ՀՈՒՆՎԱՐԻ 30. «Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ»

Հիսուսի արյամբ ես արդարացված եմ, դարձել եմ արդար, այնպես որ կարծես երբեք էլ մեղք չեմ գործել։

«Հապա որքա՜ն առավել հիմա, երբ նրա արյունով արդարացած ենք, նրա բարկությունից կփրկվենք»։

Հռոմեացիներին 5:9

Արդարացվել բառը բազմաթիվ իմաստներ ունի։

Առաջին՝ այն իրավական իմաստ ունի։ Իրավաբանորեն ասած՝ սա նշանակում է, որ մենք ազատված և արդարացված ենք մեր բոլոր սխալներից։ Մենք հանցանքի մեջ էինք, սակայն արդարացվեցինք։ Սա բավականին լավ լուր է։ Մտածե՛ք, թե ինչ կզգար այն մարդը, որ մեղադրվում էր մարդասպանության մեջ, սակայն արդարացվել է։ Պարզապես փորձեք պատկերացնել սա։ Մենք նույնպես պետք է նման կերպ երջանիկ լինենք։

Երկրորդ՝ մենք մեղավոր չենք։

Երրորդ՝ մենք արդար ենք համարվում։
Շատ մարդիկ կանգ են առնում այստեղ։ Սակայն ես հավաստիացնում եմ ձեզ, որ այս բառի ամբողջական իմաստն ավելին է այս կետերից։ Մեզ նաև արդար են դարձրել։ Հիսուսի արյունը պարզապես այնպես չի անում, որ մենք արդար համարվենք, այն իրականում մեզ արդար է դարձնում։

Այնուհետև՝ մենք արդարացվում ենք։ Այն նշանակում է, որ կարծես երբեք էլ մեղք չենք գործել։ Մենք արդարացվել ենք Քրիստոսի արդարությամբ, որը ոչ մի հանցավոր անցյալ և մեղքի ստվեր չունի և հակառակ է այն բանի, որի համար սատանան կարող է մեզ մեղադրել։ Մենք արդար ենք դարձել Հիսուսի արդարությամբ։ Քրիստոսի արդարությամբ է, որ մենք արդարացվել ենք։ Չկա որևէ հանցանք, ոչ մի խնդիր անցյալի հետ։ Ամեն բան ջնջվել է։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ, որ նրա արյամբ արդարացված եմ, դարձել եմ արդար, այնպես որ կարծես երբեք էլ մեղք չեմ գործել։ Ամեն։