մեջ։
Քառասուն տարի զզվեցի այն ազգից և ասացի՝ նրանք այնպիսի ժողովուրդ են, որ մոլորված են սրտով. նրանք չեն ճանաչում Իմ ճանապարհները։ Երդում արի իմ բարկության մեջ, թե նրանք չեն մտնի Իմ հանգստությունը»։

խոսք 7-8, 10-11

Այս խոսքերը մեր առջև ընտրության երկու հնարավորություն են դնում. մտնել ճշմարիտ երկրպագության մեջ կամ հրաժարվել դրանից։ Երկրպագության մեջ մենք լսում ենք Աստծո ձայնը։ Լսելով և հնազանդվելով Նրա ձայնին՝ մենք մտնում ենք հանգստի մեջ։ Անխուսափելի եզրահանգումը Աստծո ձայնը լսելու կարևորությունն է։ Ինչպես կարդում ենք Երեմիա 7:23-ում. «Այս պատվիրեցի նրանց՝ ասելով. «Լսեցե՛ք իմ ձայնը, և ես ձեզ Աստված կլինեմ»»։ Սա այն պարզագույն դրույթներից մեկն է, ինչ պահանջում է Աստված. «Լսեցե՛ք իմ ձայնը, և ես ձեզ Աստված կլինեմ»։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Քո հանգիստը մտնելու խոստման համար։ Հռչակում եմ, որ ես ընտրում եմ ճշմարիտ երկրպագության մեջ մտնելը, լսելն ու հնազանդվելը Քո ձայնին, և հանգստի մեջ մտնելը։ Ես պետք է զգուշանամ, որ Քրիստոսի հանգիստը մտնելուց չուշանամ։ Ամեն։