ՀՈՒՆԻՍԻ 19. «ԿԱՏԱՐՅԱԼ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

Ես Քրիստոսի ընկերն եմ

 

Հովհաննեսն իր առաջին նամակում ասում է.

«Այն, որ տեսանք և լսեցինք, պատմում ենք ձեզ, որ դուք էլ հաղորդություն ունենաք մեզ հետ, և մեր հաղորդությունը Հոր հետ և նրա Որդի Հիսուս Քրիստոսի հետ»։

1-ին Հովհաննես 1:3

Այլ կերպ ասած՝ Ավետարանը Աստծուց ուղարկված հրավեր է մեզ՝ մասնակից լինելու այն հաղորդությանը, որ Հայրն ու Որդին ունեն։ Հաղորդակցություն բառի հունարեն համարժեքը կոյնոնիա բառն է։ Նոր Կտակարանի հունարենում սա մի շատ կարևոր բառ է, որը բառացի նշանակում է որևէ բանի «համայնական բաշխում»։ Այսպիսով, հաղորդակցություն նշանակում է որևէ բան համայնական բաշխել։ Մենք հրավիրված ենք հաղորդ լինելու այն հարաբերությունը, որ Հայր Աստված և Որդի Աստված ունեն միմյանց հետ։ Մեկ բան հստակ է այս հարաբերության վերաբերյալ. Հայր Աստծո և Որդի Աստծո մոտ ամեն բան ընդհանուր է։ Նրանք միմյանցից ոչինչ հետ չեն պահում։

Հովհաննես 17:10-ում Հիսուսն ասաց Իր Հորը.

«Եվ ինչ որ իմն է, բոլորը քոնն է, և ինչ որ քոնն է, իմն է»։

Սա է կատարյալ կոյնոնիան ՝ կատարյալ հաղորդակցությունը, ամեն բանի կատարյալ բաշխումը։ Սա է հարաբերության այն կատարյալ օրինակը, որի մեջ Աստված մեզ ուզում է բերել։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, որ փրկագնեցիր ինձ։ Ես հռչակում եմ, որ հրավիրված եմ բաժնեկից լինելու այն հաղորդությանը, որ Հայրն ու Որդին ունեն միմյանց հետ։ Ես մտնում եմ այդ կատարյալ հաղորդության մեջ, որովհետև ես Քրիստոսի ընկերն եմ։ Ամեն։