ՀՈՒԼԻՍԻ 7. «ՀՈԳԵՎՈՐ ՊՏՈՒՂ»

Ես միավորվել եմ Աստծո հետ և Նրա հետ հոգով մեկ եմ

Երկրպագությունն այն քայլն է, որի միջոցով մենք միավորվում ենք Աստծո հետ որպես մեկ հոգի։ Ահա թե ինչու է եկրպագությունը մարդկային էակի վսեմագույն գործունեությունը։ Բացի այդ, երբ երկրպագության մեջ միավորվում ենք Տիրոջ հետ, մենք այնպիսի պտուղ ենք տալիս, ինչպիսին Աստված է ուզում։

Երկրպագությունը պարզապես հավելում չէ քրիստոնեական կյանքին. այն ուղղակի մի փոքրիկ լրացում չէ պաշտամունքին։ Երկրպագությունը գագաթնակետն է։ Եվ կրկին, եթե չեմ վիրավորի որևէ մեկին, ապա ուզում եմ ասել, որ երկրպագությունը Տիրոջ հետ մեր ամուսնության կիզակետն է։ Մենք միավորվում ենք Նրա հետ որպես մեկ հոգի, և երբ ունենում ենք այդ ամուսնական միությունը, ապա այն միշտ լինում է ծնունդ տալու համար։ Այդ ժամանակ է, որ մեր կյանքում հոգևոր պտուղ է ի հայտ գալիս։

Քեզ պետք է ճանաչել այն ամուսնու ինքնությունը, ում հետ դու միավորվել ես։ Պողոսը Գաղատացիներին 5:19-21–ում գրում է. «Եվ հայտնի են մարմնի գործերը, որ են՝ շնություն, պոռնկություն, պղծություն, գիճություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվներ, նախանձներ, բարկություններ, հակառակություններ, երկպառակություններ, բաժանումներ, չար նայվածքներ, սպանություններ, արբեցություններ, անառակություններ, և ինչ որ սրանց նման են»։ Բլոր մարմնի գործերը չափազանց ակնհայտ են։ Դու կարող ես մարդկանց ասել, որ հոգևոր ես, սակայն եթե իրականում մարմնավոր ես, ապա երևում է։ Թու՛յլ տվեք ասել հետևյալը. արդյոք ուզու՞մ եք, որ ձեր երեխաները կատարեն վերոնշյալ գործերը։ Սրանք մարմնի գործերն են, այդ պատճառով ոչ մի լավ գործ չեք գտնի այդ ամբողջ ցուցակում։ Մարմինը չի կարող Աստծուն ընդունելի որևէ պտուղ տալ։ Այն ապականված է։ Հիսուսն ասաց, որ չար ծառը չի կարող բարի պտուղ տալ (Մատթեոս 7:18)։ Դա անհնար է։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ ինձ միավորեցիր Քեզ հետ։ Ես հռչակում եմ, որ Աստծո հետ իմ միավորվելու նպատակը հոգևոր պտուղ տալն է։ Հռչակում եմ, որ ես միավորվել եմ Աստծո հետ և Նրա հետ հոգով մեկ եմ։ Ամեն։