ՓԵՏՐՎԱՐԻ 27. «ԱՀԱՎՈՐ ԵՎ ԶԱՐՄԱՆԱԼԻ ԿԵՐՊՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ»

Իմ մարմինը տաճար է Սուրբ Հոգու համար՝ փրկագնված, մաքրված և սրբագործված Հիսուսի արյամբ

Սաղմոս 139:13-14 խոսքերում Դավիթը խոսում է Տիրոջ հետ ասելով.

«Որովհետև Դու ստեղծեցիր իմ երիկամունքները և ծածկեցիր ինձ իմ մոր որովայնում։ Գոհանու՛մ եմ քեզանից, որ ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի. զարմանալի են Քո գործերը և իմ անձը լավ հասկացել է»։

Այլ խոսքով, նա ասում էր Աստծուն. «Երբ ես դեռ իմ մոր որովայնում էի,Դու այնտեղ էիր: Դու ինձ կերպարանք էիր տալիս»։

Կցանկանայի իմանալ, թե արդյոք գիտակցու՞մ ենք, թե որքան ահավոր և զարմանալի կերպով ենք ստեղծված։ Երբ ես մտածում եմ, թե ինչեր է Աստված գործածել՝ ստեղծելով իմ մարմինը և ինձ մարմին տալով, ես սոսկումի զգացողությամբ եմ համակվում։ Ես ահավոր և զարմանալի կերպով եմ ստեղծված և ես պետք է հաշիվ տամ Աստծուն, թե ինչպես եմ վարվել այն մարմնի հետ, որը Նա տվել է ինձ։

Այսօր մենք այնքան շատ ենք շրջապատված համակարգիչներով, և նրանք իրոք հրաշալի սարքեր են։ Սակայն ես ցանկանում եմ նշել, որ ինչ էլ որ լինի, ամենազարմանահրաշ համակարգիչը, որի հետ մենք երբևէ գործ կունենանք, մեր սեփական մարմիններն են։ Վերջում, երբ համակարգիչը չի աշխատում, փչանում է կամ էլ հնանում, մենք հավելյալ գումարով կարող ենք նորը գնել։ Սակայն երբ մարդկային մարմինն է փչանում, երբ այդ համակարգիչը չի աշխատում, դա մահն է։ Այլևս հնարավոր չէ հավելյալ որևէ բան անել։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան և Քո Սուրբ Հոգու աշխատանքի համար։ Ես զարմանքով հռչակում եմ, որ ահավոր և զարմանալի կերպով եմ ստեղծված։ Իմ մարմինը տաճար է Սուրբ Հոգու համար՝ փրկագնված, մաքրված և սրբագործված Հիսուսի արյամբ։ Ամեն։