ՆՈՅԵՄԲԵՐԻ 4. «ՆՐԱ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՄԲ»

Մոտենա՛նք շնորհի աթոռին։

Կարևոր է հիշել, որ ո՛չ մեր արդարությունը, և ո՛չ էլ մեր հավատարմությունը չեն կարող հիմք հանդիսանալ մեր՝ վստահությամբ Աստծուն մոտենալու համար։ Այդ հիմքն Աստծո արդարությունն ու Նրա հավատարմությունն է։ Հովհաննեսի առաջին նամակն այս միտքն է արտահայտում. «Սիրելինե՛ր, եթե մեր սրտերը չմեղադրեն մեզ, Աստծու առաջ համարձակություն կունենանք։ Եվ ինչ որ խնդրենք, կստանանք Նրանից» (1-ին Հովհաննես 3:21-22) ։

Ցանկացած դիրք, որը ենթադրում է, թե ինքներս մեր մեջ որևէ արդարություն կամ հիմք ունենք Աստծուն մոտենալու, արդյունք է տալիս նրան, որ մենք առանց վստահության ենք մոտենում Աստծուն, քանի որ, վերջիվերջո, մեր մեջ ոչ մի նման բան չկա։ Մենք չունենք մեր սեփական արդարությունը։ Մեր վստահությունը չի կարող հիմնված լինել մեզ վրա։

Մենք նաև պետք է հասնենք այն դիրքին, որի մեջ մեր սրտերը չեն մեղադրում մեզ, և որտեղ մենք ոչ թե մեր իսկ արդարությանն ու իմաստությանն ենք վստահում, այլ՝ Աստծո հավատարմությանը։ Սրա արդյունքում վստահությունն է գալիս։ Պողոսն ասում է. «Ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար» (Հռոմեացիներին 8:1)։ Այդ գլխի մնացած մասում Պողոսը պատկերում է Սուրբ Հոգով լցված ու նրանով կառավարվող կյանքի ամենափառահեղ պատկերը՝ թվարկելով այդ կյանքի բոլոր օրհնությունները, արտոնություններն ու օգուտները։ Սակայն այդ գլխի մուտքը, ինչպես նաև այդ կյանքի մուտքը ներկայացված է վերոնշյալ առաջին խոսքի մեջ։ Մենք պետք է մի կողմ դնենք դատապարտությունը։

Աստծուն ճիշտ մոտենալու անհրաժեշտ պայմանը Հիսուսի անունով գալն է։ Երբ մենք Հիսուսի անունով ենք գալիս, ապա վստահություն ունենք, որ մեր աղոթքները լսվել են նրա շնորհիվ։ Դա մեր ուշադրությունը շեղում է մեր իսկ կյանքից ու գործերից։ Եթե Հիսուսի անունով ենք գալիս, ուրեմն հավատում ենք, որ մեր մեղքերը ներված են, և որ Աստված մեզ ընդունում է որպես Իր զավակներ։ Սա հաճեցնում է Աստծուն։ Նա ուզում է, որ մենք այսպես մոտենանք։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ համարձակությամբ կարող եմ Քեզ մոտենալ։ Ես Հիսսուսի անունով գալիս եմ Աստծո գահի մոտ՝ հավատալով, որ իմ մեղքերը ներված են, և որ Աստված ինձ ընդունում է որպես Իր զավակ։ Ես կմոտենամ շնորհի աթոռին։ Ամեն։